ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մենք մենամարտում ենք ձեռքերով, բայց հաղթում ենք ուղեղով. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյան

Կանանց բռնցքամարտը տարեցտարի նոր մակարդակի է բարձրանում Հայաստանում: Տարիներ առաջ կանանց բռնցքամարտում առաջիններից մեկն, ով սկսեց լուրջ արդյունքներ գրանցել միջազգային հարթակներում Անուշ Գրիգորյանն էր: Պատանիների աշխարհի առաջնության ոսկե մեդալը, Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողի կոչումը Անուշ Գրիգորյանին դասեցին բռնցքամարտի մեծ հեռանկար ունեցող մարզիկների շարքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անուշը պատմել է իր անցած ճանապարհի, ապագայի պլանների մասին:

-Անուշ, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը բռնցքամարտում:
-Ծնողներս սպորտ շատ են սիրում, և ես էլ միշտ հետևում էի Վիկ Դարչինյանի մենամարտերին: Եթե հիշում եք, երբ Վիկը հանդես էր գալիս Ավստրալիայում, ժամային գոտու տարբերություն կար, նրա մասնակցությամբ մենամարտերը մեզ մոտ առավոտյան ժամի էին: Ընտանիքով հետևում էինք Դարչինյանի մենամարտերին: Կարծում եմ՝ ինձ համար ճակատագրականն այդ առավոտներից մեկն էր, երբ հեռուստացույցով տեսա Դարչինյանի տպավորիչ մենամարտը:
-Իսկ երբ ծնողներին ասացիք, որ ցանկություն ունեք բռնցքամարտով զբաղվել, արձագանքը ինչպիսի՞ն էր:
-Բնականաբար, հայրս էլ, մայրս էլ դեմ էին` աղջկա մարզաձև չէ: Նույնիսկ ինձ շեղելու համար պարի խմբակ էին ուղարկել: Գիտեք, ես նախընտրում եմ անհատական մարզաձևերը: Չեմ սիրում, երբ ինչ-որ մեկի պատճառով ես եմ պարտվում կամ իմ պատճառով` նրանք: Երբ ինձ տանում էին պարի, ես չէի 
մտնում դահլիճ: Ծնողներս կարծում էին, թե պարի եմ հաճախում, այնինչ ես անգործ շրջում էի մինչև դասի ավարտը: Բայց բռնցքամարտում ճանապարհս սկսվել է քիքբոքսինգից: Մեր բնակավայրում` Արմավիրի մարզի Գայ գյուղում, ակումբ էր բացվել: Կրկին ծնողներիս համոզելով էի հաճախում մարզումների: Սկիզբը դրվեց Հայաստանի առաջնությամբ: Հայրիկիս հարցրեցի, արդյոք կթողնի՞ մնամ սպորտում, եթե անգամ պարտվեմ: Պատասխանը դրական էր: 2012 թվականին, երբ կանանց բռնցքամարտը դարձավ օլիմպիական ձև, հայրիկիս հետ որոշեցինք, որ իմ ճանապարհը կլինի օլիմպիական մարզաձևում` բռնցքամարտում:
-Անուշ, կա՞ մի բռնցքամարտիկ, ով օրինակ է ձեզ համար, ումից սովորել եք:
-Այո, այդպիսիք շատ են, բայց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների շարքում կառանձնացնեմ Կլարիսա Շիլդսին: Նա Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն: Ինձ շատ է դուր գալիս նրա բնավորությունը: Կարծես անվախ լինի:
-Ձեզ դեռևս չի հաջողվում մեծահասակների տարիքային խմբում կրկնել այն արդյունքն ու հաջողությունը, որը գրանցեցիք երիտասարդների տարիքային խմբերում: Ինչո՞ւ:
-Մարզիկը միշտ հասնում է տարիքային մի շեմի, երբ քո գիտելիքներն արդեն բավարար չեն: Դու դադարում ես արդյունք գրանցել, երբ քեզ քո «մարզիչները» չեն տալիս ավելին: Մեծահասակների տարիքային խմբում գիտելիքի մակարդակն էլ բարձր պետք է լինի: Իսկ առաջ գնալու համար էլ կրկին ժամանակի կարիք կա, երբ, ունենալով գիտելիք, թողնում ես, որ գիտելիքը նստվածք տա: Հիմա իմ քաշային կարգում մյուսներին անցնելու համար նախկինում արված մարզչական սխալների շտկում է պետք: Բռնցքամարտում մարզչի դերը հսկայական է: Նա մեկն է, ում դու լսում ես ռինգի անկյու
նից:
-Բռնցքամարտում ուժից զատ մեծ տեղ ու դեր ունի նաև հոգեբանությունը: Ինչպիսի՞ կարևորություն եք դուք տալիս հոգեբանությանը:
-Ինձ համար հոգեբանությունն ամենակարևորն է: Հոգեբանորեն թույլ եղար, եթե անգամ ամենաուժեղն ես, դատապարտված ես պարտության: Նախկինում ռինգ մտնելուց առաջ կենտրոնանում էի, որ չպարտվեմ, իսկ հիմա մտքումս հաղթանակած եմ ռինգ մտնում:
-Ո՞րն է բռնցքամարտի գեղեցկությունը:
-Խելքը: Մենք մենամարտում ենք ձեռքերով, բայց հաղթում ենք ուղեղով:
-Չկա զինվոր, որ չի ուզում գեներալ դառնալ, չկա մարզիկ, որ չի երազում օլիմպիական մեդալների մասին: Իսկ դո՞ւք…
-Հիմա Փարիզի Օլիմպիական խաղերի համար ինձ առավել շատ հավատ է պետք ինքս իմ ուժերի նկատմամբ: Նաև հավատ առ Աստված: Ես ինձ տեսնում եմ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
-Իսկ հետագայի համար պրոֆեսիոնալ ռինգում ձեզ փորձելո՞ւ եք:
-Ամեն ինչ կապված է սիրողական բռնցքամարտում գրանցած արդյունքներից: Մեծ նպատակներ ունեմ, որոնք  այստեղ դեռևս չեն իրագործվել: Հիմա փոխել եմ մարզչիս և մարզվում եմ Մոնթե Մելքոնյանի անվան մարզադպրոցում` Հակոբ Մելքոնյանի գլխավորությամբ: Մարզիչս է, ով հիմա ինձ շատ է օգնում, հիմա կարծես զինվորի և հրամանատարի փոխհարաբերություններ ունենք: Իրար վստահելով՝ հաղթում ենք, առաջ գնում:
-Շնորհակալ եմ զրույցի համար:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: