ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերը սկսել են մկրտվել․ Ռուզաննա Խաչատրյանը բացահայտում է

պանության միավորման ուժերի հասարակության հետ կապերի վարչության պետ Ռուզաննա Խաչատրյանը Օragir․News-ի հետ զրույցում ասաց, որ Արևմտյան Հայաստանում մեծամասնություն են կազմում մահմեդականություն ընդEWS httpունած ծպտյալ հայերը։

«Ամիսը մեկ անգամ լինում եմ Արևմտյան Հայաստանում։ Գրեթե բոլոր տարածքներում լինում եմ պարբերաբար։ Ծպտյալ հայերին բացահայտելու համար բավականին աշխատանք եմ տարել, ժամանակ էր հարկավոր, հիմա հյուրաընկալվում եմ նրանց, բազմաթիվ հարցեր են քննարկում։ Ուզում ենք Մուշում հին հայկական իրերի թանգարան ստեղծել։ Ցուցանմուշները կտրամադրեն ծպտյալ հայերը»,-ասում է Ռուզաննա Խաչատրյանը։ Ծպտյալ հայերը հիմնականում ներկայանում են որպես քրդեր։ Ռուզաննա Խաչատրյանն ասում է` նրանցից շատերը հայերեն բառեր, երգեր գիտեն․ «Շատերը հիմա կնքվում են, բացահայտում են իրենց իրական ազգությունը, չեն թաքցնում հայ լինելու հանգամանքը։ Նրանք ասում են, որ տատերից տեսել են մի կարևոր բան ու հետո են հասկացել, որ դա կապվում է ազգային և կրոնական իրական պատկանելիության հետ՝ հացի վրա միշտ խաչ են արել»։ Տիկին Ռուզաննան ասում է, որ իր համար ցավալի է եղել այն հանգամանքը, որ երկրաշարժը տեղի է ունեցել հին հայկական տարածքներում․ «Այդ տարածքներում շատ քիչ են թուրքերը, այնտեղ ապրում են ալիվիներ, զազաներ, հայեր, հույներ, ասորիներ, հայ լոմաներ՝ հայ բոշաներ։ Ես Արևմտյան Հայաստանի ամեն թուփն ու ծառը գիտեմ։ Զանգել եմ իմ ծանոթ բոլոր հայերին, որովհետև դեկտեմբերի 17-ին եմ եկել մեր պատմական հայրենիքից, Տիգրանակերտում նշել եմ իմ ծննդյան օրը՝ շրջապատված հայերով»։ «Արևմտյան Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննան վերջերս Մուշում գիշերել է ծպտյալ հայերի տանը․ «Էմին և Ասյա անունով ամուսինները հրավիրեցին։ Նրանք անչափ հայրենասեր մարդիկ են և ուզում են դիմել ՀՀ կառավարությանը քաղաքացիություն ստանալու համար։ Նրանք Սուրբ Կիրակոս եկեղեցում մկրտվեցին։ Տանը հայկական երգեր են լսում, պարում։ Նրանց զավակը Մուշի քաղաքապետարանում է աշխատում և խոստացել է աջակցել հայկական թանգարան ստեղծելու հարցում»։ Մեր զրուցակիցը ասում է՝ Արևմտյան Հայաստանում ապրող ծպտյալ հայերը իրար հետ կապ են հաստատում և փորձում են ուժեղանալ։ Մուշում մոտ 10 հազար հայ կա։ Ծպտյալ հայերից մեկը Տիգրանակերտում տպարան է ստեղծել, որին տվել է Արարատ լեռան անունը։ «Թուրքերը մեր վեհ լեռանը ասում են՝ Ագրի։ Այդ տպարանում թուրքերեն-հայերեն զրուցարան է տպվում։ Մինչ այսօր գյուղերի հայկական անուներ կան՝ Գառնի, Վարդենիս, Գավառ, Սարգիս, Նորշեն»,- մանրամասնում է։ Ռուզաննա Խաչատրյանը շատ լավ տիրապետում է թուրքերենին, ասում է հայերը իրեն մոտենում են նույնիսկ, երբ թուրքերեն է խոսում, զգում են, որ հայուհի է։Վստահեցնում է՝ այդ մարդիկ պատրաստ են աջակցել հայրենիքին։ 
Լուսին Ղազարյան 
 ORAGIR.NEWS 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: