Տրնդեզի տոնակատարությունը Թեհրանի «ՐԱՖՖԻ» Միությունում

2023 թվականի փետրվարի 13-ին, «Րաֆֆի» մարզամշակութային համալիրի ֆուտբոլի հանձնախմբի նախաձեռնությամբ միության շրջափակում տեղի ունեցավ հայկական ավանդական Տրնդեզի տոնակատարություն:
Միջոցառմանը
մասնակցում էին Թեհրանի Նարմաք թաղամասի և այլ թաղամասերի հայրենակիցներ: Ըստ ավանդության վառելով խարույկը մեկնարկվեց ազգային պարերի շարանը «ՐԱՖՖԻ» մշակութային համալիր պարախմբի ելույթը: Այնուհետև ժողովուրդը հանդես
եկավ շրջպարով, ստեղծվեց ջերմ մթնոլորտ:
Միջոցառման ընթացքում սկաուտները հանդես եկան խարույկի շուրջ երգով ու շրջպարով:
Երկար
տարիներ էր, որ մեր համայնքում Տրնդեզը բացօդյա վայրում և ավանդական հանդիսությամբ չեր նշվել և սա մեծ եռանդ ու խանդավառություն
առաջացրեց հայ հայրենակիցների շրջանակում, միևնույն ժամանակ մեր գեղեցիկ ազագյին տոնը նշվեց ժողովրդական մեծ մասշտաբով:
Հայկական ավանդության համաձայն Տրնդեզի տոնի նպատակն է եղել կրակի միջոցով ազդել սառնամանիքների
վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել արեւի ջերմությունը: «ՐԱՖՖԻ» մշակութային համալիրը
լիովին ստեղծել էր սիրո, ջերմության, բոցի ու կրակի վառ ու բարձր տրամադրություն պահպանելով
հայկական ավանդույթները։
Հայկական ավանդության համաձայն, ի սկզբանե Տրնդեզի տոնը նվիրված է եղել Տիրին` գրչության, դպրության, իմաստության, գիտելիքի, արվեստի հովանավոր աստծուն: Ընդունված է կարծել, որ տոնի անվանումը թարգմանվում էր` «խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Որոշ մասնագետներ կարծում են, որ Տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ:
<<Հայազդ>>-ի ԽՄԲ․

Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: