ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը փորձել է վերաշարադրել ԼՂ-ի պատմությունը և սրում է իրավիճակը. ադրբեջանցի լրագրողի հոդվածը

Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը openDemocracy անկախ մեդիա հարթակում ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու ու հումանիտար ճգնաժամ հարուցելու, Ադրբեջանում գեներացվող հայատյացության մթնոլորտի, Լեռնային Ղարաբաղի պատմությունը կեղծելու Ադրբեջանի ջանքերի մասին՝ քննադատելով իր երկրի կառավարության գործողությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի լրագրողը նշում է, որ ադրբեջանցիները, որոնք պնդում են, թե բնապահպանական ակտիվիստներ են, արդեն երկրորդ ամիսն է, ինչ փակ պահելով Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի համար հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել: Հոդվածում ընդգծվում է, որ, չնայած միջազգային հանրության դատապարտմանը, ճանապարհը բացելու Եվրախորհրդարանի կոչին, փոփոխություն չկա:
Ադրբեջանցի լրագրողը, օգտագործելով «այսպես կոչված «էկոակտիվիստներ»»  եզրույթը՝ նշում է, որ նրանց թվում են քաղաքացիական ծառայողներ, ծպտված զինվորականներ և կառավարության հետ կապեր ունեցող ՀԿ-ների և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, որոնցից ոչ ոք չի մասնակցել Ադրբեջանում բնապահպանական նախորդ բողոքի ակցիաներին:
«Ղարաբաղին սննդի և բժշկական անհրաժեշտ պարագաների մատակարարումների ընդհատումը հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել։ Մրգերի և բանջարեղենի պաշարները նվազում են, մանկական կաթի փոշիների պաշարները, ըստ տեղեկությունների, սպառվել են: Ընդհատվել է նաև էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը, որն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով»,-շեշտվում է հոդվածում:
Մեջբերելով Ալիևի խոսքերն առ այն, թե ով չի ուզում ԼՂ-ում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, ճանապարհը բաց է, կարող է հեռանալ ՝ ադրբեջանցի լրագրողը ընդգծել է՝ Ալիևի հայտարարությունը խոստովանություն է, որ Ադրբեջանի իշխանությունն է հենց կառավարում շրջափակումը՝ չնայած երկրի իշխանությունները հերքել են իրենց ներգրավվածությունն այդ ակցիային:
Իսկ թե ինչո՞ւ են ԼՂ հայերը գերադասում մնալ թշնամական բանակով շրջապատված չճանաչված փոքր պետության քաղաքացիներ՝ ադրբեջանցի լրագրողն ասում է. «Ղարաբաղի ցանկացած հայ, որ կընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, կբախվի մոլեգնող հակահայկական տրամադրություններին կամ հայատյացությանը, որը սնուցվում է պետության կողմից»:
Ադրբեջանցի լրագրողը հոդվածում ընդգծում է  այն հանգամանքը, որ ադրբեջանական մամուլում հայերը միշտ բացասաբար են հիշատակվում և ներկայացվում են որպես «ստոր պատմական թշնամիներ»: Նա նաև նշում է, որ ադրբեջանցի հեղինակները փորձել են արդարացնել իրենց գործերում հայերի նկատմամբ ատելության խոսքի օգտագործումը։
«Ադրբեջանը նաև փորձել է վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի պատմությունը՝ հայերին, որոնք այս տարածաշրջանում բնակվում են մ.թ.ա. 6-րդ դարից, ներկայացնելով որպես եկվորներ։ Պետությունը պնդում է, որ ռուսները հայերին վերաբնակեցրել են Կովկասում և Ղարաբաղում 19-րդ դարում՝ ադրբեջանցիների դեմ կռվելու համար»,-շեշտվում է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հերքում է  նաև այդ տարածքում հայկական մշակութային ժառանգության առկայությունը:
Ադրբեջանցի լրագրողն ընդգծում է՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Բաքվի հավաստիացումներին նաև դժվար է հավատալ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի հետաքննել 44-օրյա  պատերազմի և դրան հաջորդած բախումների ժամանակ հայ խաղաղ բնակիչների և գերեվարված զինվորների դաժան սպանությունները: Նա հիշատակում է նաև քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչում տալու՝ Ադրբեջանի իշխանությունների քայլի մասին:
Ադրբեջանցի լրագրողը, հոդվածում բազմաթիվ այլ փաստեր ներկայացնելով, նշում է, որ պետությունը պետք է իրական քայլեր ձեռնարկի դեպի ժողովրդավարություն և մերժի հայատյացության վրա հիմնված ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը։ «Ադրբեջանը սրում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, այնինչ կարող է պայմաններ ստեղծել երկու երկրների միջև խաղաղության համար»,-եզրափակում է ադրբեջանցի լրագրողը:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: