ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական կողմի համար ուշագրավ հանդիպում Վաշինգտոնում

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան, մինչ այդ Հայաստանում նահանգների դեսպան աշխատած Լին Թրեյսին մինչ Մոսկվա մեկնելը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անտոնովի հետ:

Թե ինչ են քննարկել ԱՄՆ ու ՌԴ դեսպանները, Նեդ Փրայսը չի մանրամասնել: Նա ասել է միայն, որ հաջորդ ամիս առաքելությունը սկսող Թրեյսին մինչ այդ շփումներ է ունենում Վաշինգտոնում: Փրայսը իհարկե հիշեցրել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարված հարաբերությունը բարդացնում է դեսպանի աշխատանքը, միաժաանակ ասելով, որ Վաշինգտոնն արտահայտվում է ՌԴ հետ շփումների բաց խողովակներ պահպանելու օգտին:
 
Հայտնի է, որ երկու երկրները շփումներ են ունենում հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով՝ փակ ռեժիմով: Անշուշտ, բաց խողովակով դիվանագիտական շփումներն ունեն իրենց որոշակի նշանակությունն ու անհրաժեշտությունը: Այդ հանգամանքը, որքան էլ չթվա հեռու, կարևոր է նաև Հայաստանի համար, ինչի մասին խոսել եմ բազմիցս: Այդ իմաստով, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հաջորդ նշանակումը Մոսկվա, դիտարկել և դիտարկում եմ Հայաստանի համար թեկուզ փոքր, բայց այդուհանդերձ պատեհ հնարավորություն՝ ռուս-ամերիկյան դիմակայության բացասական ազդեցության չեզոքացման կարևորագույն խնդրում: Հայաստանում Լին Թրեյսիի եռամյա աշխատանքը նրա համար կարող է բավականին ընկալելի դարձնել այն, որ մեր երկրի վրա ռուս-ամերիկյան դիմակայության ռեակցիոն բնույթի բացառումը կամ հնարավորինս նվազեցումը բխում է նաև հայ-ամերիկյան երկխոսության ու հարաբերության արդյունավետության շահից: Ինչ խոսք, ֆորմալ առումով Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին չունի որևէ պարտավորություն թեկուզ դույզն իսկ զբաղվել հայ-ամերիկյան երկխոսության հարցով, ինչը Հայաստանում ԱՄՆ դեսպանի առաքելությունն է:
 
Մյուս կողմից սակայն, այստեղ անշուշտ խնդիրը զուտ բարի կամք կամ դիվանագիտական բարեգործություն ակնկալելը չէ: Պետությունների դիվանագիտական առաքելությունները կոնկրետ ուղղություններով, սակայն մեծ հաշվով ընդհանուր մեկ քաղաքական լայն ռազմավարության ճարտարապետության դետալներ են, հետևաբար դրանք գործնականում գտնվում են անխուսափելի կապակցվածության մեջ, որը կարող է երբեմն դրսևորվել ակտիվ ռեժիմով, իսկ երբեմն՝ ոչ: Ի դեպ, այդ տեսանկյունից կան մի շարք օրինակներ, այդ թվում նաև հայկական դիվանագիտության աշխատանքում: Եվ այդ իմաստով, հարցն այն է, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի «տեսադաշտում» կովկասյան ուղղությունն ու բնականաբար այդ ուղղությամբ ամերիկյան քաղաքական ռազմավարությունը չի կարող լինել «օտար» կամ «հեռու» առարկա: Իսկ, թե կարո՞ղ է արդյոք լինել որոշակի աշխանքային ուշադրության առարկա՝ վերը բերածս տրամաբանության և մոտիվների համատեքստում, սա արդեն պայմանավորված կլինի ոչ միայն ամերիկյան կողմի հայեցողությունից, այլ որոշակիորեն նաև հանգամանքից, թե հայկական դիվանագիտությունն իր ամերիկյան և ռուսական աշխատանքային ուղղություններով որքան կփորձի օգտագործել այդ հնարավորությունը:
 
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: