ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ համայնքի գործարարների ներգրավումը՝ Իրանի և Հայաստանի արդյունաբերական բաժնի և տնտեսական զարգացման ոլորտում

Իրանահայ գործարարները առաջարկում են Իրանում ստեղծել հայ և իրանցի գործարարների և արհեստավորների համատեղ ընկերություններ և Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունից փորձագիտական խորհրդատվություն ստանալով՝ պահանջված արդյունաբերական նախագծեր իրականացնել Հայաստանում:

Իրանահայ համայնքի տեխնիկական և արհեսագիտական ու առդյունաբերական լայն հնարավորություններն ու ֆինանսական ներուժը պետք է մոբիլիզացվեն Իրան-Հայաստան տնտեսական և մշակութային հարաբերությունների և հայ գործարարական շրջանակի համագործակցությունների ընդլայնմանը, քանի որ միայն ֆինանսական զգալի աղբյուրներով հնարավոր է հայ դատի ուղղությամբ քարոզչական աշխատանք տանել և հասնել ցանկացած արդյունքի:
Իրանի հայ համայնքի գործարարական դաշտը խոպան է մնացել
Հայաստան-Իրան համագործակցության որոշակի բացակայության պատճառով: Այժմ պետք է մտածել  Իրանի և Հայաստանի բիզնես դաշտում  ներդրում անելով  ավելի հզորացնել համայնքի տնտեսական կարողություններն ու հնարավորությունները, որը կարող է խթանել Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների արավել ամռապնդմանն ու զարգացմանը: Այս ոլորտում բացակայում է տեսական և գործնական միտումները: Այստեղ է, որ Հայաստանի կառավարությունը, Իրանում ՀՀ դեսպանությունը և համայնքի շահագրգիռ գործարարական շրջանակը համագործակցության եռանկյունի ստեղծելով, պետք է փորձեն Իրանի հայ համայնքի գործարարներին, արհեստավորներին և բիզնեսմեններին ի մի բերելով՝ նրանց ներուժն օգտագործել Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իհարկե, դա պետք է կատարվի Իրանի պետության, ֆինանսների և արդյունաբերության նախարարությունների իրազեկությամբ ու համագործակցությամբ: Դրա իրավական և գործադրական մեխանիզմների մասին պետք է ոլորտի փորձագետները ծրագիր մշակեն և մասնագիտական աշխատանք տանել պլանը կյանքի կոչելու համար
Միջպետական մակարդակում համատեղ նախագծերն, համաձայնագրերն ու ստորագրված հուշագրերը կյանքի կոչելու անհրաժեշտությունից բացի, առանձնապես նաև պետք է կարևորության տալ իրանահայ համայնքի մարդկային և ֆինանսական ու արդյունաբերական ռեսուրսների նպատակաուղղված օգտագործմանը՝ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դաշտում: Իրանահայ համայնքում աշխատում է` Իրանահայ Բիզինես Ֆորումը և Իրանի հայ արհեստավորների միությունը: Իրանահայ Առհեստավորների Միության անդամ են Իրանի արդյունաբերողների և տեխնիկական արտադրամասերի խոշորագույն կոմբինատների սեփականատերներն ու տնօրենները, որոնք մասնագիտական մեծ ներուժ ունեն Հայաստանում ներդրում կատարելու համար: Ցավոք Իրանահայ արհեստավորների, գործարարների և ձեռնարկատերերի  ներուժը բավարար չափով ու կազմակերպված ձևով  չի ուղղորդվում Հայաստանում տնտեսական և արդյունաբերական ակտիվ գործունեություն ծավալելու համար:



Այս խնդիրը կարգավորելու համար իրանահայ իրազեկ գործարարները ներկայացրել են հետևյալ առաջարկները. Հնարավորության դեպքում Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունների նախաձեռնությամբ Երևանում ստեղծել իրանահայ գործարարների համար խորհրդատվական գրասենյակ, որտեղ իրանահայ գործարարներին կներկայացվի Հայաստանի տարբեր մարզերում պահանջվող ներդրումային և արտադրամասերի ստեղծման նախագծեր: Նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և պետական ու Հայաստանի բանկերի աջակցության երաշխիք: Իրանահայ գործարարներն ու ներդրողները պատրաստ են Հայաստանում արհեստանոցներ և արտադրամասեր ստեղծել իրանահայ արհեստավորների և գործարարների համատեղ ջանքերով և հայաստանցի արհեստավորներին աշխատանքի ընդունել գործարաններում: Իրանահայ գործարարները առաջարկում են Իրանում ստեղծել հայ և իրանցի գործարարների և արհեստավորների համատեղ ընկերություններ և Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունից փորձագիտական խորհրդատվություն ստանալով՝ պահանջված արդյունաբերական նախագծեր իրականացնել Հայաստանում: Հնարավոր է Իրանում ՀՀ դեսպանության կողմից և Հայաստանից ժամանած համապատասխան նախարարությունների ներկայացուցչի մասնակցությամբ հանդիպում կայացնել տարբեր ոլորտի՝ իրանցի և հայ արհեստավորների և գործարարների հետ, Իրանի հայ արհեստավորների և գործարարների շրջանակում և քննարկել համատեղ գործակցության և ներդրումների հնարավորությունը: Նախընտրելի է հանդիպումները կայացնել տարբեր օրերում, ըստ մասնագիտական կատեգորիաների, որպեսզի խաչաձևում չառաջանա տարբեր արդյունաբերական ոլորտներում աշխատող արհեստավորների ու գործարարների միջև: Հնարավոր է, Իրանի հայ տնտեսագետներին և համալսարանների դասախոսներին հրավիրել խորհրդակցական հանդիպման և նրանց առաջարկների հիման վրա՝ մշակել գործարարական համատեղ պլաններ: Հայաստանի երկքաղաքացիություն ունեցող իրանահայերը ցանկանում են Հայաստանի կառավարությունը Արևմտյան երկրների և ԱՄՆ-ի հետ այնպիսի պայմանավորվածության հասնի, որ իրենց հայկական անձնագրում նշված ծննդավայրի մասին կետը չխոչընդոտի իրանահայերին բիզնես գործողությունների համար, չկարողանալ Եվրոպայից կամ ԱՄՆ-ից ապրանք ներմուծել Հայաստան: Հայաստանի երկքաղաքացիություն ունեցող իրանահայերն ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչի իրանահայերի բիզնես և գործարարական իրավունքները Հայաստանի քաղաքացիներին համահավասար և պաշտպանի նրանց իրավական ու տնտեսական շահերն արտերկրում: 



Մանր և միջին բիզնեսի և աշխատավայրերի զարգացման նպատակով առաջարկվում է՝ Երևանում կամ Իրանի սահմանին մոտ քաղաքներում ստեղծել իրանական ապրանքների շուկա կամ բիզնես ֆորում, որտեղ կտեղակայվեն վաճառքի տաղավարներ և Հայաստանում բնակվող իրանահայ և հայաստանցի երիտասարդների համար կստեղծվի աշխատատեղեր: Արդյունաբերական համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով առաջարկվում է ստեղծել տեղեկատվական կենտրոն կամ կայք, որտեղ Հայաստանի սպառողական շուկայի պահանջները թարմացված ձևով կտրամադրվի գործարարներին: Գործարարների փոխայցերի ընթացքում հնարավոր է կազմակերպել մի շարք հանդիպումներ Իրանի ֆինանսների, արդյունաբերության և գյուղատնտեսության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների և արդյունաբերական բաժնի ներկայացուցիչների հետ: Հայաստանում աշխատող փորձառու գործարարներն ընդգծում են՝ արդյունավետ քննարկումներին նպաստող միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը և համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների նախնական քայլերին նպաստող ուղղության հստակեցումը և հայ ու իրանցի գործարարական շրջանակներին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը: Հայաստանում արեւային էներգիայի տեխնոլոգիաների զարգացման ոլորտում արեւային պանելների արտադրման գործում հնարավոր է օգտագործել իրանահայ արհեստավորների փորձն ու տեխնիկական հնարավորությունները։ Իրանի արհեստավորներն առաջին խոսքն են ասում պլաստմասե ապրանքների և իրերի կաղապարաշինության արդյունաբերությունում: Հետևաբար` հնարավոր է նրանց փորձը և ներդրումն օգտագործել Հայաստանում այդ արդյունաբերությունը զարգացնելու համար: Դա կօգնի նաև, Թուրքիայից այդ ապրանքները ներմուծելու կախվածությունից փրկվել և մեծ թվով պլաստմասե ապրանքներ արտադրել Հայաստանում: Ծանր մեքենաշինության արդյունաբերության ոլորտում ևս Իրանի հայ արհեստավորներն իրոք առաջին տեղն են զբաղեցնում Իրանում և նրանց արտադրած մեքենաներն օգտագործվում են ամենատարբեր գործարաններում է արտադրամասերում: 



Նույնիսկ, կան շատ ճանաչված մեքենաշինության գործարաններ հայկական բրենդով, որոնք բազմիցս արժանացել են Իրանի արդյունաբերության նախարարության գնահատանքին:
Մյուս կողմից, եթե Իրանի հայ գործարարները և բիզնեսմենները կարողանան պետական աջակցությամբ Հայաստանում ստեղծել արդյունաբերական արտադրամասեր, ապա հնարավոր է բանկում պահվող իրանահայերի արտարժույթը օգտագործել գործարանների ստեղծած գործարանների կամ արդյունաբերական համալիրների բաժնետոմսեր գնելու համար: Անկասկած այս պլանների իրականացումը կօգնի Իրան-Հայաստան տնտեսական, առևտրական և հասարակական կապերի և փոխշահավետ բիզնես գործակցության զարգացմանը։
Սահակ Շահմուրադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: