Մանկապատանեկան միջոցառում «Զարթոնք» կենտրոնում

2023 թվականի հունվարի 13-ին, «Զարթոնք» պարախմբի նախաձեռնությամբ «Զարթոնք» կենտրոնում տեղի ունեցավ մանկապատանեկան ամանորյա միջոցառում:
Թվականիս հունվարի 13-ին, «Զարթոնք» պարախմբի նախաձեռնությամբ Թեհրանի «Զարթոնք» կենտրոնում տեղի ունեցավ մանկապատանեկան 2023 ամանորյա գեղարվեստական միջոցառում, որը կազմակերպել էին «Զարթոնք» պարախմբի ղեկավար՝ Լորետա Ավետիսյանը, երգչախմբի ղեկավար՝ Մխիթար Վարդինը, թատերախմբի ղեկավարներ՝ Սիփան Մկրտումյանը և Արեն Զարգարյանը։ Ծրագրի կազմակերպչական աշխատանքներում մեծ դեր են ունեցել նաև «Զարթոնք» պարախմբի ծնողական խորհուրդը և փորձավարները։
Միջոցառումը բաղկացած էր երեք հատվածներից, որի ընթացքում մասնակիցներին հաջողվեց իրենց գեղեցիկ երգով, ջերմ ու տակտով պարերով և դերասանական նեռկայացումներով ուրախ տրամադրություն փոխանցել հանդիսատեսին՝ ամանորի հեքիաթին հաղորդելով իրական գույներ։ Օրվա ընդհանուր պատասխանատուն էր Մխիթար Վարդինը։
Նմանատիպ Լուրեր

Թեհրանում ցուցարարները պահանջում են բացել Լաչինի միջանցքը. Azаriha
Այսօր մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել Թեհրանում՝ դժգոհելով Լաչինի միջանցքի փակման և Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարման դեմ:

«Առանց Արցախի՝ չկա Հայաստան»․ Ցույց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի բակում
Այսօր Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի բակում «Արցախը մեզ է կանչում պատասխանատվության և հանձնառության» կարգախոսով տեղի է ունեցել հանրահավաք։

Էդիկ Բաղդասարյանի գիրքն իրանահայ համայնքի կյանքի մասին պատմող յուրօրինակ սկզբնաղբյուր է
«Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը հայագիտության մեջ լրացնում է իրանահայ համայնքի մասին տեղեկատվության բացը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Charlie Hebdo պարբերականի անարգալից քայլը
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանը դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին անարգելու Charlie Hebdo պարբերականի քայլը:

Թեհրանի հայոց թեմի առաջնոր Սեպուհ Արք․ Սարգսյանը դատապարտել է ֆրանսիական Շառլի Էբդո պարբերականի արարքը
Հայտարարության մեջ, որը վերնագրվել է «Կոչ դատապարտության և զգաստության», ասված է.

Թավրիզի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում, տեղի է ունեցել հայ քրիստոնյաների ամանորյա տոնակատարություն
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, տեղի է ունեցել հայ քրիստոնյաների ամանորյա տոնակատարությունը։