Հայաստանում տնտեսական աճն ամենաբարձրն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում. Համաշխարհային բանկի գնահատականը

Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունվար, 2023):
Զեկույցը կանխատեսում է, որ համաշխարհային աճը կտրուկ դանդաղելու է բարձր գնաճի և տոկոսադրույքների, ներդրումների կրճատման և ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խափանումների ֆոնին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«2023-ին այն կդանդաղի մինչև 1.7% (6 ամիս առաջ ակնկալվող 3%-ից), 2024-ին կհասնի 2,5%-ի:
Կոնկրետ Հայաստանի համար Համաշխարհային բանկը գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8%, որն ամենաբարձրն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։
2023 թվականին մեր երկրի համար ՀԲ-ն կանխատեսում է 4.1%, իսկ 2024 թվականին՝ 4.8% տնտեսական աճ։
Այս կանխատեսումները ցածր են Կառավարության ծրագրում եւ այս տարվա բյուջեի նախագծում ֆիքսված թիրախներից (նվազագույն թիրախը 7% է)։
Սակայն հիշեցնեմ, որ Համաշխարհային բանկը դեռ անցած տարվա կեսին 2022 թվականի համար կանխատեսում էր ընդամենը 2.5% աճ և այժմ վերանայել է դեպի վերև՝ 7.3 տոկոսային կետով»,-նշել է նա։

Նմանատիպ Լուրեր

Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել շարունակել ընթացիկ համագործակցությունը Հայաստանի հետ
Փետրվարի 3-ին, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին:

Քաջարանի կոմբինատը՝ ԶՊՄԿ-ն, 2022-ին վճարել է 144 մլրդ դրամի հարկ` 2021թ 61 մլրդ դրամի համեմատ
Քաջարանի կոմբինատը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022-ին վճարել է աննախադեպ հարկեր՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե երկուսուկես անգամ, հաղորդում է ԶՊՄԿ-ի մամուլի ծառայությունը։

Կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս․թ․ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճել է 14.2 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի 12 ամիսների ընթացքում 2021 թվականի համեմատ ավելացել է 14.2 տոկոսով:

Համացանցի հսկաներն սկսել են շոշափելի հարկեր վճարել ՀՀ պետբյուջե․Facebook-ը հազար խոշոր հարկատուների ցանկում է
2022 թ առաջին անգամ «Մետա Պլատֆորմս» ընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել 332 մլն դրամ։

Դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերը 6,8 %-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
Հարկ վճարողների կողմից 2022 թ. դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 հազար 420, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44․949-ով կամ 6.8%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: