ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախի 120․000 բնակչությունը՝ 30․000 երեխա, 20․000 տարեց, հաշմանդամություն ունեցող 9000 անձ, կանգնած է սովի ռիսկի առջև

Ըստ Արցախի կառավարության տեղեկագրի և հանրապետության առողջապահության ոլորտի պատասխանատուների՝ ներկա պահին Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով, 93-ը՝ բրոնխիալ ասթմայով, 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով։

Նրանք հաշվառման են վերցված և պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն՝ ստանալու համապատասխան բուժօգնություն։ Դեկտեմբերի 12-ից հետո շրջափակման պատճառով այս երեխաները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից։ Բացի դրանից, ավելի քան 10 բժիշկ հնարավորություն չունեն Հայաստանից վերադառնալու Արցախ, և դրա հետևանքով Արցախի բուժհաստատություններում առկա է կադրային որոշակի դեֆիցիտ։
Օրվա վիճակագրություն
1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: 11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Արդեն 127 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 13 200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 34 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120․000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, հաշմանդամություն ունեցող 9 000 անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6․828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
համաշխարհային,բանկ , Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել շարունակել ընթացիկ համագործակցությունը Հայաստանի հետ
Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել շարունակել ընթացիկ համագործակցությունը Հայաստանի հետ
Փետրվարի 3-ին, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին:
քաջարանի,կոմբինատ,զպմկ-ն,2022-ին,վճարել,144,2021թ,մլրդ,դրամի,համեմատ , Քաջարանի կոմբինատը՝ ԶՊՄԿ-ն, 2022-ին վճարել է 144 մլրդ դրամի հարկ` 2021թ 61 մլրդ դրամի համեմատ
Քաջարանի կոմբինատը՝ ԶՊՄԿ-ն, 2022-ին վճարել է 144 մլրդ դրամի հարկ` 2021թ 61 մլրդ դրամի համեմատ
Քաջարանի կոմբինատը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022-ին վճարել է աննախադեպ հարկեր՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե երկուսուկես անգամ, հաղորդում է ԶՊՄԿ-ի մամուլի ծառայությունը։
հհ,փոխվարչապետ,մհեր,գրիգորյանի,և,իիհ,նախագահ , Կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստը
Կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս․թ․ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։
հայաստանի,տնտեսական,ակտիվության,ցուցանիշը,նախորդ,տարի,աճել,է,14.2,տոկոսով,հայաստանի-տնտեսական-աճ , Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճել է 14.2 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճել է 14.2 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի 12 ամիսների ընթացքում 2021 թվականի համեմատ ավելացել է 14.2 տոկոսով:
համացանցի,հսկաներն,սկսել,շոշափելի,հարկեր,վճարել,հհ,պետբյուջե․facebook-ը,հազար,խոշոր,հարկատուների,ցանկում,հայաստան , Համացանցի հսկաներն սկսել են շոշափելի հարկեր վճարել ՀՀ պետբյուջե․Facebook-ը հազար խոշոր հարկատուների ցանկում  է
Համացանցի հսկաներն սկսել են շոշափելի հարկեր վճարել ՀՀ պետբյուջե․Facebook-ը հազար խոշոր հարկատուների ցանկում է
2022 թ առաջին անգամ «Մետա Պլատֆորմս» ընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել 332 մլն դրամ։
դեկտեմբերին,եկամուտ,ստացող,աշխատատեղերը,գերազանցել,նախորդ,ժամանակահատվածի,ցուցանիշը , Դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերը 6,8 %-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
Դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերը 6,8 %-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
Հարկ վճարողների կողմից 2022 թ. դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 հազար 420, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44․949-ով կամ 6.8%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: