ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երթուղու պրոբլեմն իրականում մտացածին է, հարցը դրա իրավական կարգավորումների մեջ է․․ ՀՀ վարչապետ

Խաղաղության պայմանագրի քննարկումների շրջանակում Ադրբեջանն ու ՀՀ-ն պարբերաբար փոխանակվում են առաջարկներով։

Հայտնի է, որ ՀՀ-ն Բաքվին երեք տարբերակ է առաջարկել, մինչդեռ Ադրբեջանը անիրատեսական է համարել առաջարկված երեք տարբերակները։ Արդյոք ո՞րն է Ադրբեջանի առաջարկը, մասնավորապես՝ ի՞նչ երթուղիով է ուզում կապվել Նախիջեւանին։ ՀՀ-ի համար ընդունելի՞ են Ադրբեջանի ենթադրյալ առաջարկները։ Պատասխանելով Civic.am-ի այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց․ «Մենք երթուղու հետ կապված ոչ մի խնդիր չունենք։ Երթուղին պետք է լինի կիրառելի, որով պետք է հնարավոր լինի գնալ-գալ։ Չկա այդպիսի երթուղի, որի մասին մենք ասնեք՝ չէ, դա մեզ համար ընդունելի չէ, բացառում ենք այդ երթուղով տեղաշարժը։  Երթուղու պրոբլեմն իրականում մտացածին է, այդպիսի խնդիր չկա։ Հարցը իրավական կարգավորումների մեջ է։ Մենք ասում ենք, որ եռակողմ հայտարարության համաձայն մենք պատրաստ ենք տրամադրելու նման երթուղի, ՀՀ օրենսդրությամբ էլ սահմանված է, թե ճանապարհները ինչպես են գործում մեր երկրի տարածքով անցնելիս։ Այդ սկզբունքներով մենք պատրատ ենք ճանապարհները բացել, ընդ որում՝ հենց հիմա։ Ու ասվածում ոչ մի չափազանցություն չկա, որովհետեւ, մեծ հաշվով, կարճ ճանապարհներ նորոգելով, ընդամենը մի քանի կիլոմետր, կարելի է ապահովել դրանց գործունեությունը։ Պատրաստ ենք նաեւ նոր ճանապարհներ կառուցել։ Հարցը հետեւյալն է․ մենք ասում ենք՝ եկեք բացենք այդ ճանապարհները եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բոլորը թող կարողանան օգտվել դրանցից»։

Ճշգրտմանը՝ Ադրբեջանն արդյոք պնդե՞լ է, որ  կոնկրետ որեւէ երթուղին է ինքը ցանկանում եւ ո՞րն է այդ երթուղին։ «Բոլոր երթուղիներն էլ քննարկվել են, մենք երբեք որեւէ երթուղի չենք մերժել։ Երթուղիների հետ կապված հարցն այն է, թե որքանով է հնարավոր, որ այդտեղով ճանապարհ անցնի։ Քանի որ երթուղիներ կան, որոնք կամ հնարավոր չէ կառուցել, կամ էլ շատ թանկ է։ Մեր խնդիրը, կրկնում եմ, իրավական կարգավորումների մեջ է։ Մենք ասել ենք, որ պետք է անենք հետեւյալը՝ ճանապարհն աշխատի մեր իրավական կարգավորումներով, եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով»,- նշեց Փաշինյանը։ 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: