ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արևմուտքը չի կարող աչք փակել, երբ Ադրբեջանը փորձում է հայերին կոտորել․ Chicago Tribune

Chicago Tribune-ի սյունակագիր, իրավաբան և պրոֆեսոր Կարնիկ Քըրքոնյանը հերթական հոդվածում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Հոդվածի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։

«Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա,  Հարավային Կովկասում դաժան բռնապետությունը փորձարկում է աշխարհի վճռականությունը. դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցք անունով հայտնի միակ ճանապարհը, որը կապում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար անկլավն արտաքին աշխարհին: Սա թեստ է։ Դրա ձախողումը կհանգեցնի սպանդի, որից ամաչելու է մարդկությունը։ Այս պահին անկլավում, որը հայտնի է նաև որպես Արցախ, 120 000 պաշարված հայեր զրկված են սննդից և դեղորայքից։ Դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները ձմռան ամենաթեժ պահին օրերով մնացին առանց գազի ու ջեռուցման։ Մեկ հիվանդ արդեն մահացել է շրջափակման հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, իսկ ծանր վիճակում գտնվող մեկ հայ երեխայի հնարավոր չի հասցնել Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ փրկության բուժում ստանալու համար։ Շրջափակումը, որը առաջացրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անսովոր անհանգստության հայտարարությունն ու դատապարտվել է ՄԱԿ-ի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Կանադայի կողմից, նպատակ ունի զանգվածային փախուստ հարուցել քրիստոնեական քաղաքակրթության հնագույն կենտրոնից: Իրականում, 2020 թվականի պատերազմում Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ գրավելուց ի վեր, Ադրբեջանը բազմիցս փորձարկել է աշխարհի պատրաստակամությունը՝ նայելու իրադարձությունների հակառակ կողմը, քանի որ հարվածում է Արցախում հայերին և Հայաստանին, որը նոր է կանգնել ժողովրդավարության ճանապարհին: Բազմիցս ադրբեջանական ուժերը կատարել են ապշեցուցիչ դաժանության գործողություններ, և ուշագրավ է, որ նրանք քիչ ջանքեր են գործադրել դա թաքցնելու համար: Ընդհակառակը, Ադրբեջանում այնքան արմատացած է հայատյացությունը, որ շատ դեպքերում դաժան արարքներով պարծենում են սոցցանցերում: Տեսանյութերից մեկում պատկերված է ադրբեջանական գերության մեջ գտնվող սարսափելի վայրագության ենթարկված և այլանդակված հայուհու դի: Մյուսում պատկերված է տարեց արցախցու գլխատումը։ Մեկ այլ տեսանյութում էլ ցույց են տալիս հայ ռազմագերիների մահապատիժը։ Բաքվի քաղաքականության ներկա փուլը սկսվում է 1980-ականների վերջից, երբ կոտորեց հայերին Սումգայիթում, Կիրովաբադում և այլ քաղաքներում՝ ի պատասխան Արցախում խաղաղ ժողովրդավարական ցույցերի՝ Հայաստանի հետ միավորվելու կոչերով: Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանի իշխանություններն այնքան դաժան ատելություն են սերմանել հայերի նկատմամբ, որ Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոցներ է ձեռնարկել՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվին ուղղորդելով «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները էթնիկ հայերին ուղղված ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու խթանումը կանխելու համար, այդ թվում՝ պաշտոնյաների և հասարակական հաստատությունների կողմից»: Ադրբեջանի անպատժելիությունը որքան անհեթեթ է, այնքան էլ գրոտեսկային։ Ադրբեջանում թողարկվել է նամականիշ, որտեղ պատկերված է, թե ինչպես է HAZMAT կոստյումով բնաջնջողը «ոչնչացնում» Արցախը. Այդ երկրի իշխանություններն իրենց մայրաքաղաքում կառուցեցին ռազմական ավարների պուրակ՝ իրենց երեխաներին ցուցադրելով զոհված հայ զինվորների սաղավարտները և սարսափելի մանեկենները, իսկ այդ երկրի նախագահը հայերին նույնիսկ անվանում է «շներ»: Իսկ հիմա՝ 120.000 մարդու շրջափակում և մեկուսացնում է։ Շրջափակումն իրականացնող ակնհայտ կեղծ «բնապահպանների» թվում են ադրբեջանցի զինվորականներ, ինչպիսին է Թելման Գասիմովը, որը հպարտորեն ցուցադրում է Բուդապեշտում հայ ուսանողի կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի հետ իր լուսանկարը: Սպանության համար դատապարտված Սաֆարովին արտահանձնեցին Բաքու, որտեղ պատիժը կրելու փոխարեն նրան հերոսի կոչումով դիմավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ահա թե ինչու Genocide Watch-ը արցախահայության առջև ծառացած ցեղասպանության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է 10-ի,  իսկ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան գտնում է, որ «(Լեռնային Ղարաբաղում) զգալի «ցեղասպանության ռիսկի գործոններ գոյություն ունեն հայ բնակչության նկատմամբ»: Իրականում, մեկ տասնյակից ավելի իրավապաշտպան կազմակերպություններ և ակտիվիստներ հանդես են եկել ցեղասպանության վերաբերյալ համատեղ նախազգուշացումով՝ Բաքվի կողմից Արցախի պաշարումից մեկ շաբաթ անց։ Սա է նաև պատճառը, որ հայերի համար ինքնավար անկլավը ադրբեջանական որևէ վերահսկողության տակ դնելու գաղափարն անընդունելի է: Ահա թե ինչու հայերը չեն հավատում «համակեցության» մասին Ադրբեջանի հրապարակայնորեն մշակված խոստումներին, և, անկեղծ ասած, Արևմուտքը նույնպես չպետք է հավատա: Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի վրա կնշանակի միայն մեկ բան՝ բռնություն հայ բնակչության նկատմամբ։ Աշխարհի լռության մի մասը հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների առնչությամբ կապված է որոշ եվրոպացիների՝ ռուսական պատժամիջոցներից խուսափելու հույսերի հետ՝ գնելով ռուսական բնական գազը, որն այժմ հարմար կերպով փոխադրվում է Ադրբեջանի տարածքով: Դա կեղտոտ գործարք է, որը պետք է խայտառակի դրանում ներգրավված յուրաքանչյուրին: Շրջափակումը, որը թևակոխում է իր 17-րդ օրը, կարող է թվալ հեռավոր վեճ ինչ-որ հեռավոր լեռնային ճանապարհի շուրջ: Բայց դա շատ ավելի կարևոր հարց է. դա առանցքային շրջադարձ է և փորձություն Արևմուտքի համար: Արցախում և Հայաստանում աղետ է սպասվում։ Եթե Ալիևին թույլ տան շարունակել շրջափակումը, մարդկային ծանր տառապանքները կսկսվեն, և ստոր ավտորիտարիզմի դռները լայն կբացվեն: Աշխարհի ժողովրդավարական երկրները պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն՝ հանուն հենց իրենց, քանի որ այժմ գտնվում են հուսահատ ծանր վիճակում»։

Տաթև Ֆռանգյան



© factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: