Արևմուտքը պետք է գործի Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանխելու համար
Կան հանգամանքներ, որոնք Ալիևին կստիպեն զերծ մնալ լայնամասշտաբ պատերազմից։ Ալիևին կարող է կանգնեցնել այն, որ Արևմտյան հանրությունը, ԱՄՆ-ն և Եվրամիությունը հստակ ուղերձ հղեն Բաքվին, որ դիվանագիտական ու տնտեսական վնասներ է կրելու։ Այս մասին նշված է Ֆորեյն Փոլիսի հեղինակավոր հարթակում հրապարակված հոդվածում, որում մեջբերված են մի շարք փորձագետների կարծիքներ։
Արևմուտքը կարող է կանխել պատերազմին տանող ընթացքը։ Օրինակ, Միացյալ Նահանգները կարող է կասեցնել ռազմական աջակցությունը Բաքվին։ Վաշինգտոնը պետք է դիտարկի նաև տնտեսական պատժամիջոցների հնարավորությունը՝ ստիպելով Բաքվին նախապատվությունը տալ դիվանագիտությանը։ Տարբերակ կարող է լինել պատժամիջոցներն ադրբեջանցի զորահրամանատարների և անձամբ Ալիևի նկատմամբ։
lragir.am