ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մունդիալ-2022. կիսաեզրափակիչի Արգենտինա-Խորվաթիա խաղին ընդառաջ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանա կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը` Արգենտինա-Խորվաթիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիան ձգտելու է կիսաեզրափակիչում էլ հետագա պայքարից դուրս թողնել Լատինական Ամերիկայի ևս մեկ ներկայացուցչի: Խորվաթները քառորդ եզրափակիչում բարդագույն խաղում միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարից հետո կարողացան հաղթահարել Բրազիլիայի արգելքը: Ի դեպ, Խորվաթիան վերջին մի քանի աշխարհի առաջնություններում խմբային փուլից հետո կայացած բոլոր խաղերում հաղթանակի է հասել  հիմնական ժամանակի ավարտից հետո:
Արգենտինան, որը Մունդիալի մեկնարկին մեծ անակնկալ մատուցեց ֆուտբոլասերներին, կարծես, վերգտել է իր խաղն ու քառորդ եզրափակիչում Նիդերլանդների նկատմամբ ոչ պակաս դժվար հաղթանակից հետո կրկին մոտ է եզրափակիչին: Լատինական Ամերիկայի ամենատիտղոսակիր թիմերից մեկը` Արգենտինան, Նիդերլանդների ընտրանուն գերազանցեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Արգենտինայի ընտրանու դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի գերազանց խաղի շնորհիվ:
 
Արգենտինայի ազգային ընտրանին վերջին 6 խաղերից պարտվել է միայն մեկում, իսկ Խորվաթիան նախորդ 6 հանդիպումներից երկուսն ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտություն է կրել և երեքում հաղթանակի հասել: 
 
Արգենտինա-Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: