ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսությանը

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2022» տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսությանը` հանդիսանալով ամենաարագ աճող եւ զարգացող ճյուղը: «Սրա վկայությունն է այն, որ տարածաշրջանային ճգնաժամի դեպքում տաղանդի ներհոսքը հիմնականում եւ ամենակարեւոր ուղղություններով տեղի ունեցավ Հայաստան»,-փաստել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ մեր պետությունն իր առջեւ դրված խնդիրը՝ լինել տեխնոլոգիական կենտրոն, որպես բարձր տեխնոլոգիական երկիր՝ ներկայանալ միջազգային ասպարեզներում, ոչ ամբողջապես, բայց տարածաշրջանային ձեւաչափով կարողացել է լուծել:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ տարածաշրջանում բազմաթիվ երկրներ մրցավազքի մեջ են իրենց հարկային համակարգերով, ենթակառուցվածքային ծրագրերով, տարբեր ուղղություններով մեծ ընկերությունների հետ բանակցելու մարտավարությամբ: «Սա անհրաժեշտ է որպես մարտահրավեր ընդունել եւ շարունակել այս ուղղությամբ աշխատել ու ջանքեր գործադրել»,-ասել է նա եւ ընդգծել, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը թեպետ առաջատար է աճի տեմպերով, այնուամենայնիվ, կիրառման գործիքակազմը թե՛ հասարակությունում, թե՛ բիզնեսի կողմից ոչ այնքան բարձր մակարդակի վրա է: ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գիտության, կրթության եւ տնտեսության կապի կարեւորությանը՝ նշելով. «Գիտություն, կրթություն, արդյունաբերություն եւ տնտեսություն կապն անհրաժեշտ է բերել ֆունդամենտալ նոր մակարդակի վրա, եւ սա պիտի լինի Հայաստանի գիտատեխնոլոգիական նոր թռիչք ապահովելու ապագայի մասին մեր խոսակցությունը»: Նրա համոզմամբ գիտությունը, տնտեսությունը, արդյունաբերությունն ու կրթությունը պետք է իրենց ծրագրերով համահունչ լինեն եւ ծառայեն նույն նպատակներին:

Եզրափակելով խոսքը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները եւ մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք:

Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը եւ Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը: Այնուհետեւ պանելային քննարկումների ձեւաչափով անդրադարձ է եղել խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության թվայնացման հեռանկարներին: Ներկաները դիտել են նաեւ նախորդ երեք միջոցառումների մասին պատմող տեսահոլովակ:

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: