ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հունգարիայի հետ հարաբերություններ վերականգնելը լավ է, բայց դա պետք է լիներ Բուդապեշտի կողմից ներողության կամ գոնե զղջման պարագայում

Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները: Այս պայմանավորվածությունն ձեռք են բերել երկրների արտգործնախարարները հանդիպման ժամանակ:

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն Լեհաստանում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպմանը մտադրություն են հայտնել նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ «հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա»:
Ըստ հաղորդման՝ Երևանն ու Բուդապեշտը ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը։
Քաղաքագետ Արմեն  Վարդանյանի կարծիքով՝ վատ է, որ հարաբերությունների վերականգնումը տեղի է ունենում առանց Հունգարիայի կողմից պաշտոնական ներողության կամ գոնե զղչման տեքստի․ «Նման դեպքերում, որպես կանոն, կողմերից մեկը այդպիսի քայլեր ձեռնարկում է։ Գուցե իշխանությունների համար հիմք է եղել այն, որ անցած տարի  5 զինծառայող հունգարական կողմի միջնորդությամբ վերադարձավ Հայաստան։ Իհարկե դա հենց կառավարության միջնորդությամբ տեղի չի ունեցել, բայց ամեն դեպքում գուցե սա ևս գործընթացի վրա իր ազդեցությունն ունեցել է ու ՀՀ իշխանությունները որոշել են գնալ այդ քայլին։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, որ հունգարական կողմից ներողության կամ զղչալու մասին  դիվանագիտական ժեստեր լինեին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց, որ Հունգարիան Եվրամիության, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային կառույցների անդամ է, որտեղ շատ հաճախ որոշումներն ընդունվում են  կոնսենսուսով․ «Հունգարիան  կարող է բոյկոտելի ինչ-որ որոշումների ընդունում և դա մեր շահերից չբխի։ Չնայած պետք է նշեմ, որ  իմ հիշելով, այս տարիների ընթացքում, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել, նման ընդգծված դեմարշ չի եղել։ Հարաբերությունների վերականգնումը լավ է, բայց ցանկալի կլիներ, որ Հունգարիան էլ հասկանար իր արած ոչ դիվանագիտական քայլերի լրջությունն ու որոշակի դիվանագիտական ժեստեր ցույց տար։ Պատմության մեջ բազմաթիվ են երկկու երկրների հարաբերությունների սառեցման, վերկանգնման, դիվանագիտական հարաբերություններ խզելու դեպքեր, բայց հետոագայում կողմերը դիվանագիտական ժեստերով որոշակի քայլերով վերականգնել են  հարաբերությունները»,-ասաց նա։
Ըստ Վարդանյանի՝  քանի որ Հայաստան-Հունգարիայի հարաբերությունների խզման պատճառը Հունգարիան էր, այստեղ շատ ավելի ճշիտ կլիներ, որ հունգարական կողմն էլ որոշակի դիվանագիատական ժեստ աներ․ «Չեմ բացառում նաև, որ կարող է լինել գործընթացի չերևացող մասը, այսինքն՝  ինչ-որ հարցերում ոչ պաշտոնապես, ստվերային ձևով  Հունգարիան գուցե օգնել է Հայաստանին, չեմ բացառում այդ տարբերակը։ Գուցե հայկական կողմը դա ընկալել է որպես դիվանագիտական ժեստ, բայց շատ ավելի լավ կլիներ, որ լիներ  պաշտոնական ներողություն, գոնե զղչման խոսք, ցավ կամ  ափսոսանք հայտնեին»,-եզրափակեց նա։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ տեղի ունեցող գործընթացը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ առնչություն չունի, ավելի շատ պետք է դիտարկել երկկողմ ձևաչափում․ «Առհասարակ 2019 թվականի մարտից, երբ ուժի մեջ մտավ Հայաստան և Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, այդ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարարման ու հնարավորությունների իրացման տեսակետից տեսանելի հաջողություն չի գրացվել։ Այն այսօր ամբողջությամբ տապալված է։ Այդ առումով Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնումը դրա հետ առնչություն չունի, այլ դրդապատճառներով է  իրակացնվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ղուկասյանը դա ավելի շատ համարում է Թուրքիայի ազդեցության արդյունքում, որն այդպիսով իր ծառայությունն է մատուցում  իր գործընկեր Հունգարիային․ «Պետք է նշել, որ արդեն բաց և հրապարակային խոսում են այն մասին, որ Հունգարիայի որոշումը՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հետ կապված,  եղել է  կոռուպցիայի արդյունքում։  Նման պայմաններում փորձել այդ քեյսը փակել, Էջը թերթած համարել, ես ճիշտ չեմ համարում։ Դա ծառայություն  է Հունգարիայի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կողմից, որը ես կարծում եմ հավանաբար Թուրքիայի ազդեցության արդյունքն է»,-եզրափակեց նա։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: