ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մունդիալ-2022. Արգենտինան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի երկրորդ խաղում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Ավստրալիայի հավաքականները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ար-Ռայան քաղաքի «Ահմադ Բին Ալի» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 15 րոպեներին Արգենտինան ակնհայտ առաջին համարով էր գործում՝ տիրելով նախաձեռնությանը: Ավստրալիայի հավաքականը հիմնականում պաշտպանվում էր՝ երբեմն արագ հակագրոհելով: Բայց արգենտինացիներն իրենց պահը իրացրեցին 35-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Արգենտինայի ընտրանու ավագ Լիոնել Մեսին: Այս գոլով Մեսին առաջ անցավ Մարադոնայից աշխարհի առաջնություններում խփած գնդակների քանակով՝ աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցնելով 9-ի: Մեսին նաև իր առաջին գոլը խփեց աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլում։ Մինչ այս նա գոլի հեղինակ էր դարձել միայն խմբային փուլերում։ Ի դեպ, Մեսին Ավստրալիայի դեմ անցկացրեց իր կարիերայի 1000-րդ հանդիպումը։ 
Ավստրալիան բաց թողած գնդակից հետո առավել կենտրոնացած էր գրոհների և պրեսսինգի վրա: Ի վերջո թիմերը ընդմիջման գնացին արգենտինացիների նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 57-րդ րոպեին, Արգենտինան օգտվեց Ավստրալիայի հավաքականի դարպասապահի կոպիտ սխալից և կրկնապատկեց իր առավելությունը։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ Խուլիան  Ալվարեսը:
Խաղի 77-րդ րոպեին Ավստրալիայի հավաքականի գրոհներից մեկի ժամանակ Գուդվինը հեռահար հարված կատարեց, և գնդակը, դիպչելով Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին, շեղեց ուղղությունը և հայտնվեց դարպասում: Արգենտինա-Ավստրալիա՝ 2:1: Ավստրալիայի հավաքականը խաղավերջում կարող էր խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխել, սակայն փայլուն սեյվով իր թիմին փրկեց Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ 
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Արգենտինան կմրցի Նիդերլանդների հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: