Հայաստանն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում Կորեային գործընկեր երկիր դառնալու. ՀՀ ԱԺ Պատգամավորները համդիպել են Կորեայի ԱԺ փոխխոսնակի հետ
Նոյեմբերի 16-ին մեր պատվիրակությունը հանդիպում ունեցավ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Կիմ Յոուն Ջունի հետ:
Հանդիպման ընթացքում փոխխոսնակին ներկայացրել ենք երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորությունները՝ նշելով որ Հայաստանը ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում Կորեայի Հանրապետության գործընկեր երկիր դառնալու։
Խոսել ենք KOICA հիմնադրամի հայաստանյան գրասենյակի բացման և համագործակցությունը ծրագրային ֆինանսավորման մակարդակի բարձրացման հնարավորությունների մասին։
Քննարկման առանցքում էր նաև Հայաստանում Կորեայի Հանրապետության մշտական ներկայացուցչություն ունենալու հարցը։
Փոխխոսնակը ողջունեց ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցչական կազմի ներկայությունը՝ այն փոխհարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման կարևոր նախադրյալ որակելով։ Նա նշեց միջպետական համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունն ու պատրաստակամություն հայտնեց իր աջակցությունը ցուցաբերել բարձրացված հարցերին։
civic.am