ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի Ադրբեջանի կողմից հայկական տարածքի օկուպացիան. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, միջոցառման սկզբում երկրների առաջնորդներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանին դիմավորել են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ:
Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողություն, որից անմիջապես հետո մեկնարկել է գագաթնաժողովը: 
 
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նշել է.
 
«Ձերդ Գերազանցություն, մեծարգո նախագահ Կայիս Սաիդ,
Հարգելի գործընկերներ՝ պետությունների և Կառավարությունների ղեկավարներ,
 
Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,
Նախ և առաջ, ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել այստեղ՝ Թունիսի Ջերբա քաղաքում ֆրանկոֆոն՝ այդքան մտերմիկ և գնահատված միջավայրում գտնվելու կապակցությամբ։ 
Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Սաիդին և Թունիսի ժողովրդին` այսքան կարևոր հանդիպումը կազմակերպելու և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար։
Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն առաջին անգամ Թունիսում անցկաց­նելով՝ մենք մեր հարգանքն ենք հավաստում Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրե­րից մեկին՝ նախագահ Հաբիբ Բուրգիբային։
Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,
Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովից չորս տարի է անցել` ընթացիկ նախագահության բացառիկ երկար մի ժամանակաշրջան, որը, սակայն, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պատվով՝ անվերապահորեն կյանքի կոչելով ստանձնած բոլոր պարտավորությունները։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ թանկագին Լուիզ Մուշիկիվաբոյին, մեր կազմակերպությունն այս ընթաց­քում այդչափ արդյունավետ կառավարելու, ինչպես նաև հաս­տատված որակյալ փոխհարաբերությունների համար։ Ուրախ եմ, որ կարողա­ցել ենք համատեղ աշխատել լիակատար ներդաշնակության պայմաններում։
Ցանկանում եմ նաև ողջունել նրա ջանքերն՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի նոր կերպարի կերտման և ՖՄԿ-ն դարձնելու՝ հաստատակամորեն ապա­գային միտ­ված, աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք հավակնու­թյուններ ստանձնած կազմակերպություն:
Վերջին տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է մեծ ցնցումների: Covid-19 սարսափելի համավարակը, կլիմայական արտակարգ դրությունը,   պատերազմների վերսկսումն ու դրանց հետևանքները համաշ­խար­հային պարենային և էներգետիկ մատակարարումների վրա  իրենց խորը հետքն են թողել միջազգային նոր միջավայրի ձևավորման գործում։
Միևնույն ժամանակ, թվարկված մարտահրավերները եկել են  բացահայտելու այն մոտեցումների ու արժեքների ճշգրիտ և տեղին լինելու հանգամանքը, որոնք հիմնավորում են  մեր պատասխանները։
Համավարակների և կլիմայական հրատապ մարտահրավերների պայմաններում մենք պետք է շարունակենք խթանել երկրների միջև ուժեղացված համագործակցությունը՝ ընդգծելով համերաշխության սկզբունքը։ Վերջինս պետք է ենթադրի, որ առաջարկվող ծրագրերն ու նախաձեռնությունները կարող են օգուտ բերել առավել խոցելի երկրներին, ինչպես նաև խոցելի իրավիճակներում գտնվող բնակչությանը։
Առերեսվելով ատելության խոսքի և անհանդուրժողականության ակտիվացմանը՝ այսօր ևս համոզվում ենք Երևանի գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականության և մարդու իրավունքների, հավասարության և մշակու­թային բազմազանության նկատմամբ հարգանքը խթանելու անհրաժեշտության մեջ։
Ի վերջո, դիմակայելով ճգնաժամերի և հակամարտությունների բազմապատկմանը՝ մենք ողջունում ենք Ֆրանկոֆոնիայի հանձնառությունն ի նպաստ բազմակողմանիության, որը երաշխավորում է իրավունքի և պետությունների ինքնիշխա­նության հարգանքի վրա հիմնված միջազգային համակարգի գոյու­թյունը։
Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես, որևէ պե­տու­թյան տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճա­նաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը։
Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։
Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածու­թյուն­ներ։
Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այդ երկրի նկրտումներին: 
Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։
Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,
Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գործող նախագահ, հետևողականորեն շարունակել է իր գործունեությունը Երևանի` միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի շրջանակներում՝ նախաձեռնելով Քովիդ-19 համա­վարակի ժամանակ միասին ապրելու վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի կողմից։
Մեր երկիրն ուշադրությամբ հետամուտ է եղել թվային և տնտեսական տիրույթներում Ֆրանկոֆոնիայի գործունեությանն ու գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ ձեռք բերված զգալի առաջընթացին։ Այս առումով, մեր երախտագիտությունն ենք հայտնել ՖՄԿ-ին՝ ֆրանսախոս աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Կուզենայի ընդգծել նաև ֆրանսերենի մասին ընդունվելիք հռչակագրի կարևորությունը, որը կդառնա նշանակալի փաստաթուղթ ֆրանսերեն լեզվի վերաբերյալ՝ արձա­նագրելով ֆրանկոֆոն բոլոր երկրները շաղկապելու վերջինիս դերը։
Վերջապես, Հայաստանն ուղեկցել և սատարել է գլխավոր քարտուղարին այդ բարեփոխումների իրականացման հարցում, և ողջունելի է, որ մեր կազմակերպությունն այժմ աշխատում է վերահաստատված և նոր ռազմավարական շրջանակներում իրականացվող Ֆրանկոֆոնիայի հիմնական առաջնահերթությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ:
Հայաստանը համոզված է, որ հայտարարված այս համընդհանուր ձգտումը թույլ կտա ապահովել Ֆրանկոֆոնիայի ճանաչելիությունը միջազգային մակարդակով, ինչպես նաև նրա արժեքների ու գաղափարների տարածումը, որոնց իմ երկիրը շարունակում է խորապես հավատարիմ լինել։
Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին երախտիքի խոսք հղել գլխավոր քարտուղարին՝ իր պատրաստակամության և ներգրավվածության համար։ 
Այժմ ինձ մնում է Ձեզ հանձնել, պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը՝ մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն:
 Շնորհակալություն ուշադրության համար»։
Ելույթից հետո տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության փոխանցումը Հայաստանից Թունիսին` ՀՀ վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղման խորհրդանշական արարողությամբ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: