ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Օհան Դուրյանն ամենից շատ նեղվում էր, երբ հորդորում էին «յոլա գնալ», ասում էր՝ ոնց արվեստում «յոլա գնաս». Վարդապետյան

Բժիշկ, հասարակական գործիչ, Օհան Դուրյանի հոբելյանական 100-ամյակի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ Վահան Վարդապետյանի աներկբա համոզմամբ՝ կենդանության օրոք գործող արվեստագետին նախ չպետք է խանգարել, չանտեսել, չվիրավորել, չտանջել ու «չսպանել», իսկ Օհան Դուրյանի մեծարումն էլ նախ և առաջ անհրաժեշտ է մեզ, ոչ թե Դուրյանին: Անհրաժեշտ է Օհան Դուրյան մեծությամբ արժեվորվելու, նրա կերպարով կրթվելու և ընդօրինակելու համար:

Վահան Վարդապետյանի հետ «Հայկական ժամանակ»-ի ամբողջական զրույցը՝ ստորև.
- Պարոն Վարդապետյան, աշխարհահռչակ դիրիժոր, մեծանուն հայ Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցան մի շարք նշանակալի միջոցառումներ: Վերջին կարևոր իրադարձությունն էլ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում արձան-հուշակոթողի տեղադրումն էր: Դատելով հուշակոթողի արտաքին տեսքից՝ այն իսկապես յուրահատուկ գործ է, բայց, այնուամենայնիվ, կան շրջանակներ, որոնք քննադատում են: Ինչպե՞ս կարձագանքեք այս քննադատություններին:
- Մաեստրոյի 100-ամյակին նվիրված իմ բազում մտահղացումներն ու միջոցառումները իրականություն դարձան, այն էլ՝ տպավորիչ, հիշարժան ու բովանդակալից հանդիսությունների ու միջոցառումների ձևով: Մեր արվեստասեր հանրությունը խիստ տպավորված էր հոբելյանական համերգով, որի ժամանակ հնչեց Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, ընդ որում՝ ինքը Դուրյանը ղեկավարեց երկու փոքր հատված:
Պատկերացրեք, մեծ էկրանի վրա մաեստրոյի «խոսող ձեռքերով» Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները հրաշալի կատարեցին… Խորին երախտագիտությունս Էդուարդ Թոփչյանին՝ իմ տարիների մտահղացումը լավագույնս իրականացնելու համար: Սա բացառիկ անակնկալ էր, որի մասին խոսում են, և այս գաղափարը զարմացրեց անգամ գերմանացի երաժիշտներին: Հոբելյանական համերգի ավարտին ևս մի անակնկալ էր սպասվում. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կառավարական բարձր պարգևները, որոնք մաեստրոն դեռ 2001 թ. իբրև բողոքի նշան հետ էր վերադարձրել այն ժամանակվա կառավարությանը, հանձնեց մաեստրոյի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին:
Կոմիտասի անվան պանթեոնում իր ծննդյան օրը հիշատակվեց մի անմոռանալի հանդիսությամբ, որին իրենց մասնակցությունն ունեցան ոչ միայն արվեստասեր հասարակության ներկայացուցիչներն ու մաեստրոյի երկրպագուները, այլև հյուրեր՝ մեծարելով Դուրյանի հանճարը, քաղաքացիական և մարդկային կերպարը: Հիշարժան մի երեկո էլ կազմակերպեցինք Կոմիտասի թանգարանում՝ Կենտրոնական բանկի թողարկած արծաթե հուշադրամի և ԲՏԱ նախարարության ու «Հայփոստ»-ի թողարկած դրոշմանիշի շնորհանդես, որին իրենց մասնակցությունն ունեցան «Գեղարդ» երգչախումբը, օպերային երգչուհի Քրիստինե Սահակյանը և լեգենդար դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ում բարձրակարգ կատարումը գերեց բոլորիս:
Հատկապես ուզում եմ նշել Հանրային հեռուստաընկերության մեծ աշխատանքը՝ առաջին անգամ մոսկովյան համերգների ցուցադրում, Դուրյանի մասին նկարահանված մոսկովյան ֆիլմի կրկնօրինակում և դարձյալ առաջին անգամ ցուցադրում, համերգների նկարահանում, արխիվային բացառիկ նյութերի տրամադրում և բոլոր միջոցառումների պատշաճ լուսաբանում: Մոտ օրերին կկայանա Հանրային ռադիոյի ջանքերով թողարկված 8 ձայներիզից բաղկացած և բացառիկ ձևավորված հավաքածուի շնորհանդեսը: Նոյեմբերի 4-ին կայացավ մաեստրոյի արձան-հուշակոթողի հանդիսավոր բացումը Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում: Ժողովրդի իշխանությունը մաեստրոյին վերադարձրեց Ազատության հրապարակ: Ես արդեն մանրամասն ներկայացրել եմ արձանի և տեղադրման վայրի խորհրդանշանակությունը:
Երեկոյան ժամերին անչափ հաճելի է տեսնել մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին արձանի մոտ հավաքված, նկարվելիս, երաժշտություն լսելիս, տեսնել նրանց հավանությունն ու ջերմ խոսքերը: Իսկ որոշակի շրջանակներ միշտ և բոլոր հարցերում կգտնվեն՝ այլ տեսակետներ ու գնահատականներ հնչեցնելու: Բնականաբար, կլինեն նաև չարախոսողներ հայտնի պատճառներով՝ խանդ և նախանձ քանդակագործի անձի, մտահղացման հեղինակի և իրականացնողների, անգամ մաեստրոյի անաչառ և խիստ քննադատությունից չարացած և հիշաչար անձինք...
- Հուշակոթողի տեղադրմամբ ավարտվու՞մ են մաեստրոյի 100-ամյա հոբելյանին նվիրված մեծարման արարողությունները, թե՞ դեռ նախաձեռնություններ կան:
- Իհարկե, դեռ կան նախաձեռնություններ, որոնց իրականություն դառնալու շեմին անպայման կտեղեկացնեմ մեր հանրությանը: Նշեմ միայն, որ ընթանում են մաեստրոյին նվիրված ֆիլմի նկարահանման աշխատանքները: Կարծում եմ, որ Հայկ Օրդյանին կհաջողվի բացառիկ ուշագրավ ֆիլմ ստեղծել, նամանավանդ նման հարուստ արխիվի, երաժշտական և համերգային նյութերի և, իհարկե, Օհան Դուրյան արվեստագետ-քաղաքացու անչափ հետաքրքիր կյանքի ու գործունեության դրվագների առկայության պայմաններում: Հուսով եմ՝ ֆիլմն իր միջազգային նշանակությամբ կլինի դիտարժան նաև օտար հանդիսատեսի համար: Կառավարական հոբելյանական հանձնաժողովի, անձամբ պարոն Դումանյանի և փոխնախարար Խզմալյանի, ինչպես նաև հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի նվիրված ու հետևողական աշխատանքով էր հնարավոր իրականացնել այս ամենը:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ կզգար Օհան Դուրյանը, եթե այս մեծարումը տեղի ունենար իր կենդանության օրոք: Եվ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ են զգում նախկին իշխանությունների ներկայացուցիչները՝ տեսնելով մաեստրոյի այս կերպ մեծարումը, որոնց օրոք Օհան Դուրյանը հալածանքի էր ենթարկվում, որովհետև ազատ մտածողության մարդ էր:
- Կենդանության օրոք գործող արվեստագետին նախ չպետք է խանգարել, չանտեսել, էլ չեմ ասում՝ չվիրավորել, չտանջել ու «չսպանել», ի՞նչ մեծարման մասին է խոսքը, իսկ այսօրվա մեծարումն էլ նախ և առաջ մեզ է անհրաժեշտ, ոչ թե Օհան Դուրյանին: Անհրաժեշտ է մեզ Օհան Դուրյան մեծությամբ արժեվորվելու, իր կերպարով կրթվելու և իրենից ընդօրինակելու համար: Չմոռանանք հիշեցնել նաև, որ կենդանության օրոք ժողովուրդը, հանդիսատեսը միշտ էլ պաշտել ու մեծարել է իրեն: Չեմ ուզում ենթադրել, թե նախկին մշակութային չարագործները ինչ են զգում կամ մտածում, ինձ բնավ դա չի հետաքրքրում, որովհետև նրանք այսօր չկան, բացակա են կամ էլ հիշվելու են «հիշոցներով»: Պարզապես չպետք է թույլ տանք, որ առհասարակ մշակույթ արարող մեծությունները անտեսվեն, տանջվեն ու տառապեն:
- Քանի որ Դուք շատ մտերիմ էիք Օհան Դուրյանի հետ, խնդրում ենք ասել, թե կենդանության օրոք նրան ամենաշատ տանջող հարցերը որո՞նք էին:
- Իր կյանքի վերջին տարիներին նա մտահոգված կրկնում էր. «Այսքան սուտը, խաբեությունը, թալանը, կեղծիքը կրծում են մեր պետության ողնաշարը, մի օր ազգովի ծանր պարտություն ենք կրելու»: Ամենից շատ նեղվում էր, երբ իրեն հորդորում էին «յոլա գնալ», որովհետև ինքը չէր պատկերացնում՝ ինչպես կարելի է արվեստում «յոլա գնալ...»:
- Պարոն Վարդապետյան, ըստ Ձեզ՝ մեր օրերում կա՞ն այլ արվեստագետներ, որոնք, ըստ արժանվույն, չեն մեծարվում: Եվ, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում արվեստագետներին մեծարելու քայլերը:
- Արվեստագետին նախ պարտավոր են նկատել, գնահատել, չանտեսել, պայմաններ ստեղծել, արժեվորել, ապա՝ վերջում նոր մեծարել: Այո, մենք ունենք աշխարհում արդեն իսկ հռչակված ու մեծարված արվեստագետ, ինչպիսին Բարսեղ Թումանյանն է, որը իբրև օպերային մասնագետ և գիտակ՝ մեծ պահանջարկ է վայելում ողջ աշխարհում: Այսօր հրավիրված է Աստանայի օպերա, վաղը՝ Վիեննայի երաժշտական ակադեմիա, բայց, ավաղ, մեր օպերային թատրոնում նրան տեղ չկա, երևի այնտեղ «փայլուն», «անթերի» վիճակում են և տարիներ շարունակ աշխարհահռչակ երգչին սպասեցնում են: Հուսով եմ՝ բոլորիս հետևողական ջանքերով հարցը կլուծվի: Համոզված եմ նաև՝ մեր այսօրվա իրականության մեջ չի կարող մեր ձայնը տեղ չհասնել:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: