ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ժամանակի անիվը» ցուցահանդեսին նկարիչ Մոնի Հովսեփյանն առաջին անգամ ներկայացրեց տասը տարվա ընթացքում ստեղծած աշխատանքները

Գրաֆիկ նկարիչ Մոնի Հովսեփյանը «Ժամանակի անիվը» անհատական ցուցահանդեսում առաջին անգամ արվեստասերներին է ներկայացնում տասը տարվա ընթացքում ստեղծված շերտակտավները (քվիլթի):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում:
Մոնի Հովսեփյանն ասաց, որ «շերտակտավ» բառն ինքն է հորինել: «Կտորների շերտերը թելով իրար ամրացնելու գործընթացն է, աշխատանք, որի ընթացքում կտորները կտավի են վերածվում: Հենց այդ պատճառով որոշեցի «շերտակտավ» բառն օգտագործել»,-պարզաբանեց նկարիչը:
 
Ցուցահանդեսում վեց աշխատանք է ընդգրկված, որոնցից հինգը դեկորատիվ բնույթ ունեն: «Երախտագիտություն՝ դարի երկայնքով» շերտակտավը Հովսեփյանը նախատեսում է նվիրել Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտին:
Նկարիչն այն ստեղծել է՝ փորձելով շնորհակալություն հայտնել Նանսենին, որի ջանքերով 1922-ին ստեղծվեցին Նանսենի անձնագրերը՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ 320 հազար հայի հնարավորություն տալով քաղաքացիություն ստանալ աշխարհի 54 երկրում: Նանսենի անձնագրեր ստացած հայերի թվում են եղել Շառլ Ազնավուրի, գրող Անտոնիա Արսլանի, գործարար Էդուարդո Էռնեկյանի ծնողները: 
«Այս աշխատանքները ստեղծել եմ տասը տարվա ընթացքում: Յուրաքանչյուր կտավ ինձնից խլում է մոտ կես տարի»,-նշեց Մոնի Հովսեփյանը:
Նկարչուհին գրքերի նկարազարդումներով է զբաղվել, ձևավորել դրանք, սակայն նրան շատ է գրավել նաև կտորի հետ աշխատանքը:
«Տարիներ առաջ Մոսկվայում էի և ասեղնագործության հետաքրքիր նմուշներ էի փնտրում: Նմուշները նայելիս «բարջելո» անունով տեխնիկայի հանդիպեցի, որի կիրառմամբ կտորներ են հավաքել: Երբ մտա այդ աշխարհ, անդադար նորություններ գտա, և այն ինձ գերեց: Ես գրաֆիկ նկարիչ եմ և ունեմ գույնի լավ զգացողություն, սակայն չունեմ գեղանկարչի տեխնիկա: Երբ ստեղծում եմ այս շերտակտավները, իմ գրաֆիկան վերածում եմ գեղարվեստական արժեքի այս կտորների օգնությամբ, կտորներ, որոնցով աշխատում են աշխարհի լավագույն դիզայներները:  Գերագույն հաճույք եմ ստանում այս աշխատանքից»,-խոստովանեց Մոնի Հովսեփյանը:
«Ժամանակի անիվը» ցուցահանդեսը բաց կլինի երկու շաբաթ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: