ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սփյուռքին պահողը լինելու է ոչ թե հայ լինելը, այլ Հայաստան ունենալը

Սփյուռքը այդպիսին կարող է մնալ միայն պետական, այլ ոչ ազգային կամ էթնիկ ինքնության հիմքով: Այլ կերպ ասած, Սփյուռքին պահողը լինելու է ոչ թե հայ լինելը, այլ Հայաստան ունենալը:

Հայաստանում ընթանում է Համահայկական գագաթնաժողով։ Աչքովս որոշ դրվագներ ընկան։ Սփյուռքի կենսունակության մասին շատ հարգելի բանախոսների մտահոգության անկեղծությունն ու լրջությունը կասկածի ենթակա չէ, ինչպես որ կասկածի ենթակա չէ Հայաստանի հանդեպ նրանցից շատերի հոգատարությունը:
Սակայն ամբողջ հարցն այն է, թե այդ ամենն ինչ պատկերացումների շրջանակով է արտահայտվում և պատճառահետևանքային կապի ու լուծումների ինչ բանաձևեր են դրսևորվում: Կա՞ պատկերացում ու համոզում, որ ժամանակակից աշխարհում Սփյուռքը այդպիսին կարող է մնալ միայն պետական, այլ ոչ ազգային կամ էթնիկ ինքնության հիմքով: Այլ կերպ ասած, Սփյուռքին պահողը լինելու է ոչ թե հայ լինելը, այլ Հայաստան ունենալը:
Հայ լինելն այդ առումով կարևոր, անհրաժեշտ, սակայն ժամանակակից աշխարհում այլևս ոչ բավարար պայման է, քանի որ աշխարհը զարգանում է գերարագ և անդադար տեխնոլոգիական հեղափոխության ընթացքով, որը կանգ չի առնում և որը գործնականում ձևավորում է մարդկային ու արհեստական ինտելեկտների համադրությամբ կառուցվող նոր աշխարհ: Ուզենք դա, թե ոչ, ընթացքն առկա է և թերևս անկասելի: Ահա այս պայմաններում անկասկած է դառնում, որ այլևս չեն կարող արդյունավետ աշխատել Սփյուռքի կենսունակության և պահպանության «ավանդական» ինստիտուտները և ուղենիշները: Դրանք լավագույն դեպքում կարող են բերել գետտոյացման, որը բոլորովին պահպանության և կենսունակության հարցի լուծում չէ, այլ Սփյուռքի «դանդաղ մահվան» մի տարատեսակ, պարզապես ժամանակի ու տարածության մեջ նվազ նկատելի:
Խնդիրը սակայն այն է թերևս, որ Հայաստան առանցքի ճանաչումն ու ընդունումը սփյուռքյան միջավայրի համար ունի որոշ հիմնարար խնդրահարույց արգելակներ: Նախ հոգեբանական և մտածողական: Սփյուռքը, հատկապես դրա ինստիտուցիոնալ վերնախավի մի մեծ մասը մշտապես ապրել է այն համոզումով, որ Հայաստանն ունի իր կարիքը, այլ ոչ թե Հայաստանն է իր ինքնության հենակետն ու հավաքականության «ցեմենտը»:
Աշխարհը փոխվում է սրընթաց, այդ հոգեբանական և մտածողական համոզումը սակայն մնում է նույնը: Մյուս էական հանգամանքը թերևս այն է, որ այդ առումով փոփոխությունը սփյուռքյան վերնախավի մի շարք շրջանակների, նաև մի շարք «ավանդական» կառույցների համար կարող է նշանակել «կորպորատիվ» շահերից հրաժարման անհրաժեշտություն, դիրքերի վերանայում և այլն:
Որովհետև, երբ առանցքում դնում ես Հայաստանը ոչ միայն ճառերի ու բաժակաճառերի, ոչ միայն դեկլարացիաների տրամաբանությամբ, այլ ինքնության վերաբանաձևման հրամայականով, ապա այդ դեպքում հարկ է լինելու շատ խմբերի համար հրաժարվել քաղաքական երկաթյա թվացող «ալիբիներից» և անցնել Հայաստանի հանդեպ վերքաղաքական և վերկուսակցական չափումների:
Արման Բաբաջանյան
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: