ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՔՊ կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ն այսօր դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնում, որ կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանն այսօր վստահ և հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:
 
Համաժողովի շրջանակում պետք է ընտրվի կուսակցության նոր ծրագիրը, պետք է ընդունվի կանոնադրության, վարչության նոր կազմի և նախագահի ընտրություններ լինեն: Սա երրորդ համաժողովն է, որ ՔՊ-ն անցկացնում է կառավարող կուսակցության կարգավիճակում: Եվս 3 համաժողով անցկացրել է՝ որպես ընդդիմադիր կուսակցություն:
«Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց այս ամենը. սկսվեց, որովհետև ՀՀ մի խումբ քաղաքացիներ պարզապես չէին կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ ՀՀ-ում ընտրությունները շարունակաբար կեղծվում են, որ մարդիկ հետապնդվում են կարծիք արտահայտելու իրենց իրավունքն օգտագործելու համար, որ հեռուստատեսային եթերը վերահսկվում է, որ միջոցներ են ձեռնարկվում նաև համացանցային բովանդակությունը վերահսկելու, որ կոռուպցիան դարձել է հանրային հարաբերությունների առանցքային համակարգ: Կարճ ասած, որ մարդիկ ազատ չեն, մարդկանց ազատությունն ապահովված չէ»,-ասաց Փաշինյանը:
 
Ըստ նրա՝ այդ անազատությունն արտահայտվում էր ոչ միայն հանրային, քաղաքական, այլև տնտեսական գործունեության մեջ, որովհետև տնտեսությունը խստորեն կառավարվում էր և քվոտավորված էր, մարդիկ ներմուծում, արտահանում և ներդրումներ իրականացնում էին բացառապես իշխանության վերնախավի թույլտվությամբ:
 
«Եվ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրները որոշեցին, որ այդպես պետք է չլինի, որ այդ իրողությունների հետ պետք չէ համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել, որովհետև ընտրությունների՝ շարունակաբար կեղծումները, կոռուպցիան, ապօրինությունները, ամենաթողությունը, տնտեսական մենաշնորհները քամում են, մսխում են երկրի կենսունակությունը, խաթարում ապագան»,-ասաց Փաշինյանը:
Նա խոստովանեց, որ իրենք այդպես մտածող միակ խումբը չէին Հայաստանում, այդպես մտածող ավելի մեծ խմբի մաս էին:  Փաշինյանը նշեց, որ իրենք կուսակցականներով երկու հարց են քննարկել՝ ի՞նչ երկիր են ուզում ունենալ, և ի՞նչ են սխալ անում ընդդիմությունները, այդ թվում՝ իրենք, որ այդպես էլ չեն կարողանում կյանքի կոչել հռչակված ամենակարևոր նպատակը՝ ՀՀ սահմանադրության երկու ոչ փոփոխելի հոդվածները, որոնցում ասվում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, և, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով:
 
Նա հիշեցրեց, որ իրենք 2015-ին ՔՊ կուսակցության հիմնադիր համաժողովում հաստատված կոնկրետ ծրագրով են հանդես եկել հանրության առաջ: Այդ ծրագրում ասվել է՝ ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդավարության հաստատումն է, ժողովրդավարությունը՝ իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է: Ժողովրդավարության գործնական կիրառումն ըստ այդմ՝ ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ ճանապարհով: Կուսակցության անդամները համարում են, որ թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը:
«Սա արձանագրվել է 2015 թվականին կուսակցության հիմնադիր համագումարով, և սա ճշգրիտ այն է, ինչ տեղի է ունեցել 2015 թվականից հետո մինչև 2018 թվականին ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրանից հետո: Եվ այսօր է արձանագրման ճիշտ պահը, որ մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով երկրում իրենց իշխանության ժամանակ անցկացված 2 խորհրդարանական ընտրությունների և ՏԻՄ ընտրությունների մասին:
Խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: «Եվ պետք է արձանագրեմ, որ մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ն այսօր վստահ և հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին»,-նշեց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում Հայաստանը շատ դեպքերում նույնիսկ առաջ է ԵՄ-ի շատ երկրներից:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: