ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որն է իր առաջընթացի լավագույն ուղին. ԱՄՆ կոնգրեսական

Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հայաստան կատարած այցի վերաբերյալ կոնգրեսական պատվիրակության ղեկավար Դեյվիդ Փրայսի ու պատվիրակության անդամ, կոնգրեսական Էնդրյու Լևինի հետ

Վերջին շրջանում ամերիկյան կոնգրեսական պատվիրակությունների այցերը Հայաստան վկայում են երկրի նկատմամբ բարձր հետաքրքրության և ուշադրության մասին․ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանն է ասել վերջերս Հայաստան այցելած կոնգրեսական պատվիրակության ղեկավար, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը: «Հայաստանի խնդիրները իր հարևանների հետ, ինչպես նաև Հայաստանի կայուն ժողովրդավարական զարգացումը գրավել է մեր ուշադրությունը: Մեր պատվիրակությունը, միգուցե, չուներ այն բարձրաստիճան կարգավիճակը՝ համեմատած խոսնակ Փելոսիի այցի հետ, սակայն նման ներգրավվածությունն արդեն շարունակվում է երկար ժամանակ»,- նշում է նա: Կոնգրեսական Փրայսը շեշտում է՝ Հայաստանն ավելի քան երկու տասնյակ երկրների խորհրդարանների շարքում է, որոնց հետ առկա է ուղիղ ներգրավվածություն, իր գլխավորած Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի շրջանակում: «Կոնգրեսական մեր պատվիրակության այցը հետապնդում էր ոչ միայն երկկողմանի խնդիրների քննարկում, այլ նաև ինստիտուցիոնալ փոխգործակցություն»,- պնդում է Փրայսը: Հայաստան այցելած պատվիրակության մեկ այլ կոնգրեսական Էնդրյու Լևինը ևս կարևորում է ամերիկացի օրենսդիրների ու հատկապես խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան: «Կարծում եմ՝ դա ի ցույց է դնում, որ ԱՄՆ Կոնգրեսը շատ հետաքրքրված է Հայաստանով, աջակցում է Հայաստանին, ողջունում և խրախուսում է Հայաստանի ժողովրդավարության զարգացումը և սկզբունքները»,- շեշտում է կոնգրեսական Լևինը: Կոնգրեսականներին մտահոգում է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը: «Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցով: Մեզ համար անընդունելի են Հայաստանի տարածքի վրա հարձակումները, ներխուժումը կամ այլ խնդիրներ, որոնք ստեղծում է այստեղ Ադրբեջանը»,- պնդում է Լևինը: «ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա Հայաստանի տարածք ցանկացած ներխուժումից: Անընունելի են տեսանյութերում պատկերված ադրբեջանցիների վերաբերմունքը գերիների նկատմամբ: Բոլոր կողմերը պետք է աշխատեն Մինսկի խմբի գործընկերների և այլ միջնորդների հետ՝ կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու համար»,- հայտարարում է Փրայսը: Օրենսդիրները վստահեցում են՝ ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Կոնգրեսական Լևինը կարծում է, որ Հայաստանում առկա է մտահոգություն, որ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին ադրբեջանական հարձակումից՝ գոյություն ունեցող պայմանագրերի հիման վրա: «Խնդիր չէ, եթե Հայաստանը ցանկանում է բարեկամ լինել ու հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Մենք պարզապես ասում ենք, որ ցանկանում ենք ևս օգնել Հայաստանին պաշտպանվել»,- ասում է Լևինը: «Միացյալ Նահանգները երբեք չի պնդել, որ մեզ հետ բարեկամական և աջակցող հարաբերությունները բացառում են բարեկամական հարաբերություններ տարածաշրջանի այլ երկրների հետ։ Դա իրատեսական չէ: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում ունեցել է շատ դժվար ժամանակաշրջան և հիմքեր ունի կասկածի տակ դնելու անվտանգության ոլորտում իր որոշ պայմանավորվածությունների արդյունավետությունը»,- շեշտում է Փրայսը: Կոնգրեսական Փրայսի խոսքով էլ Ռուսաստանի սանձազերծած անհիմն պատերազմն ընդդեմ Ուկրաինայի շեղել է Մոսկվայի ուշադրությունն այլ տարածաշրջաններից: «Մենք տպավորված ենք, որ ներկա պայմաններում, ներառյալ Ադրբեջանի հետ վերսկսված հակամարտությունը, Հայաստանը հավատարիմ է մնացել ժողովրդավարական զարգացման ուղուն, ինչպես նաև ամրապնդել բարեկամական հարաբերությունները մեր երկրի հետ: Մենք ցանկանում ենք պատասխանել նույն կերպ»,- շեշտում է Փրայսը: Խոսելով հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունների հնարավոր խորացման մասին՝ կոնգրեսական Լևինը շեշտում է՝ Հայաստանն ինքնիշխան երկիր է և ինքը պետք է որոշի, թե որն է իր առաջընթացի լավագույն ուղին: «Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը և հասկանում, թե ինչպիսին է դրա աշխարհագրական դիրքը: Մենք այստեղ ենք և մեկնում ենք մեր բարեկամության ձեռքը՝ պատրաստակամություն հայտնելով օգնելու Հայաստանին»,- նշում է Լևինը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: