ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ազգովի Սպարապետի ոգով վերազինվել է անհրաժեշտ: «Կարող գրիչներից, ապրող հոգիներից ոչ ոք ունեցավ քո խիզախությունը…»

Մինչ Արցախյան շարժումը նա սովորական մարդ էր՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի գյուղի դպրոցում, այնուհետեւ՝ լրագրող, որոշ ժամանակ անց էլ, հատկապես գրողական շրջանակներում, ճանաչվելու էր որպես գրողական ջիղ ունեցող արձակագիր:

«Սիրելի Վազգեն, անշուշտ, նախարար եւ, իհարկե, զորավար.
 
Տասը տարի առաջ երեսնամյա գրողի քո հասակին անպայման հասու էր գրողների մեր զորությունը՝ թե առաջնորդող կերպարը մենք ենք ստեղծում, թե Քրիստոսին ավետարանիչներն են ստեղծել, եւ ոչ հակառակը, թե Մարզպետունին Մուրացանից ծնվեց, եւ Վարդանը՝ Եղիշեից ու Դեմիրճյանից:
Վիթխարի առաքելություն գրողի ու գրականության համար, որ դու շրջանցեցիր, սիրելի Վազգեն, պատանյակիդ խանդը եւ գրողիդ փառասիրությունը քեզ չպահեցին մեր նոր Ավարայրների բլուրներին – մարտադաշտ իջեցրին եւ դու ինքդ քեզնից ստեղծեցիր մարտիկին ու զորավարին: Այդպես չէր եղել, այդպես չի լինում, այդպես չի կարելի, դա առնվազն էգոիզմ է, այդպիսին լինել տրված է միայն եզակիներին: Այդպես շատերս կուզենայինք, բայց կաշկանդյալ մեր շարքերից ոտք առաջինը դու փոխեցիր, եւ առասպելի հերոսականության մշուշը նյութականացավ Վազգեն Սարգսյանիդ կերպարանքով: Նախանձելի տարիք եւ նախանձելի կերպար, սիրելի Վազգեն: Անխաթար արիությունդ տասնամյակներ հետո քեզ, անշուշտ, թույլ է տալու ժամանակի բարձունքից դիտել հերոսացումի ու անկման մեր այս օրերը եւ համայնապատկերի բերել չմեռնող, հառնող ժողովրդի ջանքը, քանզի կարող գրիչներից, ապրող հոգիներից ոչ ոք ունեցավ քո խիզախությունը՝ տեսնել ու իմանալ այնքան շատ, որքան դու, սիրելի գրող, ընկեր գեներալ, պարոն նախարար…»:
 
Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
 
Մինչ Արցախյան շարժումը նա սովորական մարդ էր՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի գյուղի դպրոցում, այնուհետեւ՝ լրագրող, որոշ ժամանակ անց էլ, հատկապես գրողական շրջանակներում, ճանաչվելու էր որպես գրողական ջիղ ունեցող արձակագիր: Գուցեեւ գային ժամանակներ, երբ կծնվեին փնտրվելիք, գրադարակները զարդարող գրքեր՝ թեեւ նրա «Հացի փորձությունը» հրատարակվելուց հետո հիացումի որոշակի ալիք առաջացավ, եւ ավելիի ուշացած սպասումը վերածվեց խոր ափսոսանքի ու կորստյան ցավի: Դեռ կամբողջանար նրա գրողական դիմանկարը, գուցեեւ հայտնի դերասան դառնար՝ չէ՞ որ էպիզոդիկ դեր էր խաղացել Լեւոն Գրիգորյանի՝ Էլբրուսի բարձունքներում նկարահանած «Ձնծաղիկներ եւ էդելվեյսներ» կինոնկարում՝ կերպավորելով գերմանացի զինվորի ձեռամբ գնդակահարվող խորհրդային մարտիկի կերպարը: Բացի այդ, երազում էր ուսանել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում եւ դառնալ կինոռեժիսոր, ֆիլմեր նկարահանել… Գեղեցիկ երազանք, որ փշրվելու էր ինքնաբուխ հայրենանվիրումի ու ազգային ազատագրական պայքարի տարիներին. ճակատագիրն էր այդպես նախանշել՝ նա այլ առաքելության էր կոչված:
 
Սկսվել էր ազատագրական շարժումը: Սումգայիթում բորենին նոր ցեղասպանության էր անցել: Արցախահայությունը վճիռ էր կայացրել միավորվել մայր հայրենիքի հետ: Սկսվել էին թուրքի սահմանային խժդժություններն ու անասնագողությունները: Պատերազմն անխուսափելի էր: Առաջին բախումները Երասխում՝ թանկ զոհեր ու կորուստներ: Սկսեցին կազմավորվել կամավորական տասնյակ ջոկատներ: Գրչին հրաժեշտ տված եւ Մոսկվայի ճամփան մոռացած Վազգենն առաջին շարքերում էր՝ հարկավոր էր զինական ուժ, հարկավոր էր համախմբում: Դժվար էր, բայց անխուսափելի: Մեծ ջանքերի գնով ու շնորհիվ վաստակած հեղինակության  կարողացավ. ձեւավորեց 26 ջոկատներից բաղկացած 2300 հոգանոց անձնակազմ: Այն առաջին պաշտոնական հայկական զինվորական ստորաբաժանումն էր, որ գործում էր կարմիր Մոսկվայից անկախ: Հետագայում այս անձնակազմն էր դառնալու Հայկական կանոնավոր բանակի ստեղծման հիմքը: Եվ քանի որ, հիրավի, մեծ էր ապագա Սպարապետի հեղինակությունը ոչ միայն կամավորական ջոկատների, այլեւ բանակի սպայական կազմում, 1991-ի դեկտեմբերին նշանակվեց Հայաստանի պաշտպանության առաջին նախարար: Մեկ տարի անց, հունվարի 28-ին ՀՀ կառավարությունը պատմական որոշում ընդունեց, որով պաշտոնապես ստեղծվեցին երկրի զինված ուժերը: Արցախում ռազմական գործողությունների աճի հետ նույն թվականի մարտին նա հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է 30 հազար զինվոր ունեցող հզոր բանակ, որպեսզի ապահովի երկրի անվտանգությունը: 1992-ի մայիսի 9-ին գրանցվեց առաջին լուրջ հաջողությունը. Շուշի բերդաքաղաքն ազատագրվեց: Ոչ պակաս կարեւոր հաջողություն էր մի քանի շաբաթ անց Բերձորի ազատագրումը, որով Արցախը ցամաքով կապվեց Մայր հայրենիքին:
1992-ի ամռանը, սակայն, իրավիճակը օրհասական էր հայկական զինված ուժերի համար, երբ հակառակորդը ձեռնարկեց «Գորանբոյ» գործողությունը, որի հետեւանքով օկուպացվեց Արցախի հյուսիսային հատվածը: Օգոստոսի 15-ին Սարգսյանը կոչ արեց հայ տղամարդկանց՝ կամավորագրվել եւ հետ մղել ոսոխին գրաված տարածքներից: Վերընթերցենք նրա հայտնի հեռուստաելույթը. «Յուրաքանչյուր շրջանից 10-15 հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու եւ կենդանի մնալու հավանականությունը կեսի կես է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք եւ եթե կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք: Եթե մենք չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է…»:
Այս կոչով ձեւավորված «Արծիվ մահապարտներ» գումարտակը կազմավորվեց օգոստոսի 30-ին՝ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հրամանատարության ներքո, եւ պարտության մատնեց ադրբեջանական զորքերին Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրի եւ Չլդրան գյուղի մոտ: Փաստորեն, մահապարտների գումարտակը կասեցրեց թշնամու առաջխաղացումը եւ բեկեց պատերազմի ընթացքը մեր օգտին:
Թե հետո ինչ ընթացք ու ինչ ավարտ ունեցավ պարտադրված պատերազմը, կարծում ենք՝ կարիք չկա հավելելու. սատակող թուրքը կաղկանձով փութաց Մոսկվա՝ խաղաղություն աղերսելու: Թե ինչ դավադիր ու եղերական վախճան ունեցավ ազգանվեր Սպարապետը, աշխարհին է հայտնի: Նա, ում նաեւ արդարամտորեն քննադատում էին: Բայց նրա թույլ տված սխալների եւ վաստակի համեմատությունը լեռնաչափ է: Չմոռանանք սա: Եվ լսենք նրա խոսքը. «Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը ինձ գիտեն մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած: Այսօրվա եղած կերպարը դա է…
… Յուրաքանչյուր ժողովուրդ՝ լինի երեք միլիոնանոց, թե երեք հարյուր միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել…»:
Կարող է եւ պարտավոր: Մանավանդ ներկա ժամանակներում, երբ վերստին բացվել է բորենու անհագուրդ ախորժակը: Երբ նրա արյունոտ թաթը հայրենի սրբազան հողն է պղծում: Այսօր ազգին Սպարապետի անկոտրում ոգով վերազինվել է անհրաժեշտ: Վերհիշենք նաեւ Սարդարապատի ու բազմաթիվ այլ ճակատամարտերի դյուցազուններին, որոնց առաջ լեղաճաք փախչում էր ենիչերին…
 
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ
 
Աղբյուր՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: