ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՅԴ բոլոր կառույցների ղեկավարները հրավիրված են եղել Համաշխարհային հայկական գագաթաժողովին․ Երկու կաթողիկոսությունների պատճառաբանությունն անհասկանալի է

Վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունները հայտարարություն տարածեցին, որով տեղեկացրին, որ մի շարք պատճառներով նպատակահարմար չեն համարում մասնակցել հոկտեմբերի 28-31-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովի աշխատանքներին։

Որպես համաժողովին չմասնակցելու առաջնային պատճառ՝ հայտարարության մեջ նշվում է համահայկական ավանդական կուսակցությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց չմասնակցությունը, ինչպես նաև օրակարգի բովանդակությունը։ 

«Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում անընկալելի են նաեւ քննարկման համար ընդգրկուած նիւթերը: Կազմակերպական այս մօտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայնութիւններ եւ լարուածութիւններ առաջացնել ազգային մեր կեանքում եւ արդիւնաւէտ չլինել: Եկեղեցին հնարաւորութիւն չի ունեցել իր յիշեալ եւ այլ դիտարկումները ներկայացնելու գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ ներգրավված չլինելով կազմակերպչական աշխատանքներում, թեև Եկեղեցին միշտ էլ կարեւորել է համահայկական համախմբմանն ուղղուած նման համաժողովների ու միջոցառումների անցկացումը։ Վերոհիշեալ նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակայարմար չի նկատում Եկեղեցու մասնակցութիւնը գագաթնաժողովի աշխատանքներին»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։ 
 
Նշենք, որ մինչև երկու կաթողիկոսությունների հայտարարությունը՝ օգոստոսին ՀՅԴ բյուրոն շրջաբերական է տարածել, որով իր բոլոր կազմակերպություններին, ուղեկից միություններին, գործակից կառույցներին, համակիրներին հորդորել, նաև պահանջել է չմասնակցել գագաթնաժողովին՝ նշելով, որ մասնակցության որևէ պատճառաբանություն ընդունված չի լինելու։   

Ճշտելու համար, թե  Սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատարի գրասենյակից արդյոք հրավերներ ուղարկվե՞լ են ՀՅԴ մարմիններին ու նրան փոխկապակցված կառույցներին և միություններին, Civic.am-ը զրուցեց գրասենյակի խոսնակի հետ։

ՀՀ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գրասենյակը անհատական և անվանական կերպով հրավեր է ուղարկել բոլոր երկրներում գործող ՀՅԴ մարմիններին,  բոլոր քույր կազմակերպություններին, նրան օժանդակող կամ փոխկապակցված կառույցների անդամներին։ 

«Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այդ կառույցները հաստատել կամ մերժե՞լ են իրենց մասնակցությունը, և ի՞նչ կարող ենք ակնկալել, ասենք, որ դեռևս ամիսներ առաջ ՀՅԴ բյուրոն հրապարակային պատասխան է տվել՝ տարածելով շրջաբերական, որով  հրահանգ է տրվել բոլոր դաշնակցական կառույցներին չմասնակցել գագաթնաժողովին։ Բացի սրանից՝ մենք այլ պատասխան չենք ստացել։ Ամեն պարագայում մենք բաց ենք բոլորի հետ համագործակցելու, իսկ մասնակցության-չմասնակցության վերաբերյալ մենք որևէ մեկնաբանություն չենք կարող տալ»,- ասաց մամուլի խոսնակը։

Այնուամենայնիվ, մամուլի խոսնակի հաղորդմամբ, կան ՀՅԴ-ական կառույցներին անդամակից անձինք, ովքեր հաստատել են իրենց մասնակցությունը, սակայն նրանք ներկայանում են  ոչ թե որպես որևէ կառույցի անդամներ, այլ որպես որպես անհատներ։
Ըստ Կարապետյանի՝ անկախ ՀՅԴ-ի չմասնակցությունից՝ սպասվում է շատ արդյունավետ համաժողով և Հայաստան-Սփյուռք նոր մակարդակի երկխոսություն, կայանալու են սեմինարներ, տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների քննարկումներ. «Այս օրերին ներկա են լինելու գիտական և մասնագիտական կարողություններով այնպիսի անհատներ, որ  արդյունքները զգալի են լինելու։  Այն մարդիկ ու կազմակերպությունները, որոնք կարիք ունեն առողջ երկխոսության, որոնք իսկապես անկեղծորեն մտահոգված են Հայաստանի և Արցախի ներկայով, ապագայով, իրենց տեղը գտել են այստեղ և մասնակից են լինելու քննարկումներին, իսկ ովքեր չեն գտել իրենց տեղը այս օրակարգի շուրջ, ավելի լավ է՝ իրենք ասեն պատճառների մասին»։ 
 
Նա հավաստիացրեց նաև, որ նախատեսված համաժողովն իր մասշտաբներով և ձևաչափով աննախադեպ է լինելու, այդպիսին չի եղել վերջին տարիներին. «Գրասենյակի կողմից օրակարգի հաստատման ընթացքում բավականին  քննարկումներ են եղել, որոնցում Սփյուռքին հետաքրքրող գրեթե բոլոր հարցերը տեղ են գտել։ Ապահովել ենք լավ երկխոսության հիմք, որի արդյունքում վերջապես կհաստատվի Հայաստան-Սփյուռք ռազմավարությունը, որը տարիներ շարունակ տարածվել է Երևանից, բայց հիմա մեր ջանքերով փորձելու ենք փոխել ձևաչափը՝ դրան մասնակից դարձնելով սփյուռքյան լայն շրջանակներին»,- շեշտում է մեր զրուցակիցը։
 
Հարցին, թե արդյոք հրավիրյալների մեջ տե՞ղ են գտել նաև Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, Կարապետյանը պատասխանեց՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի նախկին նախագահներին հրավերներ չեն ուղարկվել, սակայն ընդհանրապես Արցախից մասնակիցներ պարտադիր ներկա լինելու են։ Ի դեպ, համաժողովի պատվավոր բանախոսների թվում է լինելու Ռուբեն Վարդանյանը։
 
 Նշենք, որ հոկտեմբերի 28-31-ը Երևանում կայանալու է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը Հայաստան-Սփյուռք երկխոսության, ռազմավարական քայլերի մշակման համահայկական հնչեղության հարցերի քննարկման կարևոր հարթակ է լինելու Հայաստանի և Սփյուռքի միջև։ Նպատակը Սփյուռքի հետ միասին ընդհանուր օրակարգ ձևավորելն է։ Շուրջ 600-700 մասնակից է լինելու Հայաստանից և Սփյուռքից։ Քննարկվելու են տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ, մշակվելու է ռազմավարություն, կայանալու են սեմինարներ, պանելային քննարկումներ։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը դեռ ամիսներ առաջ Սփյուռքի տարբեր կառույցների, անհատների գագաթնաժողովին մասնակցելու հրավերներ էր ուղարկել, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարաններին, որից հետո գործին խառնվել էր ՀՅԴ Բյուրոն։
 
Թամարա Ղազարյան

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: