ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-հնդկական հարաբերությունները պաշտպանության ոլորտում վերելք են ապրում

Հնդկական India Narrative լրատվամիջոցը անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Հնդկաստան կատարած այցին՝ շեշտելով, որ երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը սկսում է աճել։

Պարբերականը հավելում է, որ «այս շաբաթ Հարավկովկասյան այդ երկրի բարձրաստիճան պատվիրակություն է այցելել Գուջարաթ Գանդինագար՝ մասնակցելու DefExpo 2022 ցուցահանդեսին»:

Ըստ հոդվածի՝ Պապիկյանն ու պատվիրակությունը երկար շրջել են Ասիայի ամենամեծ պաշտպանական միջոցառման ցուցահանդեսային տաղավարներով՝ ծանոթանալով ներկայացված ցուցանմուշներին և քննարկումներ անցկացնելով մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։

Պարբերականը շեշտում է, որ նշանակալից այցը տեղի է ունեցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական սրացումների ֆոնին, որը պայմանավորված էր տասնամյակներ շարունակվող Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճով:

«Քանի որ Թուրքիան և Պակիստանը մինչև վերջ աջակցում են Ադրբեջանին, Երևանը ցանկանում է ամուր ռազմավարական գործընկերություն կառուցել Նյու Դելլի հետ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հնդկաստանը Հայաստանին մատակարարեց չորս Swathi Weapon Locating Radars (WLR), որոնք՝ 40 միլիոն դոլար արժողությամբ, 2020 թվականին մշակել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO):

Այդ ժամանակվանից սկսած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել «Պինակա» լայնածավալ հեռահարության բազմափողանի հրթիռային կայանների և «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի նկատմամբ։ Ինչպես վերջերս հաղորդվեց, երկու երկրներն այժմ ստորագրել են 250 միլիոն դոլարի զենքի պայմանագիր՝ իրենց պաշտպանական գործընկերությունը նոր բարձր մակարդակի հասցնելու համար»,- նշվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ համագործակցության շրջանակներում երկու երկրներն էլ աշխատում են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով առևտուրն ընդլայնելու ուղղությամբ՝ օգտագործելով Իրանի Չաբահար նավահանգիստը, որն օգտագործում է Հնդկաստանը: Ծովային ելք չունեցող Հայաստանը համաեվրասիական հսկայական տրանսպորտային ցանցի ստեղծման ծրագրի առանցքային անդամն է և մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Չաբահար նավահանգստի օգտագործման հարցում, որը Հնդկաստանը ձգտում է ներառել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում:

Եզրափակելով հոդվածը՝ նշվում է, որ Հնդկաստան-Հայաստան կապը դարավոր պատմություն ունի․

«Անցյալ տարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի Ս. Ջայշանքարը  Երևան կատարած առաջին այցի ժամանակ նաև ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները գալիս են մի քանի դարի խորքից՝ Հնդկաստանում միջնադարում հայկական սփյուռքի ներկայության արձանագրված պատմությամբ։ 

Հայկական հարուստ ժառանգություն կա եկեղեցիներով, գերեզմանոցներով և կրթական հաստատություններով Կալկաթայում, Չեննայում, Մումբայում և Ագրայում, որտեղ 1562 թվականին օծվել է առաջին հայկական եկեղեցին»։

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: