Բրիտանիայի հատուկ դերը Ադրբեջանի գործերում
«Ենի Մուսավաթ» օրաթերթի տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդի հավատարմագրերն ընդունելիս ասել է.«Ներկայիս երկու երկրների հարաբերությունների մակարդակը պետք է բարձրացնել էներգետիկ ոլորտից դեպի առևտրի այլ ոլորտներ՝ մեծացնելով փոխադարձ առևտուրը և զբոսաշրջությունը»:
Անդրադառնալով British Council-ի գործունեությանը Ադրբեջանում երեխաների, դեռահասների և երիտասարդների ներգրավման և կրթության ոլորտում, Իլհամ Ալիևը դրական է գնահատել կրթության ոլորտում համագործակցության արդյունքները։
Ադրբեջանի Հանրապետության ստեղծման ժամանակ՝ 1918 թվականին, Բաքվում իր ռազմական ներկայության շնորհիվ Անգլիան առանձնահատուկ դեր ուներ այս հանրապետության ստեղծման և դրոշի ու խորհրդանիշների անվանակոչման և նշանակման գործում: Խորհրդային Միության փլուզումից հետո բրիտանական «BP» նավթային ընկերությունը շարունակել է դերակատարում ունենալ Ադրբեջանի նավթի և գազի պաշարներում, օբյեկտներում ու խողովակաշարերում։ Անգլիան այս ազդեցությունն օգտագործում է նաև Կովկասում քաղաքական, ռազմական և անվտանգության զարգացումները, մրցակցություններն ու հակամարտությունները և մշակութային խնդիրները ուղղորդելու համար։
parstoday.com