ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր քաղաքը համախմբում է բոլորին

Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ողջույն, մեր հարազատ Երևանին ջերմություն, սեր,  ուրույն շունչ  և իմաստ հաղորդող սիրելի՛ երևանցիներ:
Այսօր լրանում  է մեր բոլորի սիրելի Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804-ամյակը:
Առանձնահատուկ կերպով արժևորում եմ այն փաստը, որ մեր քաղաքը համախմբում է մեր երկրի  մշակույթի, գիտության լավագույն գործիչներին, տաղանդավոր մարզիկներին, խոստումնալից երիտասարդներին և մեր բոլոր ազնիվ քաղաքացիներին:
Մեր մայրաքաղաքն իր  զարգացման ճանապարհորդությունը սկսել է ծանր, բայց վստահ քայլերով՝ հանդիպելով գովեստի, դրվատանքի, երբեմն նաև թյուրըմբռնման և խիստ քննադատության, բայց և այնպես, լսելով և կիսելով ձեր՝ որպես քաղաքացու մտահոգությունները, մենք փորձում ենք զարգանալ ժամանակի և տարածության մեջ՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ինքնությունը, պատմությունն ու մշակույթը, ապրելու և զարգանալու մեր կամքն ու տեսլականը:
Հետադարձ հայացք նետելով անցյալին, սթափ գնահատելով և արժևորելով մեր երկրի դժվարին և բարդ ներկան, ջանադրաբար լծվելով ապագային միտված մեր երկրի և ժողովրդի նպատակների և իղձերի իրականացման ծանր գործընթացներին՝ կարող ենք համարձակ հայտարարել, որ բոլորիս նպատակը մեկն է՝  երբեք չդադարել մտածել անկախության և պետականության մասին, երբեք', երբե՛ք ու երբե՛ք չդադարել գործել, պայքարել ու մաքառել հանուն Հայաստանի, հանուն Հայաստանի ազատության ու սրբազան անկախ պետականության համար։
Այս համատեքստում ուրբանիզացիան պետք է լինի հիմնավոր, իսկ զարգացման տեսլականը՝ կառուցողական:
Մեր քաղաքի զարգացումը հետապնդում է ազատ մրցակցության պայմաններում զորանալու և հաղթելու նպատակ, բայց այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է համախմբել տարբեր «Ես»-երը մի տեղում, որը կկոչվի ՄԵՆՔ հավաքական մեկ միավոր, և միասնական ներուժի և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի փոխել իրողությունը՝ դարձնելով  մեր քաղաքի ապագան ավելի գունեղ և հեռանկարային:
Այս տարիների ընթացքում գերակա եմ համարել քաղաքացուն, քաղաքի զարգացմանն ուղղված ամեն ջանք և մանրուք: Որքան էլ հիասթափված խոսենք քաղաքային խնդիրներից, անհերքելի են այն բարեփոխումները, որոնք արվել են և շարունակվում են իրագործվել։ Որքան էլ խոսենք մշակութային կյանքին նոր շունչ  հաղորդելու անհրաժեշտության մասին, կասեմ, որ, այո', փորձում ենք այն մատուցել ձեզ յուրովի՝ ազգային հոգևոր ակունքներից չկտրված, համաշխարհային մշակութային զարգացումների ուղեծրում։
Մենք կառուցում և վերականգնում ենք մայրաքաղաքի մոռացված և լքված կանաչապատ պուրակները, այգիները և խաղահրապարակները՝ հետևելով այս իմաստությանը․ վերագտնելով հինը՝ ստեղծում ենք նորը:
Պետությունն այսօր կարևորում է գիտելիքահենք հասարակության զարգացումը, հետևաբար Մենք չունենք հզորանալու և զարգանալու այլընտրանք, բացի կրթվելուց և ինքնակրթվելուց, իսկ այդ ուղին սկսվում է հենց մանկապարտեզից և տանում դեպի դպրոց, գրադարաններ և մշակութային կրթօջախներ։ Մշտապես տարվող վերանորոգման և կառուցման աշխատանքներին զուգընթաց Մենք կարևորում ենք նաև կրթության որակն ու արդիականությունը և դրա շուրջ իրականացնում ամենօրյա բազմաբովանդակ աշխատանքներ:
Մենք սկսել ենք արդիականացնել տրանսպորտային համակարգը և դեռ մեծ եռանդով շարունակում ենք այն հասցնել իր հնարավոր լավագույն վիճակին:
Մոտ օրերս կմեկնարկի կենտրոնացված երթևեկության կառավարման թվային կենտրոնի կառուցման աշխատանքը, որը հնարավորություն կտա ժամանակակից թվային լուծումների արդյունքում ապահովել որակյալ մատուցվող տրանսպորտային ծառայություն»։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 822-Ն որոշման համաձայն` հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: