ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գազի և արյան միջև համեմատությունը բացարձակապես անհեթեթ է

Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում չի դիտարկում, երեկ Եվրախորհրդարանում հայտարարեց կառույցի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Ընդ որում, այդ հայտարարությունից առաջ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը փաստեց, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և օկուպացրել որոշ տարածքներ։

«Պարզապես ակնհայտ է, որ Ադրբեջանի հրթիռներն ու անօդաչուները թիրախավորել են Հայաստանի տարածքը՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ, և սա բացարձակապես անընդունելի է։ Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի խախտում է, և հիմա զորքերն այնքան մոտ են կանգնած իրար, որ նոր հակամարտության վտանգ կա»,- ասաց նա։

Եվրամիությունը «պահանջում է Բաքվից ետ քաշել զորքն ու հետաքննել գերիների գնդակահարության տեսանյութը»

Ի տարբերություն նախորդ քննարկումների, այս անգամ արտգործնախարարը մի քանի անգամ կրկնեց՝ Ադրբեջանն է հարձակվել՝ գրավելով հայկական տարածքներ։ Ընդգծեց՝ Եվրամիությունը պահանջում է Բաքվից ետ քաշել զորքն ու հետաքննել նախօրեին տարածված տեսանյութը՝ գերիների գնդակահարության կադրերով։
Բորելի հասցեական քննադատությունը, սակայն, պատգամավորներին չէր գոհացնում․ «Պատմությունը ցույց տվեց, որ դատապարտելով միայն իրավիճակ չի փոխվում», - հայտարարեց հույն պատվիրակը։ «Բաքուն միայն ուժի զորությունն է հասկանում», - շարունակեց Նիդերլանդների ներկայացուցիչ Պիտեր վան Դալենը՝ առաջարկելով չեղարկել կամ գոնե այս պահին սառեցնել Ադրբեջանի հետ կնքված գազային համաձայնագիրը։
«Չհասկացա՝ Ձեր հարցը որն է։ Դուք հարցնում եք՝ կլինի՞ այդպես, թե ո՞չ։ Պատասխանն է՝ ոչ», - արձագանքեց Ժոզեպ Բորելը։

«Գազի և արյան միջև համեմատությունը բացարձակապես անհեթեթ է»

Քննարկումը հրավիրվել էր երկու շաբաթ առաջ հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո։ Պատգամավորներից շատերն էին պնդում՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անում է այն, ինչ Ռուսաստանը՝ Ուկրաինայի դեմ, ինչո՞ւ է Միությունը մի դեպքում վճռական, մյուս դեպքում՝ երկչոտ քայլեր ձեռնարկում։ Բարձրագույն հանձնակատարը գրեթե նույնաբովանդակ պատասխաններ էր տալիս. «Մենք միայն որոշակի հնարավորություններ ունենք մեր ձեռքում։ Շատ ուրախ կլինեմ, եթե դուք ինձ առաջարկեք՝ էլ ինչ կարող ենք անել»։

Ի պատասխան՝ եվրոպացի պատգամավորները մատնացույց էին անում Ադրբեջանի հետ վերջերս կնքված համաձայնագիրը։
«Ես իրականում հարց չլսեցի ձեր ելույթում․․․․Գազի և արյան միջև համեմատությունը բացարձակապես անհեթեթ է։ Դուք գուցե դա համարժեք եք համարում, բայց սա բանավեճ է, որտեղ, կարծում եմ, մենք պետք է լուրջ հարցադրումներ անենք, որոնց ես լրջորեն կպատասխանեմ», - արձագանքում էր Բորելը:

«Անդամ պետություններից որևէ մեկը պատժամիջոցների առաջարկ սեղանին չի դրել»
Կիպրոսցի Կոստաս Մավրիդեսն ավելի ուղիղ ձևակերպեց հարցը՝ պատրա՞ստ եք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
«Որքանով ես եմ տեղյակ՝ անդամ պետություններից որևէ մեկը նման առաջարկ սեղանին չի դրել։ Պատժամիջոցների սահմանումը, ինչպես գիտեք, անդամ երկրների գործն է», - հակադարձեց Եվրամիության փոխնախագահը՝ ակնարկելով, թե այդ հարցը պատգամավորները պետք է նախ իրենց մայրաքաղաքներում բարձրացնեն։ Իր անունից վստահեցրեց՝ Բաքվի հետ գազային այմանագիր կնքելով և Ալիևին ԵՄ վստահելի գործընկեր անվանելով Եվրահանձնաժողովի նախագահը սկզբունքներ չի խախտել, զիջումներ չի արել.
«Ադրբեջանը իսկապես մեզ տալիս է, ավելի ճիշտ՝ վաճառում է վառելիք՝ միլիարդավոր խորանարդ մետր գազ, և շնորհիվ այս տարի կնքված համաձայնագրի մենք կունենանք ծավալների էական ավելացում՝ 8-12 միլիարդ խորանարդ մետր։ Կարող եմ վստահեցնել՝ դրա դիմաց քաղաքական զիջումներ չեն արվել, Եվրահանձնաժողովի նախագահն անձամբ է մեկնել Ադրբեջան՝ այս գործարքը բանակցելու համար։ Դա հնարավորություն կտա ստանալ էներգակիրներ, որոնց կարիքը եվրոպացիներն այնքան ունեն այս ձմեռ»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: