ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նենսի Փելոսիի այցին ընդառաջ. Փրկության շանսը հայերի ձեռքին է

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը կանխատեսելի խանդավառություն է առաջացրել հայության շրջանում: Նշենք, որ Տիկին Փելոսին հնարավորություն ունի համեմատելու հայկական իրողությունները Ուկրաինայի հետ: Իսկ Ուկրաինայի համեմատ, ցավոք, սար ու ձորի տարբերություն կա: Որն է դա եւ ինչպես կրճատել այս վիհը: Այստեղ, Հայաստանը ունի Ուկրաինային գերազանցելու բացառիկ շանս: Միաժամանակ դա փրկության, թերեւս, միակ շանսն է

Շեշտենք, որ խոսքը ՀՀ դեմ 2022 սեպտեմբեր 12-ի ռուսական պրոքսի-ագրեսիայից առաջացած վիճակը շտկելու մասին չէ: Ավելի լայն եւ ավելի արմատական՝ խոսքը պատերազմական գործողությունների հայկական ընկալման արատը շտկելու մասին է, քանի որ առանց դրա որեւէ օգնություն «անօգուտ» է: 

Դառը իրողության հետ առերեսվելը, ցավոք, հայի սիրած զբաղմունքը չէ (տես սեպտեմբեր 12-14-ի հանդեպ ընթերցողական հետաքրքրության աստիճանը այստեղ – խմբ.): Մենք գերադասում ենք պատերազմի ընթացքում մարդկային, տարածքային եւ նյութական կորուստները ընկալել իբրեւ բնական աղետի հետեւանք, մի տեսակ երկրաշարժի անխուսափելի վնաս: Այս ընկալումն է ծնել նախագահներ Լեւոն, Ռոբերտ, Սերժ եւ վարչապետ Նիկոլ հավաքական երեւույթը: Իսկ երեւույթը, իր հերթին, կրկին ու կրկին ձեւավորում է պատերազմի եւ խաղաղության ընկալման ներկա աղետաբեր կերպը: Արատավոր շղթան դառնում է օղակաձեւ: 

Ճշմարիտ մնալու համար նշենք, որ 2016 թվականին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից փորձ ձեռնարկվեց խզել այդ օղակը, բայց ազգ-բանակի ձեւույթը արժանացավ հանրային «0» հավանության.  1000 դրամ էլ չէ, 10 դրամ չենք տա: Ուշ էր Բորժոմ խմելը, ինչպես կասեն Ռուսաստանում: 2020-ը, իսկ մինչ այդ 2018-ը, պատմականորեն կանխորոշված դարձան:

Ուկրաինային հավասար ԱՄՆ օգնություն հայերին (The Naional Interest, ԱՄՆ). Որքանով է դա իրատեսական

 

Մարտական աղետալի կորուստները բնական արհավիրք չեն՝ դրանջ ձեռակերտ կորուստներ են: Կերտողն էլ հայ ժողովուրդն է իր բովանդակ կազմով: Եթե դրանք աղետալի են, ինչպես Արցախում ու ՀՀ արեւելքում, կնշանակի աղետալի է պաշտպանությանը վերաբերող հանրային դիսկուրսը: Ավելի ստույգ, դրա բացակայությունը, որ հանգում է «երկրաշարժային» անշտկելիության, կամ «որովհետեւ մեզ չեն օգնում» հոգեբանական սին կռվանների: Նիկոլ Փաշինյանն իր պացիֆիստ-պացիֆիստկաների խմբով ժողովրդական կեղծ կռվանների ֆիզիկական խտացումն է՝ ճամփեզրի առեւտրականի սպեցիֆիկ հմայքով: Անցյալի ցանկացած ռեֆլեքսիա արժեք կունենար միայն իբրեւ գալիքը «խմբագրելու» կամք: Ու՞ր է կամքը:

Օտար օգնությունն ապահովելու նախապայմանները հիմնականում երկուսն են: Նախ նշենք, որ երկրի քաղաքական ղեկավարության եւ զինվորական բարձր հրամանատարության ինտելեկտուալ-մասնագիտական եւ կամային արատները 18-20-ամյա տղաների արյամբ հատուցելու ներկայիս պրակտիկան ամոթալի է: Այն պատիվ չի բերում առնվազն երկու հազարամյակի ընթացքին հին աշխարհի ու միջնադարի #1 կռվող ազգի՝ Կրետե կղզին, Սիցիլիան ու հեռավոր Տուրինը ասպատակող, բարբարոս հոններին ու գերմանացիներին ծնկի բերած Ներսես զորավարի ու նրա հեծելազոր ու ծովային հայ գնդերի համբավի ժառանգներիս: Մխիթարն ու Դավիթը, Անդրանիկը, Իսակովը ու Բաղրամյանը աշխարհահռչակ Ներսեսի, ոչ պակաս փառապանծ Մանիակ զորավարի, աշխարհակալ կայսր ու ահեղ ծովակալ Հովհաննես Չմշկիկի «սերմի» ծիլերն են:

Հիմա իրողությունը այլ է: Հիմա հայը վերածվել է հնարամիտ ու անվախ մարտիկների խմբի, որ իր ամենավերեւը գլուխ չունի: Սա դեգրադացիայի մտածված քաղաքականություն էր: Ինչպես տեսնում ենք, մեկ-երկու սերունդն էլ բավական եղավ: Պատերազմական գործողությունների զանգվածային ընկալման եւ մարտական ղեկավարման հոռի վիճակը, անտարակույս, հայտնի են Հայաստան այցելելու պատրաստ Նենսի Փելոսիին: Այսպիսով, պատերազմին, իբրեւ համեմատաբար տեւական իրողության՝ հանրային ադեկվատ վերաբերմունքը օտար օգնության առաջին նախապայմանն է: 

Երկրորդը: Տիկին Փելոսիին հայտնի են նաեւ այս վիճակին բերած քաղաքական կուրսի պարամետրերը: Կառավարության՝ ՀԱՊԿ դիմելու, ընդդիմության՝ ՀԱՊԿ-ից ոչ մի դեպքում չհրաժարվելու կոչերը այդ կուրսի անփոփոխության դրսեւորումներն են: Ի՞նչ ընդհանուր բան ունեն Արցախի ու հիմա արդեն ՀՀ նոմինալ սահմանի դեմ պրոքսի-հարձակումը իրականացնող Ռուսաստանյան Դաշնությունը եւ Միացյալ Նահանգները: 

Դրությանը անծանոթներին տեղեկացնենք, որ հարձակման ենթարկված Ուկրաինայի միջոցով ԱՄՆ իրականացնում է ՌԴ, իբրեւ կայսրական կառուցվածքի, կազմալուծման ծգագիր: Համահու՞նչ է ագրեսոր Ռուսաստանին ապավինելու ՀՀ քաղաքական կուրսը ԱՄՆ նպատակների հետ: Բնականաբար՝ ոչ: Հայության համար հայ կառավարության բացած մահացու անմիջական հեռանկարը դեռ մի կողմ դնենք: Երկրորդ նախապայմանը քաղաքական կուրսի փոփոխությունն է:

Հայկական անհավանական շանսը հավանական է. որն է «գաղտնիքը»

Սեպտեմբեր 15-ի բազմամարդությունը ցույց տվեց, որ ստվար զանգվածները պատրաստ են լսելու իրավիճակին համարժեք այդ երկու բնույթների նարատիվներ՝ ձեւակերպող է պետք: Այստեղ է, որ բացվում է առաջին հայացքից անհավանական մի հեռանկար: Ավելացնենք, որ այդ հեռանկարը այլընտրանք էլ չունի հայերի գոյությունը հայրենիքի վերջին բեկորների վրա ապահովելու իմաստով: 

Հայաստանի դրության յուրահատկությունը հասկանալու համար հայացք նետենք Ուկրաինային: Գրեթե 30 միլիարդ դոլարի հասնող միայն ռազմական օժանդակության եւ ուկրաինացիների պատերազմական պատրաստության շնորհիվ ՌԴ-ն կանգել է ռազմական եւ քաղաքական կոլապսի եզրին: Դա են նշում ոչ միայն աջակողմյան ռուս  ընդդիմադիրները (Ստրելկով), այլ եւ իրենք, Կրեմլի մեդիա-քարոզիչները (Տրետյակով): 

30 միլիարդը նույնիսկ սկիզբը չէ, նշել է ՆԱՏՕ գլխավոր կարտուղար Սթոլտենբերգը [Gazeta.ru]: Նրա ակնարկը՝ նոր, գերարդիական սպառազինության գալիք մատակարարումներն են եւ ռուսական գազային շանտաժին ձմռանը դիմակայելու նպատակով սկզբնապես ավելի քան 200 միլիարդ կայունացմող տնտեսական ներդրումների մասին է: Վերլուծաբանների կարծիքով, ՌԴ կազմալուծման ծրագիրը ի վերջո բազմապատիկ գերազանցելու է Կովիդ-19 հաղթահարելու ուղղությամբ Արեւմուտքի համախառն ծախսերը: Երկրագնդի ցամաքի 1/7-ը վերաձեւելը վտանգավոր եւ թանկ «հաճույք» է:  

Ահա այստեղ է Հայաստանի շանսը: Ռուսական հարձակումը ՀՀ վրա, դրա շարունակության նախապատրաստումը բավարար հիմք են ուկրաինական «օրակարգը» վճռական կերպով ընդլայնելու եւ վերջնական նպատակն անհամեմատ ավելի էժան եղանակով ապահովելու համար: 

Հայաստանը դա անում է էլեկտրական անջատիչի «չտտոցը» հիշեցնող կարճ գործողությամբ. ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ընհատման մասին ՀՀ ԱԺ որորշմամբ: Հիմքը ՌԴ հետ պայմանագրերի եւ ՀԱՊԿ կանոնադրության խախտման մի քանի դրվագներն են: ՀԱՊԿ անդամների կողմից ուկրաինական արշավին չաջակցելու փաստը, կազմակերպությունը լքելու Աստանայի ծրագրերի մասին արտահոսքերը, ՀԱՊԿ երկու անդամների՝ Ղրղզստանի եւ Տաջիկստանի ռազմական բախումը, Բելառուսի պերմանենտ պոչ խաղացնելը՝ լուրջ նախադրյալ են կազմակերպության կոլապսի համար: ՀՀ որոշումը մի ակնթարթում կթաղի թշնամական կազմակերպությունը: ՀԱՊԿ փաստացի չգոյությունը անկասելի հարված կլինի ՌԴ համար: Ուկրաինական արշավանքը ոչ թե կոլապսի եզրին, այլ անդունդի հատակին կհայտնվի: 

Առանց Ռուսաստան Թուրքիան, էլ չենք ասում ապշերոնյան անանուն ցեղախբի մասին, ընտրությունների շեմին հայտնվելու է առկախված վիճակում: ՌԴ ներկայությունը Կովկասում դադարեցնելու պրոցեսը կորցնելու է կառավարելիությունը Մոսկվայից: Այն կառավարվելու է ոչ թե հայերի արյան եւ հողի հաշվին, այլ Հայաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՆԱՏՕ կողմից: 

Գործողության գինն ու հրամայականը

Կհարցնեք, այդքա՞ն հեշտ: Ուր է թե հեշտ լիներ: Ավելի քան 2,5 միլիոն զոհ ռուսական լծի 200 տարիներին եւ 21 դարասկզբին պատմական ասպարեզը թողնելու իրական վտանգ: Վերջին 100 տարվա ընթացքին հայրենիքի կորսված 9/10-ը եւ երեք ցեղասպան գործարք՝ Էնվեր-Նիկոլայ II (Տարասով), Քեմալ-Լենին (Նադեին-Ռաեվսկի), Էրդողան-Պուտին: Սա՞ է հեշտը: Ավելացնենք այն, որ իրենք՝ ուկրաինացիները անկախության փուլ անցան հայերի շալակը ելած: Խոսքը ԽՍՀՄ ծրագրային կազմաքանդման ընթացքին հայկական վճռորոշ մասնակցության եւ խորհրդային մյուս մավորների համեմատ մեծ կորուստների մասին է: «Ճտտոցի» համար վճարված է մեծ արյամբ ու մեծ հողով:

Դրության կարեւորագույն յուրահատկությունն այն է, որ ՀԱՊԿ-ի քայլը պարտադիր է: Կարելի է իհարկե առաջադրել 2020 թվականի սեպտեմբեր 27-ի դրությունը մեկ ամսում վերականգնելու պահանջը: Ինչու չէ, թող վաղվանից սկսեն զորքերի ետքաշումը Բերձորից ու Քարվաճառից: Հայաստանի համար հնարավոր է դառնում ռուս-արեւմտյան կրկնակի հարվածի տակից դուրս գալ եւ մտնել երկկողմանի բարենպաստության ռեժիմ [Լրագիր, 10 սեպտ. 2022]: Այսուհանդերձ, ՀԱՊԿ-ի հետ կապված վճռական քայլից խուսափելը ամենածանր հետեւանքներն է ունենալու Հայաստանի համար: Դա չի ներվելու, առաջին հերթին հայ ժողովրդի կողմից: Բունկերները եւ հեռավոր գյուղերի մենատները ոչ մեկի չեն փրկելու:

Պատկերը՝ «Պաշտպանել Հայաստանը թուրքական ագրեսիայից. Ուկրաինային հավասար վերաբերմունք» (The Naional Interest, ԱՄՆ, 2022 սեպտեմբեր 16-ի շապիկ)

Պավել Դալլաքյան

Հատուկ Լրագրի համար


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: