Սյունեցիներն ապրում են՝ հետևելով արծիվների թռիչքի բարձրությանը - տեսանյութ
Սյունիքում թշնամու ԱԹՍ-ներից պաշտպանվելու ձևը սովորել են. եթե արծիվները ցածր են թռչում, ուրեմն գլխավերևում անօդաչու է հայտնվել։ Այս օրերին հենց այդպես էլ ապրում են սյունեցիները՝ հետևելով արծիվների թռիչքի բարձրությանը:
Հայ և արտասահմանցի լրագրողները, որոնց շարքում էր նաև «Արմենպրես»-ի նկարահանող խումբը, սեպտեմբերի 15-ին այցելեցին հակառակորդի թիրախում հայտնված հերթական հայկական մարզ. այս անգամ Սյունյաց աշխարհում ենք, որն այդպես էլ մի մեծ ու ցանկալի պատառի պես շարունակում է մնալ թշնամու կոկորդին:
Չնայած սահմանին տիրող լարվածությանն ու գյուղերի ռմբակոծությանը՝ համայնքները դատարկված չեն. գյուղերում տների մի մասը քանդված, բայց լքված չեն: