ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չենք պատրաստվում ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել. Փաշինյանը վստահեցնում է՝ որևէ թուղթ չի ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ որևէ փաստաթուղթ ինքը չի ստորագրել, որևէ փաստաթղթի նախագիծ անգամ չկա, այսպիսով ՀՀ զինվորներին հրամայում է կանգնել երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, պաշտպանության դիրքերում, չտրվել մանիպուլյացիաների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ։

«Քիչ առաջ իմացա՝ մարդիկ լուրեր են տարածում, թե ես որևէ փաստաթուղթ եմ ստորագրել: Դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Ես պաշտոնապես ասում եմ, որ որևէ թուղթ ստորագրված չէ, ավելին՝ որևէ թուղթ չի նախապատրաստվում ստորագրման, որևէ թղթի մասին խոսակցություն չկա: Եվ սա արվում է հատուկ, որպեսզի սահմանին կանգնած մեր զինվորի դիմադրությունը թուլացնեն»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ որև փաստաթուղթ չի պատրաստվում ստորագրել:
Նա հավելեց՝ ինչ ինքն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է, նախկինում իր ասած հրապարակային դիրքորոշումներից չի տարբերվում որևէ բանով: Վարչապետը հիշեցրեց՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համար առաջարկել է կետեր, հայկական կողմն ասել է, որ այդ կետերում անընդունելի ոչինչ չկա, սակայն  դա օրակարգի ոչ բոլոր հարցերն է ներառում, լրացրել է այդ օրակարգը, որը ներառում է նաև ԼՂ-ի ժողովրդի իրավունքները, անվտանգության երաշխիքները և սրանից բխող այլ պայմանները, որոնք երաշխավորում են ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքների իրացումը:
Իսկ թե ինչու է ինքն այսօր ԱԺ-ում խոսել Հայաստանի 29 հազար 800քմ տարածքի մասին, ՀԽՍՀ-ի մասին՝ նա պարզաբանեց, որովհետև այսօր ոտնձգության է ենթարկվում ՀՀ-ն:
«Մենք ասել ենք, որ Հայաստանի տարածքով միջանցք որևէ մեկին չենք տալու: Մենք թուղթ չենք ստորագրելու, որը ՀՀ տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ: Բացառվում է նման բան»,-վստահեցրց վարչապետը:
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ որևէ թուղթ չի ստորագրել:
«Ոչ մի թուղթ չեմ ստորագրել: Նման բան նախատեսված չի եղել, թղթի նախագիծ չկա այսօր իմ սեղանին դրած, որը պիտի կամ ստորագրվի, կամ չստորագրվի: Առաջիկա օրերի համար էլ նման բան նախատեսված չէ: Այս պահին ընդհանրապես որևէ բան՝ տեքստ, թուղթ չկա, որ ստորագրեմ կամ չստորագրեմ: Ինձ ասում են՝ այսօր զինվորներն են սահմանից զանգում, ասում՝ ճի՞շտ է, որ թուղթ է ստորագրվել, այսինքն մեր սահմանն էլ չենք պահո՞ւմ»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց համախմբվել պետականության շուրջ՝ պաշտպանելու ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
«Մեր հայրենիքը՝ ՀՀ-ն, ավելին է, քան սրբությունը, դա սակարկման ենթակա չէ: Այսօր ես սա եմ ասել ԱԺ ամբիոնից: Մենք, կլինի միջանցքով, թե այլ բանով, չենք պատրաստվում մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել, չենք պատրաստվում: Ես հայտարարել եմ, որ մյուս կողմից մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ թեկուզ ոչ երազանքային, բայց այնուամենայնիվ կա մի լուծում, որը չի հատում Հայաստանի շահերի կարմիր գծերը, մենք նաև դրա պատասխանատվությունն ենք պատրաստ ստանձնել և գնալ այդ լուծումներին»,-ասաց նա:
ՀՀ զինվորներին հրամայեց կանգնել երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, պաշտպանության դիրքերում, չտրվել մանիպուլյացիաների:
Մանրամասները՝ տեսանյութում
Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ ԱԺ-ում վարչապետն ասել էր. «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք այդ որոշումների պետք է գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական կայունությունն ու խաղաղությունը։ Մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 տարի հետո նոր պատերազմ կսկսվի։ Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»:
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: