ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄՆ-ը 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքների համար․ Պետդեպ

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է 2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների համար 2 մլն դոլար տրամադրելու մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ֆինանսավորումը տրվում է  տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար:

«Հակամարտության գոտում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանված բնակիչների անվտանգ վերադարձին:

Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին տրամադրված 500 հազար դոլարը՝ ԱՄՆ-ի նոր ֆինանսավորումը կշարունակի ամրապնդել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական կարողությունները ՝ մահաբեր ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար: Այս ջանքերը շատ կարևոր դեր են խաղում մարդկանց անվտանգության ամրապնդման հարցում և թույլ են տալիս տեղահանվածներին իրենց տները վերադառնալ ու անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները սովորական զենքերի ոչնչացման աշխարհի ամենամեծ ֆինանսական աջակիցն է, որը 1993 թվականից ի վեր ներդրել է ավելի քան 4,7 միլիարդ դոլար շուրջ  100 երկրներում՝ խթանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը՝ քաղաքացիական բնակչության համար ականների ու չպայթած զինամթերքի ներկայացրած վտանգի չեզոքացման միջոցով միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդման համար:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սեպտեմբերի,26-ին,բրյուսելում,նախատեսված,է,գրիգորյանի,հաջիևի,մասնակցությամբ,հնգակողմ,հանդիպում , Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
իրանի,և,ադրբեջանի,արտգործնախարարները,բանակցել,են , Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։
ստեփանակերտում,կյանքը,շարունակում,է,ընթանալ,խաղաղ,հունով․,ռդ,խաղաղապահ,զորախումբ,(տեսանյութ) , Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով։ Այս մասին գրում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը։
իրանի,ռօու-ն,կհամալրվի,«kowsar»,կործանիչների,էսկադրիլիայով , Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։
արցախցի,հելենին,կհուղարկավորեն,երևանում , Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:
հակարիի,կամրջով,24,բեռնատար,է,գնացել,ստեփանակերտ,որոնք,տարել,են,հումանիտար,օգնություն.,զլմ-ներ , Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: