ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստան այցը կապի և տարանցիկ ենթակառուցվածքների ծրագրերն ավարտելու նպատակն ուներ. Արևելյան Ատրպատականի նահանգապետ

Արևելյան Ատրպատականի նահանգապետը հայտարարել է. «Հայաստան այցը կատարվել է որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն՝ մասնավոր հատվածի արտահանումը դյուրացնելու և կապի ու տարանցիկ ենթակառուցվածքների ծրագրերն ավարտելու նպատակով»։

Parstoday-ի փոխանցմամբ՝ Աբեդին Խորրամը Հայաստան կատարած եռօրյա այցից վերադառնալուց հետո, Արևելյան Ատրպատական նահանգի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում նշել է. «Կառավարության պաշտոնյաների և տնտեսական համալիրների, արդյունաբերության և Թավրիզի Առևտրի պալատի ներկայությամբ իրականացվել է երկրորդ այցը դեպի Հայաստան»։

Նա նշել է. «Ուղևորության նպատակներից մեկն էր հանդիպել և քննարկել մասնավոր հատվածի և Արևելյան Ատրպատական նահանգի Առևտրի պալատի հետ հայ գործարարների և ձեռներեցների համագործակցությունը և ներկայացնել նահանգի կարողությունները՝ ներդրումները և առևտուրը մեծացնելու նպատակով»:

Խորրամն ասել է. «Այցի ընթացքում արդյունավետ աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարների հետ, և որոշվել է ուսումնասիրել ու լուծել առկա խոչընդոտները՝  որպեսզի կողմերը կարողանան հեշտությամբ գործել տարանցման և առևտրի ոլորտում, ինչպես նաև նվազեցնել մաքսային սակագների մի հատվածը մինչև հնարավոր նվազագույնի»:

Նա հավելել է. «Այս ճամփորդությանը մասնակցում էին նաև համալսարանի պաշտոնյաներ և Հայաստանի արդյունաբերական քաղաքները հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին ներդրումներ կատարել տեխնոլոգիական ոլորտում և գիտելիքահենք ընկերություններում»։

Արևելյան Ատրպատականի նահանգապետը մատնանշելով, որ ՀՀ Սյունիքի մազրում բացվել է  Իրանի գլխավոր հյուպատոսությունը, նշել է. «Այս բոլոր այցերի նպատակն է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները»։

Նրա խոսքով. «Հայաստանի մասնավոր հատվածից բաղկացած պատվիրակությունն առաջիկայում կժամանի Արևելյան Ատրպատական նահանգ՝ բարելավելու տնտեսական և առևտրային հարաբերությունները և ծանոթանալու նահանգի կարողություններին ու ներուժին»։

Հայաստանում Արևելյան Ատրպատական նահանգի պատվիրակության կազմում էին նահանգի տնտեսական, մշակութային և ակադեմիական հաստատությունների մի խումբ ղեկավարներ, Թավրիզի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի մի շարք անդամներ և նահանգի մի շարք մասնավոր հատվածի գործարարներ, արտադրողներ և արտահանողներ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: