Իրանահայ համայնքի ազգային և եկեղեցական պատասխանատուները պետք է միանան իրանական իշխանությունների կողմից մեկնարկած տնտեսական անվտանգության ապահովման շարժումին (1)
![](https://controlpanel.hayazd.com/CDN/News/220885/123.jpg)
Իրանի հայ համայնքի անկախ և անկուսակցական մտավորական և գործարարական խավը ոչ միայն ուշադիր հետաքրքրություն է դրսևորում Հայաստանում և Իրանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, այլև ձգտում է դառնալ դրանց մասնակիցը և աջակցել Իրան-Հայաստան մշակութային, հասարակական, տուրիստական ոլորտի և տնտեսական զարգացմանը։
Իրանահայ համայնքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հնագույն, ավանդական և ամենախոշոր համայնքներից է։ Աշխարհասփյուռ հայ գաղթօջախների մեջ այն բացառիկ է առաջին հերթին նրանով, որ դարերի ընթացքում անխզելի ու սերտ կապերով կապված է եղել Հայաստանի, հատկապես, նրա արևելյան հատվածի հետ, իսկ 1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր էական փոփոխություն է տեղի ունեցել իրանահայ համայնքի, Իրանի և Հայաստանի միջպետական հարաբերություններում, ինչը խթանել է երկու երկրների իշխանությունների ու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների բազմակողմանի ու բազմաշերտ կապերի ամրագրմանը։
Անկասկած, դա պայմանավորված է աշխարհագրական այն իրողությամբ, որ Իրանը հանդիսացել է պատմական Հայաստանի անմիջական սահմանակից երկիր և երկու հարևան ժողովուրդների՝ հայերի և իրանցիների միջև շփումները կրել են բարեկամական անընդմեջ ու մշտական բնույթ։
Իրանի հայ համայնքը, ոչ միայն մեծ ներդրում է ունեցել Իրանի մշակութային, արդյունաբերական և գիտական զարգացման գործընթացներում, այլև Հայաստանի անկախացումից հետո սերտ մշակութային, տնտեսական, զբոսաշրջային և հոգեկան-բարոյական կապեր ունի թե հայրենական Իրանի և թե Հայաստանի հետ։ Ամեն տարի իրանցի հայրենակիցներից բացի մեծ թվով իրանահայ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան։ Իրանահայերի մեծ մասը հետևում է իրանական և հայաստանյան քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններին։ Հատկապես Իրանի հայ համայնքի անկախ և անկուսակցական մտավորական և գործարարական խավը ոչ միայն ուշադիր հետաքրքրություն է դրսևորում Հայաստանում և Իրանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, այլև ձգտում է դառնալ դրանց մասնակիցը և աջակցել Իրան-Հայաստան մշակութային, հասարակական, տուրիստական ոլորտի և տնտեսական զարգացմանը։
Այնուամենայնիվ վերջին 20-25 տարիների ընթացքում, ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների կողմից Իրանի իսլամական հանրապետության դեմ սահմանված դաժան և միակողմանի պատժամիջոցները, որոնք հատկապես թիրախավորել են Իրանի տնտեսական և նավթային արդյունաբերություն ոլորտները ծանր հարված է հասցրել Իրանի արդյունաբերական և տնտեսական հատվածին, որի ակնհայտ ազդեցությունը կարելի է նշմարել երկրի սոցիալական, կենցաղային ապահովման, առողջապահական, բնակարանի ապահովման և այլ հասարակական, տնտեսական ոլորտներում։ Չնայած Իրանի իշխանությունների կողմից տարած բազմակողմանի ջանքերին, իրավիճակը կառավարելու և ժողովրդի կենսապրուստը ապահովելու և տնտեսական կյանքի բացերը, ըստ հնարավորի ծածկելու համար, սակայն պետք է նշել, որ սոցիալական և տնտեսական ճնշումը հասարակական բոլոր խավերի վրա ստացել է ահռելի կշիռ և Իրանի հայ փոքր համայնքը, որպես օրինապահ քաղաքացիներ և ավելի խոցելի ու անապահով տարր, անմասն չեն մացել երկրի ընդհանուր գործընթացներից և օր ավուր աճում են բնակարանի ապահովման հետ կապված ճնշումը, դեղորայքի և բժշկական ծառայությութնների աճող գների և բուժման ծախսերի վճարման բարդությունները։
Ի հարկե իրանահայ համայնքը, իր պատմական անցյալով ու հարուստ մշակութային ավանդներով և նյութական բավարար ռեսուրսներով, բավականաչափ հնարավորություններ ունի այս տնտեսական ճգնաժամը անցկացնելու համար, սակայն ինչպես հայտնի է Իրանի հայ համայնքի ազգային իշխանությունները, ոչ միայն ներկա պահին՝ այլև անցյալում նույնպես, ելնելով իրենց մանր հատվածային շահերից, պրոֆեսիոնալ մարդուժի և հասարակական բարձր գիտակցույան բացակայության պատճառով և հաճախ նեղ կուսակացական շահերը ապահովելու և ժողովրդի իսկական պահանջներն ու կարիքները անտեսելու կամ այն անտեսելու ձևացնելու պատճառով, ըստ ամենայնի չեն փորձել քայլեր ձեռնարկել համայնքային հասարակական-տնտեսական ապահովման կարիքները և ժողովրդի խոցելի խավի տնտեսական, նյութական ու կենցաղային պահանջները բավարարելու համար։
Այժմ, երբ իրանական տնտեսությունը կանգնած է նոր մարտահրավերների առջև և ողջ երկրի ներքին ֆինանսական, արդյունաբերական, տնտեսական և հասարակական ներուժը մոբիլիզացված է երկրի տնտեսական և սոցիալական կարիքները բավարարելու և հասարակության կենցաղային հոգսերն ու կարիքները թեթևացնելու ուղղությամբ, իրանահայ համայնքի ազգային իշխանությունները, հանձինս ազգային առաջնորդարանների, թեմական խորհրդների և պատգամավորական ժողովների և այլ ազգային կառույցների աջակցությամբ պետք է միանան իրանական իշխանությունների մեկնարկած սոցիալական անվտանգության ապահովման այս շարժումին և իրանահայ համայնքին ու ազգին պատկանող հարստությունը կոնսոլիդացնել իրանահայ համայնքի իրական, կենսական, կենսապահովման, բնակարանի ապահովման, բժշկական մատչելի գներով ծառայությունների մատուցման, ազգային դպրոցների թոշակների կրճատման, բնակարանաշինության և բուժկենտրոնների ստեղծման, հասարակության նյութական և տնտեսական կարիքները բավարարելու հույժ կարևոր աշխատանքներին, քանի որ դա հենց համայնքի ազգային և եկեղեցական ղեկավարության առաջնային և անշրջանցելի հիմնական կրոնական, ազգային և հայրենական պարտականությունն ու պարտավորությունն է, քան զբաղվել կողմնակի անկարևոր հարցերով և համայնքի ֆինանսական ռեսուրսները ծախսել ինչ որ արկածախնդրական ու երվակայական անհասանելի և անտեսանելի նպատակների համար, որի կործանիչ հետևանքներից տուժում են մեր համայնքի խոցելի խավն ու հայ ժողովուրդը իր բովանդակ ու համապարփակ հատվածներով լինի դա Իրանում, Սփյուռքում թե Հայաստանում։
Պետք է շուտ թե ուշ ուշքի գալ և սթափվել, ուղղել նախկին սխալները, սին ու թերի գաղափարների ժամանակները վաղուց են անցել և պետք է լրջորեն ու զգոն լծվել շինիչ և արդյունավետ հանրանպաստ աշխատանքի, աչքաբաց և ժամանակի ոգուն համապատասխան ջաքերով փոձրել զարգացնել հասարակության մշակութային գիտակցությունը, ստեղծել միատարր, զարգացած և կիրթ հասարակության, օգնել ժողովրդին զարգացնելու բիզնեսն ու երկրի տնտեսությունը, նպաստել հասարակության կենցաղային բարգավաճմանը, փորձել ստեղծել հայկական թեքումով արդիական դպրոցներ, կրթել երեխաներին ու երիտասառդույանը, հիմնել արդյունաբերական արտադրամասեր և աշխատատեղեր, հովանավորել հայ արհեստավորներին ու արդյունաբերական ոլորտում հայ գործարարներին, հիմնել նոր կրթօջախներ, հուսադրել հայ համայնքին ու հատկապես երիտասարդության և աջակցել ուսանողության և երիտասարդ սերնդին, համայնքային ֆինասական ռեսուրսները և մարդուժը մոբիլիզացնել հայրենադարձության և Հայաստան-Իրան համատեղ նախագծերի իրականացման ու ներդրումային աշխատանքների ուղղությամբ և նպաստել Իրանի տնտեսական ու հասրակական զարգացմանը, խթանել հայ և իրանցի հասարակության բարեկամության և մշակութային փոխառության աշխատանքներին, քանի որ մեր անվտանգությունը և գոյության երաշխիքը հենց այս գործղությունների ծավալման միտումների ուղղույամբ տարած ջանքերով են ապահովում։
Սահակ Շահմուրադյան
<<Հայազդ>> ԼԿ-ի գլխավոր խմբագիր
Նմանատիպ Լուրեր
![սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299659/o1.jpg)
![հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299529/pop1.jpg)
![եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299338/60-334.jpg)
![հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299205/ya1.png)
![խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299108/a1125919.jpg)
![հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299047/ka2.jpg)