ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Օդապարիկով ռեկորդային թռիչք. «Սքայբոլ»-ի օդաչուն և նրա գործընկերը ստացան աշխարհի ռեկորդը հաստատող հավաստագիրը

Համաշխարհային ավիացիոն մարզաձևերի ֆեդերացիան (FAI) «Սքայբոլ» ընկերությանը հանձնեց դիպլոմ՝ օդապարիկով աշխարհի ռեկորդային թռիչք իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն մարզաձևերում Հայաստանի Հանրապետությունը SkyBall օդապարիկով թռիչքներ կազմակերպող ավիաընկերության շնորհիվ դարձել է ռեկորդակիր երկիր:  

«Սքայբոլ» ընկերության հիմնադիր, օդաչու Նաիրի Բարսեղյանը նշեց, որ ռեկորդ սահմանելու գաղափարը միշտ ունեցել է, բայց պատերազմում եղբորը կորցնելուց հետո այդ գաղափարը դարձել է մեծ նպատակ: Աշխատանքի ու ընկերների օգնությամբ ռեկորդային թռիչքը վերջապես իրականացավ:

Նա նշեց, որ  SkyBall-ի ամենաերկարատև առանց վայրէջքի համաշխարհային ռեկորդային թռիչքը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի Օրենբուրգի շրջանից ժամը 08:00-ին, վայրեջքը իրականացրել են փետրվարի 17-ին երեկոյան, ժամը 18:45-ին: Թռիչքի տևողությունը եղել է 34 ժամ 41 րոպե: Նախկինում սահմանած ռեկորդային թռիչքը տևել է 32 ժամ 12 րոպե:

«Այս նշաձողը իրականում աշխարհի ռեկորդ է, բայց դա չի նշանակում, որ մենք էլ անելիք չունենք, ես խոստանում եմ, որ օդագնացության համաշխարհային ոլորտում Հայաստանի անունը շատ անգամ է դեռ լսելի դառնալու՝ ոչ հեռու ապագայում»,- ասաց նա:

Նաիրիի խոսքով՝ սա հատկանշական է նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն մարզաձևերում գրվել է Հայաստանի անունը. «Նշեմ, որ նման ռեկորդները պատկանում են գերտերություններին: Եթե ցուցակը նայենք, կտեսնենք ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա և եվրոպական մեկ-երկու երկիր, հիմա այս շարքում կլինի նաև Հայաստանի անունը, ինչն էլ եղել է մեր գերնպատակը: Թռիչքը իրականացրել ենք իմ ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ AX-9 դասի օդապարիկով»,- եզրափակեց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ օդապարիկով թռիչքները արկածային զբոսաշրջության զարգացման գործում շատ կարևոր բաղադրիչ են, և այս հաղթանակն ու օդապարիկներով թռիչքների ավելացումը՝ զբոսաշրջության ոլորտում իրենք  դիտարկում են շատ կարևոր կոմպոնենտ: 

«Ցանկացած միջոցառում կամ մարզաձև, որտեղ հայ ընկերությունները, մարզիկները  կարողանում են գրանցել աշխարհի ռեկորդներ՝ շատ կարևոր է մեզ համար և մենք քաջալերում ենք նման արդյունքներ գրանցած մարդկանց: Ես կարծում եմ, որ մենք պետք է որոշակի միջոցներ ներդնենք, որպեսզի այս նվաճումը հնարավորինս հանրայնացնենք ամբողջ աշխարհում կամ այս ոլորտով հետաքրքրվող շրջանակներում, որպեսզի Հայաստանի արկածային զբոսաշրջության համար սա ևս դարձնենք գրավիչ գործոն»,-ասաց նա:

Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ Քերոբյանը նշեց, որ այն, կարելի է ասել, ամբողջությամբ վերականգնվել է, քանի որ, հուլիսին արդեն գրանցվել է մոտավորապես նույն ցուցանիշը, ինչ արձանագրվել էր  2019 թվականի նույն ամսին:

Հարցին օդապարիկով հասցրե՞լ է թռնել և վայելել Հայաստանը երկնքից՝ նախարարը նշեց, որ դեռևս ոչ, բայց առաջին իսկ հարմար առիթով կանի այդ բանը:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ այս պահին արկածային զբոսաշրջության մեջ օդապարիկները հետաքրքիր և գրավիչ են դարձել:

«Մենք այս պահին աշխատում ենք սոցիալական մեդիա դաշտում ստեղծել հարթակներ, որոնք հնարավորություն կտան ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին ծանոթանալ Հայաստանին, այստեղ առաջարկվող զբոսաշրջային բոլոր ուղղություններին և հետաքրքիր ու տարբերվող ժամանցային փաթեթներին»,- ասաց Սիսիան Պօղոսեանը:

Նա ընդգծեց, որ Հայստանում արկածային տուրիզմը զագացնելու և ամբողջ աշխարհին ներկայացնելու համար ՀՀ զբոսաշրջության կոմիտեն պետք է կամաց-կամաց սկսի աշխատել մասնավոր ոլորտի հետ, որպեսզի միասին հասկանան, թե էլ ի՞նչ նոր ձևեր  կարող են Հայստանում ներդնել և զարգացնել, որպեսզի հետաքրքիր լինի երկիր ժամանող զբոսաշրջիկների համար:

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: