ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արսեն Թորոսյանի կարծիքով՝ պետության համար բախտորոշ ժամանակաշրջանում պետք չէ տրվել էմոցիաներին

Պետության և պետականության համար այս բախտորոշ ժամանակաշրջանում պետք է շատ լայնախոհ և իմաստուն գտնվել և որևէ կերպ չտրվել էմոցիաներին, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշումներ կայացնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ մեսիջներ է պարունակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով շնորհավորական ուղերձը և ի՞նչ հետևություններ պետք է անի հանրությունը, Թորոսյանը չցանկացավ մեկնաբանել վարչապետի շնորհավորական ուղերձը՝ նշելով, որ յուրաքանչյուրը կարող է հասկանալ, թե ինչ նկատի ունի վարչապետը: Պատգամավորը ընդգծեց, որ վարչապետը իր խոսքում միշտ անկեղծ է եղել թե՛ Կառավարության նիստերի, թե՛ Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ: Թորոսյանը վստահ է, որ վարչապետը այդպես էլ ներկայացնելու է այն օրակարգերը, որոնք Հայաստանի առջև կանգնած են:

«Կարծում եմ, որ պետության և պետականության համար այս բախտորոշ ժամանակաշրջանում պետք է շատ լայնախոհ և իմաստուն գտնվենք ճիշտ որոշումներ կայացնելու համար, որևէ կերպ չտրվենք էմոցիաներին, որպեսզի կարողանանք դիմագրավել մարտահրավերներին  թե տարածաշրջանային, և թե ավելի լայն՝ Արևելք և Արևմուտք, Ռուսաստանի Դաշնություն- Ուկրաինա հակամարտությունով պայմանավորված: Կարծում եմ, որ եթե մենք հենց այդպես որոշումներ կայացնենք փաստերի, իրողությունների հիման վրա, ապա մենք կարող ենք դիմագրավել մարտահրավերներին, ինչքան էլ որոշումները մեզ դուր գան կամ չգան, որովհետև կարող է որևէ բանի հետ համաձայն չլինել, բայց մեր համաձայն չլինելուց կարող է իրողությունը չփոխվել: Եթե մենք կրկին տրվենք էմոցիաներին և չառաջնորդվենք ողջամտությամբ և ողջախոհությամբ, ավելի մեծ կորուստներ կունենք, ինչը  չպետք է թույլ տանք»,- շեշտեց Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով շնորհավորական ուղերձում հայտարարել էր, որ Հայաստանի անկախության գործընթացը դեռ չի ավարտվել մինչև օրս, այն նման է առողջության, որի մասին հոգ պիտի տանես ամեն օր: Ըստ վարչապետի՝ կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի անկախության համար: Խոսելով անվտանգության մասին՝ Փաշինյանը ընդգծել է, որ «անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»:

Վարչապետը նաև նշել էր, որ «անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: