ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միջազգային հանրության առերեսումը Արցախի կյանքի իրավունքին

Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ և Ղարաբաղում ապրող հայերը պետք է գիտենան, որ իրենց ապագան կախված է Ադրբեջանի հանրության մեջ ինտեգրացիայից և նրանց իրավունքները կպաշտպանվեն այնպես, ինչպես Ադրբեջանում ապրող մյուս ժողովուրդներինը:

Թե ինչպես է Ադրբեջանը «պաշտպանում» Արցախում ապրող հայերի իրավունքները, դժբախտաբար արձանագրվել է պատերազմական հանցագործությունների և առանձին ոճրագործությունների տեսքով, որ եղել են անցնող առնվազն տասնամյակի ընթացքում՝ առ այսօր: Այստեղ սակայն Ալիևը իր հայտարարություններում փորձում է «խաղարկել» թերևս մի այլ նուրբ խաղաքարտ, հող նախապատրաստելով այն «գաղափարի» համար, թե Արցախին կարգավիճակ տալը կարող է «նախադեպ ստեղծել Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդների համար, ինչը կհանգեցնի շղթայական արձագանքի և կքանդի Ադրբեջանը որպես պետություն: Դե, իսկ Ադրբեջանը որպես պետություն քանդված տեսնելու ցանկություն հազիվ թե ունի որևէ մեկը՝ լինի Ռուսաստան, Արևմուտք, Իրան, Թուրքիա, թե կենտրոնասիական երկրներ:

Բանն այն է, որ Ադրբեջանի «քանդվելը» լրացուցիչ խնդիրներ է այդ խաղացողների և հարևան երկրների համար, քանի որ մեկ Ալիևի հետ խոսելու փոխարեն, նրանք ստիպված են լինելու հարաբերվել բազմաթիվ սուբյեկտների հետ, ընդ որում անկանխատեսելի, որովհետև որևէ կերպ երաշխավորված չէ այդ սուբյեկտների կայուն վարքը: Ավելին, անկանխատեսելի է նաև այն, թե խոշոր խաղացողների միջև ինչ պայքար է սկսելու այդ սուբյեկտներին վերահսկելու համար: Այդպիսով, դրա ցանկությունը ներկայումս չունի թերևս ոչ ոք և Ալիևը փորձում է «խաղ» կառուցել այդտեղ, որ Արցախի կարգավիճակը կարող է լինել «վարակիչ» և առաջ բերել այլ ժողովուրդների պահանջ, որի վրա էլ կարող են խաղալ տարբեր կենտրոններ՝ հարևան կամ ոչ հարևան: Բնականաբար, այստեղ ձևավորվում են մի շարք հակադիր շահեր, ու Ադրբեջանի նախագահը փորձում է այդ հանգամանքը դարձնել փաստարկ ԼՂ կարգավիճակի դեմ: Կարգավիճակի հարցում ներկայումս կա ընդհանուր առմամբ երկու մոտեցում: Ռուսաստանը խոսում է այդ հարցը հետաձգելու, դրան այսօր չանդրադառնալու մասին, նշելով, որ այդ հարցին անդրադառնալ արժե այն ժամանակ, երբ կլինի հարաբերությունների որոշակի կարգավորում, որոշակի ռեգիոնալ համակեցություն, կհանդարտվեն կրքերը:

Մոսկվայի մոտեցումը կարճաժամկետ առումով թվում է ռացիոնալ: Կարգավիճակի մասին խոսելը ավելորդ է դառնում, քանի որ հանդիպում է Բաքվի դիմադրությանը, իսկ Բաքուն այդ առումով այսօր ունի դիմադրության ռեսուրս՝ մի շարք հանգամանքների շնորհիվ: Ռուսաստանի դիրքորոշման խորքում սակայն այն է թերևս, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դիտարկում է իր ռազմավարության համատեքստում, այսինքն կարգավիճակ Ռուսաստանի իրավա-քաղաքական ազդեցության ներքո: Այսօր դա անիրագործելի թվացող մոտեցում է, այդ իսկ պատճառով Մոսկվան թերևս նախընտրում է առկախել հարցը և պահել ներկայիս ստատուս-քվոն խաղաղապահներով: Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, խոսում է կարգավիճակի մասին, իր ճակատագիրը որոշելու հարցում ԼՂ բնակչության իրավունքի մասին: Սակայն, ինչ է այդ ամենի դետալային պատկերացումը՝ պարզ չէ: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ այդ պատկերացումը Ադրբեջանի «տարածքային ամբողջության» շրջանակում է, այսինքն կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Դրանից հետո Արևմուտքը որևէկերպ ոչ միայն չի հերքել այդ խոսքը, այլ ողջունել է Նիկոլ Փաշինյանի այդ ելույթը, այդ կերպ հաստատելով դրանում արտահայտվածի ճշմարտացիությունը: Չի բացառվում անշուշտ, որ Արևմուտքի համար էլ այդ մոտեցումն է այսպես ասած կարճաժամկետ-միջնաժամկետ, ավելի շուտ որպես Ադրբեջանի, նաև ռեգիոնալ խոշոր խաղացողների հանդեպ ճնշման միջոց: Իսկ երկարաժամկետ առումով մոտեցումը կարող է լինել փոփոխական՝ ըստ իրավիճակի, ըստ Ադրբեջանի պահվածքի և քաղաքականության, Ռուսաստանի դիրքի և դերի, Թուրքիայի, Իրանի և այլն:

Բոլոր դեպքերում, ներկայումս չկա Արցախի կարգավիճակի հրատապ միջազգային հարցադրում և Ալիևը փորձում է բացառել այդպիսի հարցադրումները նաև երկարաժամկետ առումով, կարծես թե «ձևավորելով» նաև այդ շերտը՝ Ղարաբաղի կարգավիճակը կնշանակի վերջ Ադրբեջանին: Ալիևը համարում է, որ ոչ մի խոշոր խաղացող չունի այդպիսի հարցադրման մոտիվացիա: Երևանին ու Ստեփանակերտին հարկ է թերևս այդ հարցում լինել չափազանց ուշադիր՝ «պահը բաց չթողնելու» և Ադրբեջանին «առաջ չթողնելու» համար: Ադրբեջանում ապրող ժողովուրդները, ինչպես ցանկացած ժողովուրդ, ունեն ինքնորոշման իրավունք: Օգտվում են այդ իրավունքից, թե ոչ, դա այդ ժողովուրդների գործն է և Բաքվի հետ նրանց հարաբերության խնդիրը: Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը հիմնավորապես տարբեր է Ադրբեջանի մնացյալ ժողովուրդների տեսական կամ գործնական իրավունքից: ԼՂ ինքնորոշման իրավունքը ունի իրավա-քաղաքական , պատմա-քաղաքական ամուր և համոզիչ հիմք: Լեռնային Ղարաբաղ միավորը գոյություն է ունեցել և «նվիրվել» է Ադրբեջանին այսպես ասած «փաստաթղթային» ձևով:

Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղը հենց այդ հիմքը օգտագործելով էլ դրել է իր ինքնորոշման հարցը և Ադրբեջանից ինքնորոշվել այն երկրի օրենսդրությանը լիարժեք համապատասխանությամբ, որի կազմում էլ «նվիրվել» էր Ադրբեջանին, և որի կազմից հետո դուրս եկավ նաև Ադրբեջանը: Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը երևակայություն, քմահաճույք կամ մեկնաբանություն չէ, այլ պատմա-քաղաքական փաստ, հետևաբար դրանով իսկ այն որևէ կերպ նույնական չէ Ադրբբեջանի մյուս ժողովուրդների իրավունքներին՝ դրանց հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ: Եվ, ի վերջո, Ադրբեջանի երեսնամյա ռազմա-քաղաքականությունը, այդ թվում նախագահ Ալիևի մակարդակով երկու տասնամյակից ավելի վարված հայատյացության, անհանդուրժողության, ատելության պաշտոնական քաղաքականությունը ակնառու են դարձրել միջազգային հանրության համար, որ Արցախի ժողովրդի կարգավիճակն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր է դարձել կյանքի իրավունքի իրացման, իսկ ինքնորոշման իրավունքի մերժումը հավասարազոր է արցախահայության կյանքի իրավունքի մերժման:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: