ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը վերջնական լինի, կշահի նաև Հայաստանը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ համաձայնագրի նախագիծը պատրաստ է։ Երկուշաբթի երեկոյան այս մասին սոցիալական ցանցերում գրեց Իրանի և միջազգային հանրության միջև Վիեննայում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակությունը ղեկավարող դեսպան Միխայիլ Ուլյանովը։

Ռուսաստանցի դիվանագետի պնդմամբ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին կնքված համաձայնագրի գործողության վերականգնման մասին փաստաթուղթը Վիեննայում շրջանառության մեջ են դրել ԵՄ ներկայացուցիչները.«Եթե կողմերն առարկություններ չունենան, համաձայնագիրը կվերագործարկվի», – գրել է Ուլյանովը։

Նույն ժամերին ռուսաստանցի բանակցողի տարածած տեղեկությունները հաստատեց նաև Bloomberg գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, Վաշինգտոնն ու Թեհրանը ընդամենը մի քանի շաբաթ ունեն՝ Իրանի միջուկային ծրագրի վերջնական ճակատագիրը որոշելու համար.«Երկուշաբթի օրը Վիեննայում միջնորդներն ի մի բերեցին ավելի քան15 ամիս շարունակված բանակցությունների արդյունքները՝ դրանք ամբողջացնելով մի նախագծում, որ պահանջում է Միացյալ Նահանգների և Իրանի նախագահներ Ջո Բայդենի և Էբրահիմ Ռաիսիի հավանությունը», – գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին քաջածանոթ երկու եվրոպացի դիվանագետների խոսքերը։

«ԵՄ-ն ներկայացնող դիվանագետներն այս զգայուն թեման համաձայնեցին քննարկել միայն իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով», – գրում է Bloomberg-ը՝ հավելելով, որ շրջանառության մեջ դրված փաստաթղթում հստակորեն նկարագրված են այն քայլերը, որոնց պետք է դիմեն Միացյալ Նահանգները և Իրանը միջուկային համաձայնագրի վերականգնման ճանապարհին։

Ռուսաստանից և Արևմուտքից հնչող լավատեսական կանխատեսումներին հակառակ՝ Թեհրանում առայժմ ավելի զգուշավոր են։Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Ասլանին, նախօրեին մեկնաբանելով բանակցությունների ընթացքը, Twitter-ում գրել էր․ – «Կարծում ենք, որ Վիեննայի բանակցույթունները հնարավոր է մոտ ապագայում ավարտին հասցնել, եթե հակառակ կողմը համապատասխան որոշում կայացնի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք կարևոր հարցերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, կարող ենք արձանագրել, որ դեռ չենք հասել այն փուլին, երբ հնարավոր կլիներ խոսել համաձայնագրի վերջնական տեքստն ի մի բերելու մասին»։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Թեհրանում՝ ի տարբերություն Մոսկվայի և արևմուտքի, համաձայնագիրը դեռ վերջնական կայացած չեն համարում․ «Հայտարարել են, որ 50 տոկոս հաջողություն կա։Բնականաբար, եթե ամեն ինչ զարգանա այդ կոնտեքստում, ինչպես նախատեսվում է՝ այսինքն պատժամիջոցները վերացվեն, այդ դեպքում շատ բան կարելի է սպասել։ Իրանում էլ բնականաբար փոփոխություններ սպասում են։ Վստահաբար գիտեք, որ հենց միայն զրույցի ընթացքը ինքնին դրական է և ուղղակիորեն ազդում է միջազգային շուկայում նավթի գների վրա։ Եթե Իրանն իր մեծ պաշարներով վերադառնա մեծ շուկա, ապա այդ վերադարձը բնականաբար մեծ ազդեցություն կունենա։ Մանավանդ հիմա, երբ Ռուսաստանի հետ կան որոշակի խնդիրներ՝ Իրանի վերադարձը դրական արդյունք կունենա»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ Իրանի ներքին տնտեսության վրա ևս մեծ ազդեցություն կլինի․ «Սպասվում է տարադրամի գնի իջեցում, ռիալի արժևորվում կլինի, ինչը մեծ ազդեցություն կունենա Իրանի կյանքի վրա։ Ահա այդպիսին են սպասելիքները։ Իրանական կողմի վերջին հայտարարությունն այն է, որ դրական որոծակի փոփոխություններ կան, բայց այս պահին ամեն ինչ չենք կարող համարել վերջնական, դեռ կատարելիք աշխատանք կա»։

Մեր զրուցակիցը համոզված է՝ եթե իրադարձությունները զարգանան դրական սցենարով և միջուկային համաձայնագիրը կնքվի, դրական անդրադարձ կլինի նաև Հայաստանի վրա․ «Այսօր Իրանը սահմանափակ է դեպի Եվրոպա ու արևմուտք դուրս գալու իմաստով, իր ճանապարհներն ինքնաբերաբար անցնում են Թուրքիայով։ Եթե այդ սահմանափակումներից Իրանն ազատվի, ավելի ձեռնբաց կլինի արևմուտքի հետ շփման առումով, թուրքերին զիջումներ անելու պարտավորություններ այլևս չի ունենա, ավելի ազատ կկարողանա շարժվել և դա ինքնին Հայաստանի համար կդառնա ավելի օգտավետ ու շահավետ։ Հայկական կողմն այդ հարցում միանշանակ շահած դուրս կգա»։

Քեշիշյանի խոսքերով՝ նման հեռանկարի պարագայում կզարգանա ոչ միայն տնտեսական, այլ անվտանգային ոլորտում համագործակցությունը․ «Վերջին հաշվով՝ այսօր տնտեսական խնդիրները սահմանափակում են Իրանին՝ տարածաշրջանում քաղաքական մանևրների իմաստով։ Այդ սահմանափակումների վերացումը բնականաբար նրան ավելի հզոր կդաձնի, ավելի հաստատակամ ու ավելի աշխույժ շարժվելու հնարավորություն կտա՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրադարձություններում»։

Նրա դիտարկմամբ՝ արևմուտքը միանշանակ շահագրգռված է համաձայնագրի կնքմամբ՝ նկատի ունենալով նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը․ «ԱՄՆ-ի հակադրությունը Ռուսաստանի հետ շատ հարցեր է առաջացնում։ Նրան ձեռնտու է, որ իրանական նավթը գա շուկա, սահմանափակումները վերացվեն։

Եթե այդ սահմանափակումները վերացվեն՝ Իրանը բնականաբար ավելի շատ կնայի դեպի արևմուտք, կհավասարակշռի արևմուտք-արևելք իր նայվածքը։

Դա ինքնաբերաբար մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանային ու քաղաքական անցուդարձերի վրա»։

 

 

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: