Պուտինը սկսել է աջակցել Էրդողանին Թուրքիայում ընտրություններից առաջ
Պուտինի աջակցությունը բարիք կլինի Էրդողանի համար, քանի որ Թուրքիայի համընդհանուր ընտրություններին մեկ տարուց էլ քիչ է մնացել, և Անկարան պետք է կայունացնի իր տնտեսությունը:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Սոչիի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Թուրքիայի կողմից ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուն մասնակի անցնելու վերաբերյալ, կկայունացնեն լիրան և կկանխեն թանկացումների նոր ալիքը։
Եվ սա տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիայի ոսկու և արտարժույթի պաշարներն արդեն ավելացան՝ շնորհիվ ռուսական պետական միջուկային էներգիայի կորպորացիայի՝ Rosatom-ի թուրքական դուստր ձեռնարկությանը Միջերկրական ծովի ափին ատոմակայան կառուցելու համար միջոցների փոխանցմամբ:
Ավելին, հիշեցնում է թերթը, Անկարան ձեռնպահ է մնում Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալուց։ Էրդողանը ցանկանում է խորացնել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը՝ առանց ՆԱՏՕ-ի ավանդական դաշնակիցների հետ լիակատար խզում հրահրելու։