Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկները կմիացվեն Իրանի հասցեին հնչող մեղադրանքները չեղարկվելու պայմանով
Մոհամմադ Էսլամին ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները տեղադրվել են երաշխիքային պայմանագրի շրջանակներից դուրս, ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի միջուկային գործունեությունը վերահսկելու և սահմանափակելու նպատակով»:
Էսլամին ընդգծել է.«Քանի որ դուք չեք կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած ձեր պարտավորությունները, պատճառ չկա, որ Իրանը միակողմանի շարունակի համարյա չեղարկված համաձայնագիրը»։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Քանի դեռ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների ընթացքում պայմանագիրը ստորագրած կողմերը չեն վերադարձել իրենց պարտավորությունների կատարմանը և չեն հրաժարվել Իրանի հասցեին հնչող մեղադրանքներից ու անհիմն հայտարարություններից, որևէ տեսախցիկ չի միացվելու»։
Անդրադառնալով Վիեննայում բանակցությունների նոր փուլի մեկնարկին, Էսլամին հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ն ստորագրած կողմերը բարյացակամ կգտնվեն և բարի կամք կդրսևորեն՝ համաձայնության գալու և խոստումները չխախտելու համար»։
parstoday.com