ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱԺ-ն բոյկոտող «փրկիչները» «սոցիալական լրջագույն դժվարություններ ունեն»․ դժգոհում են աշխատավարձերի պահումներից

Ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կայքերից մեկին տված հարցազրույցում անկեղծության պոռթկում է ունեցել ու մելամաղձոտ ձայնով անհավանական բացահայտում արել՝ տիկնայք եւ պարոնայք «Հայաստան»-ականները «ճնշող մեծամասությունը» ապրում է պատգամավորի աշխատավարձով, ավելին՝ «սոցիալական լրջագույն խնդիրներ ունի», ասել է թե՝ լավ չի ապրում, համարյա՝ ընչազուրկ է, եթե կուզեք՝ քյասիբ։

«Մեր խմբակցությունում կան պատգամավորներ՝ ճնշող մեծամասնությունը, որ սոցիալական լրջագույն դժվարություն ունի։ Մի հատ նայեք իրանց (իշխանության ներկայացուցիչներին-խմբ․), համեմատեք՝ աչքերը ավելի լայն բացած, հիմիկվա վիճակով համեմատեք, ոչ թե 4 տարի առաջ, որ սոված-ծարավ պատերի տակ թափառում են, ու կտեսնեք՝ ինչ ա կատարվում։

Ես ասում եմ՝ մեր խմբակցությունում պատգամավորների մեծ մասն ապրում ա աշխատավարձով եւ ունի սոցիալական բազմաթիվ դժվարություններ։ Էդ որ ասում են՝ միլիոնատերերի հեղափոխություն, չգիտեմ ինչ, էս կողմ, էն կողմ․․․»,- ծոր է տվել պարոն Սաղաթելյանը՝ շարժելով ունկնդիրների գութն ու խղճմտանքը։ Լրագրողի դիտարկմանը՝ «շատերը մեծ ունեցվածքի տեր են՝ հենց ձեր խմբակցությունում»՝ Սաղաթելյանը գլխիկոր արձագանքում է․ «Ես չեմ ժխտում, ընենց չի, որ իրենց խմբակցությունում էդ չեն, ու, առհասարակ, բոլորը պետք է աշխատեն եւ գործեն օրենքի շրջանակներում»։

ՀՅԴ-ի գլխավոր-գերագույն դիմադրողականը վերհիշյալ դիտարկման հարուցած անախորժ վիճակից դուրս գալու համար (փաստորեն, Սաղաթելյանը, որը խոսքի սկզբում պնդում էր, որ իրենց խմբակցությունում քյասիբները մեծամասնություն են, հաջորդիվ ստիպված խոստովանում է, որ կան նաեւ մեծ ունեցվածք ունեցող անձինք) լրագրողին խոստանում է․ «Մի օր շատ բաց, շատ պարզ, շատ ուղիղ խոսելու եմ թալանից, էդ որ իրանք ասում են, դրա վերադարձման պրոցեսներից, ու էն ամեն ինչից, որ սաղ իրար հետ թաղված են դրա մեջ։ Մի օր դրա մասին կխոսենք ու ամեն ինչ անուններով կդնենք իրա տեղը, պռոստը հիմա դրա ժամանակը չի»։ Ի դեպ, այս խոսքերն ասելուց հետո Սաղաթելյանը դեմքի մռայլ արտահայտությամբ մի ձեռքով հարվածում է սեղանին դրված իր մյուս ձեռքին։

Եւ մինչ մասնագետները կհուշեն, թե ինչ է նշանակում Սաղաթելյանի այս՝ ինքնախարազանիչ ժեստը՝ անդրադանանք նրա՝ փողային թեմայով մեկ այլ բացահայտման․ «Սրանց լկտիությունը հասել է նրան, որ ընդդիմադիր պատգամավորների (քմծիծաղով-խմբ․) աշխատավարձը վերցնում են, իրենց պարգեւավճար են նշանակում։ Հիմա մենք չենք խոսում ըտենց բաներից, որովհետեւ․․․ ի՞նչ խոսենք, հետո էլ կասեն․․․․Ինչ ա, աշխատավարձն էլ են յուրացրել պատգամավորների»։

Civic.am-ը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց՝ Սաղաթելյանի վերհիշյալ պնդումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, ընդդիմադիր պատգամավորների չստացած աշխատավարձերը արդյոք պարգեւավճարի տեսքով տրվում են այլ՝ ՔՊ խմբակցության պատգամավորներին։ «Յուրաքանչյուր պատգամավոր ստացել է այնքան աշխատավարձ, որքան որ աշխատել է։ Դրա վերաբերյալ երկրորդ կարծիք գոյություն չունի։

Պնդումը, թե պատգամավորների չստացած աշխատավարձերի հաշվին այլ պատգամավորներ պարգեւավճարներ են ստացել՝ իրականությանը առհասարակ չի համապատասխանում։ Իսկ թե ինչու է Իշխան Սաղաթելյանը նման տեքստեր արտաբերում՝ չեմ կարող բացատրել։ Կարող եք հարցնել անձամբ իրեն»,- նշեց Խաչատրյանը։ Վերջինս հավելեց նաեւ, որ անհարգելի բացակայությունների դեպքում պատգամավորների աշխատավարձերից կատարվում են որոշակի պահումներ, եւ այդ հիմքով, բնականաբար, այն պատգամավորները, որոնք ընդհանրապես աշխատանքի չեն ներկայացել, աշխատավարձ չեն ստացել։ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը շեշտեց նաեւ, որ աշխատավարձերի համար կա այլ ֆոնդ, պարգեւավճարների համար՝ մեկ այլ։

Նշենք, որ պետական ծառայողների պարգեւատրման աղբյուրները, չափերը եւ կարգը սահմանվում է օրենքով։

Պետական ծառայության մարմինների համար պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով: Յուրաքանչյուր մարմնի համար պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի պետական ծառայողների` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ միասնական տոկոսային արտահայտությամբ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի), որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: Յուրաքանչյուր մարմնի համար պարգեւատրման ֆոնդը կազմում է ՀՀ պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը:

Իշխան Սաղաթելյանը քանի որ բողոքի ձայն բարձրացրեց աշխատավարձերի ու իրենց խմբակցության անդամների սոցիալական դժվարությունների մասին, ապա անվազն տարօրինակ է, թե ինչու են այդ մարդիկ շարունակում պահել մանդատը, եթե այդ «թղթի կտորը» այլեւս աշխատավարձ եւ պարգեւավճար չի երաշխավորում։ Ո՞ւմ է պետք անձեռնմխելիությունն առանց կայուն եկամտի։ Քանի որ պատգամավորի մանդատը անհամատեղելի է այլ՝ վճարովի աշխատանք կատարելու հետ՝ օրենքով սահմանված որոշ բացառություններով, ապա աշխատավարձով ապրող եւ, փաստորեն, դրանից զրկված «Հայաստան»-ականները թերեւս դադարեն գերի մնալ մանդատին, վայր դնեն այն ու գնան այլ՝ եկամտաբեր գործ գտնելու՝ հոգալու իրենց սոցիալական դժվարին կարիքները։

Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե «Հայաստան»-ականները իրենց դարդ ու ցավը թողել, մանդատները վերցրել, խորհրդարան էին մտել ռազմահայրենասիրական վեհ ու սիգապանծ գաղափարների պարտադրանքով, մանդատի զորությամբ, ինչպես ասում են, քար ճղելու, հանուն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի փրկության սարեր շուռ տալու, աստղ ու լուսին իջեցնելու համար ․․․ Պարզվում է՝ գործ ունենք ոչ թե միսիոներների, այլ աշխատավարձով տուն պահողների հետ։

araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: