ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱԺ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու թեմային

Ըստ Սիմոնյանի. «Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլևս իշխանությունն այնտեղ է:

Հիմա գալու են խելոք այստեղ նստեն և քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, և քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն:

Ես, օրինակ, ողջունում եմ Վանեցյանի արածը, մարդն ասաց՝ ես չեմ վերադառնալու, ու դրեց մանդատը:

Իշխան Սաղաթելյանը ոչ թե պետք է այսօր հարցազրույց տա, ասի՝ մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պիտի ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա դնում եմ իմ մանդատը և գնում:

Ընդդիմություն եղած ժամանակ մենք Վանաձորում պարտվեցինք ընտրությունները, մեր կուսակցության վարչությունը հրաժարական տվեց, երբ դրա պահանջը չկար:

Դե հիմա թող անեն, թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չէ»։

Նա անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, երբ Իշխան Սաղաթելյանին որակեց որպես ընդդիմության առաջնորդ. «Ինչո՞ւ, Իշխան Սաղաթելյանը ընդդիմության առաջնո՞րդն էր, Սերժ Սարգսյանը անիծեց նրան այդ բառերով, ոչ թե ասաց, այլ ճանապարհեց, շնորհակալություն դրա համար, պարո՛ն Սարգսյան։ Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ճիշտ ես, այդպես նրան բերեցին ու դրեցին մեր զոհասեղանին։ Ցավալի է, որ Հայաստանում այևս ընդդիմություն չկա»։

Դիտարկմանը՝ արդյոք քաղաքական դրդապատճառներով են որոշել պաշտոններից զրկել Վահե Հակոբյանին և Իշխան Սաղթելյանին, Սիմոնյանը ասաց․«Շատ եք գերագնահատում այդ երկու անձնավորություններին, ովքե՞ր են իրենք քաղաքական առումով, գիգանտնե՞ր են։ Իրենք ինչ արել են, արել են ի օգուտ մեզ և ի վնաս իրենց»։

radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: