ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպմանը.վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մի քանի անգամ քննարկել են և արձանագրել, որ դեռ պետք է մեկտեղվեն խաղաղության պայմանագրի շուրջ պատկերացումները, թե ի՞նչ ձևաչափով, ինչպիսի՞ տեմպով պետք է ընթանա և ընդհանրապես խաղաղության պայմանագիրը ի՞նչ դրույթներ պետք է ներառի:

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մի քանի անգամ քննարկել են և արձանագրել, որ դեռ պետք է մեկտեղվեն խաղաղության պայմանագրի շուրջ պատկերացումները, թե ի՞նչ ձևաչափով, ինչպիսի՞ տեմպով պետք է ընթանա և ընդհանրապես խաղաղության պայմանագիրը ի՞նչ դրույթներ պետք է ներառի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անցկացվող ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կա արդյոք առաջխաղացում հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման բանակցությունների նախապատրաստման գործընթացում, ե՞րբ կմեկնարկեն բանակցությունները և երբ կստորագրվի խաղաղության բուն պայմանագիրը:
Վարչապետը տարօրինակ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե, իբր, Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը:
«Որպեսզի դետալների մեջ չխորանամ, պետք է ասեմ, որ այդ հայտարարություններից հետո, քանի որ դրանք իրենց բնույթով տարօրինակ են, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից առաջարկ է գնացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի տեղի ունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում և նրանք փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ:
Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ հենց նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրար հետ կապի մեջ պետք է լինեն և պետք է շփումներ ունենան, որպեսզի կարողանան հետագա աշխատանքները կազմակերպել, բայց Ադրբեջանը (արդեն առնվազն մեկ դեպք ունենք) բոյկոտել է և չի ներգրավվել աշխատանքին, ի հեճուկս պայմանավորվածությունների, և նախորդ օրվա Արտաքին գործերի նախարարության կողմից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման բանակցությունների նախապատրաստման գործընթացի շուրջ նախնական քննարկումներ եղել են, սակայն դրանից հետո կոնկրետ պատկերացումներ և տեքստ էլ չկա:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շարունակենք աշխատանքը: Իմիջիայլոց, այսօր մի այդպիսի հանդիպում նախատեսված էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով, բայց ադրբեջանական կողմը մինչև այս պահը չի արձագանքել և հրաժարվել է մասնակցել: Իսկ սեղանին, բացի նրանից, ինչ հրապարակվել է, որևէ այլ փաստաթուղթ չկա»,- ասաց վարչապետը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: