Նոր զարգացումներ Սիրիայում . Ռուսաստանը , Սիրիան և քրդերը պայմանավորվել են ընդդեմ Թուրքիայի . Մանրամասներ
Քրդերը կտրականապես հրաժարվել են կատարել Անկարայի կողմից Մանբիջից և Թել Ռիֆաթից քրդական զինված խմբավորումներին դուրս բերելու վերջնագիրը, և Թուրքիան իր հերթին հայտարարել է Սիրիայի ողջ հյուսիսային սահմանի երկայնքով ռազմական գործողություններ սկսելու իր հաստատակամ մտադրության մասին։
Մոսկվայի փորձերը՝ համոզել Թուրքիային հրաժարվել իր ծրագրերից, նույնպես անհաջողության մատնվեցին, ինչի կապակցությամբ Ռուսաստանը, Սիրիան և քրդերը պայմանավորվել են Մանբիջում, Թել Ռիֆաթում և Սիրիայի հյուսիսում գտնվող այլ քաղաքներում սիրիական զորքերի մեծ խմբի տեղակայման շուրջ, մինչդեռ, ըստ Թուրքական աղբյուրների ՝ ռուս զինվորականները մտադիր են կանոնավոր պարեկություն իրականացնել տարածքում՝ կանխելու թուրքական բանակի և նրա կողմից վերահսկվող զինյալների հարձակումները։