ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ինչ կլինի ընդդիմության հետագա քաղաքական ճակատագիրը

Ընդդիմությունը փողոցային փուլից անցնում է մեկ այլ՝ նոր փուլի, իսկ գլխավոր նպատակը, իմ գնահատմամբ, ոչ թե իշխանության հասնելն է, այլ ընդդիմադիր դաշտում սեփական դիրքերի ամրացումը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշմանը՝ ասում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Նրա համոզմամբ՝ խորհրդարանական ընդդիմությունը խնդիրներ ունի թե՛ իր դիրքերը ամրապնդելու, թե՛ ներսում:

«Ընդդիմությունը հիմա պատրաստվում է քաղաքական նոր շրջափուլերի, դա կլինի նոր ընտրությունների տեսքով կամ միջազգային այնպիսի զարգացումներով, որը ՀՀ-ում կարող է տարբեր իրավիճակների հանգեցնել»,- կարծում է Բադալյանը:

Հարցադրմանը՝ ՀՀ-ում նոր ընտրությունների կարի՞ք տեսնում է, քաղաքագետը նշում է. «Հաջորդ ընտրությանը պատրաստվում են տեղի ունեցած ընտրությունից անմիջապես հետո: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Պատիվ ունեմ»-ը իրավիճակային դաշինքներ էին: Ընտրություններից հետո նրանք արդեն իրենց առջև պետք է դնեն նոր փուլերին պատրաստվելը և մարտահրավերներ ընդունելը: Այս քաղաքական դաշինքները պետք է հայտնվեին վերանայումների հրամայականի առջև»:

Բադալյանի խոսքով՝ կապ չունի, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. վերջիններս իրենց հնարավորությունները բավական սթափ գիտակցող գործիչներ են: «Նրանք պատկերացնում էին, որ այսօր գալ իշխանության, այն էլ՝ փողոցային պայքարի միջոցով, գործնականում անհնար է: Չեմ էլ կարծում, թե նրանց նպատակը փողոցով իշխանության գալն էր»,- ասում է զրուցակիցը:

Անդրադառնալով այն նկատառումներին, թե այս պայքարի ձախողմամբ ընդդիմությունը հուսախաբ արեց իրեն վստահողներին և հնարավոր է, որ հաջորդ խորհրդարանում այլևս չլինեն, քաղաքագետը նկատում է՝ կլինեն. «Իրենց ընտրազանգվածը կայուն է, և դա  թույլ է տալու նվազագույն շեմը հաղթահարել: Ամեն դեպքում այս հարցն էլ կախված է նրանից, թե վաղը կամ մի քանի տարի անց Հայաստանի քաղաքական դաշտում ինչ նոր ուժեր կհայտնվեն ու կլինե՞ն կենսունակ, թե՞ ոչ: Եթե այս պահի դրությամբ ենք խոսում, ապա՝ այո՛, նրանք ի վիճակի են կրկին հայտնվել խորհրդարանում»:

Սերժ Սարգսյանի՝ Իշխան Սաղաթելյանին շարժման լիդեր կարգելու հայտարարության մասին խոսելիս էլ՝ զրուցակիցը նշում է՝ Սարգսյանը սրանով ակնարկում է, որ ինքը որևէ կերպ չի խանգարել «Հայաստան» խմբակցության և դրա առանցքը կազմող ուժերի հավակնություններին լինել առաջնորդի դիրքում:

«Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ինքը պատասխանատվություն չի կրում այդ դաշինքի առաջնորդած շարժման անարդյունավետության կամ անհաջողության համար: Շարժման մեջ այսպիսի դիրքորոշումները շատ են եղել: Հիշում ենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե շարժման մեջ կան մարդիկ, որոնց ներկայության հետ ինքն այդքան էլ համամիտ չէ: Արմեն Աշոտյանի տելեգրամյան ալիքում ձայնագրություն տարածվեց, որտեղ Նաիրա Զոհրաբյանն ասում էր, թե մարդկանց վանում է Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը: Այս ամենը վկայում է՝ ընդդիմության ներսում հարաբերությունները չափազանց բարդ են: Խոսուն էր նաև այն փաստը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը այս երկամսյա պայքարի ընթացքում այդպես էլ կողք կողքի չհայտնվեցին»,- նկատում է նա:

Խոսելով ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու մասին՝ քաղաքագետը ասում է՝ կապ չունի կգնա՞ն, թե՞ ոչ, դրանից քաղաքական կյանքի որակը գրեթե չի փոխվելու:

armtimes.com

 

Անյուտա Աթանեսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: