ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմության՝ վրանները հանելու որոշման մասին

Քաղաքական, բովանդակային, կենցաղային և անգամ լոգիստիկ տեսանկյուններից ձախողված ընդդիմությունը գնաց նահանջի, գնաց՝ նահանջը որպես հերթական՝ արդեն կարծեմ միլիոներորդ նոր փուլ ներկայացնելով։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշմանը:

«Շարժման մեկնարկից ի վեր ընդդիմադիր առաջնորդները, որ փորձում էին 2018-ի համաժողովրդական շարժման էժան կրկնօրինակումը պատկերել, այդպես էլ չհասկացան 2018-ի շարժման էությունն ու ֆենոմենը, թեև զարմանալի չէ, որ այդքանը հասկանային, չէին լինի այն, ինչ կան։

Ամեն դեպքում կարծում եմ արժանին է պետք մատուցել ընդդիմադիր առաջնորդներին, որոնք մեկ ամսից ավել ապրում ու ստեղծագործում էին «էնքան պիտի ասենք, որ մածունը սև է, մինչև սևանա» սկզբունքով։ Հենց այդ սկզբունքով Իշխան Սաղաթելյանը 2-3 հազարանոց կոմպակտ հավաքները անվանում էր համաժողովրդական 50 000-անոց հանրահավաքներ, հենց այդ սկզբունքով Գյումրիում պապիկներ ծեծողներին ու Երևանում կվալդով ոստիկանի գլխին խփողներին անվանում էին քաղհալածյալներ ու հենց այդ սկզբունքներից է երևի, որ հավաքներին միջին հաշվով մասնակցում էին ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների 1, իսկ լավագույն դեպքում 2%-ը միայն։

Մեզ մնում է միայն ֆիքսել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին (նույնիսկ մեկ տարի առաջ ընդդիմությանը ընտրած) ևս մեկ անգամ փաստեց, որ ռևանշիստ թալանափրկիչները վերադարձի ճանապարհ չունեն։

Իսկ այն պահը, որ Հայկ Մամիջանյանը այս հրաժեշտի հավաքում խոսում էր «Սորոսի հիմնադրամը» փակելու անհրաժեշտությունից ու խոսում էր հոր՝ Գագիկ Ղազինյանի հետ միասին նույն հիմնադրամից մի քանի հարյուր հազար դոլարանոց գրանտներ ստացած Արթուր Ղազինյանի հավանությամբ լի հայացքի առաջ, անկեղծ ասած՝ անչափ նման էր խորտակվող Տիտանիկում դեռ նվագող ջութակահարների կադրերին»,-գրել է նա։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: