Արմեն Գրիգորյանը կմնա կալանքի տակ. վերքննիչ դատարանը մերժել է բողոքը
Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք՝ պրոդյուսեր, КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը 2 ամսով կալանավորված է մայիսի 18-ից:
Կալանքի նախորդ օրը ԱԱԾ-ն հաղորդագրություն և տեսանյութ հրապարակեց այն մասին, որ Գրիգորյանը ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մասին հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Շիրակի ու Արարատյան դաշտի բնակիչները միշտ դավաճան են եղել, և հիմա «նիկոլական» դրանք են: «Սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել, վիրավորում եմ, լավ եմ անում»,- մասնավորապես նշել էր նա: