ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Որն է Լավրովի՝ Անկարա այցի առաջնահերթ նպատակը

Հունիսի 8-ին Անկարա կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ի դեպ՝ նա հունիսի 6-ին պատրաստվում էր այցելել Բելգրադ, սակայն նախօրեին Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվեցին նրա ինքնաթիռին օդային տարածք տրամադրել և նա ստիպված չեղարկեց այցը Սերբիա: Ըստ թուրքական լրատվամիջոցների Լավրովի այցն Անկարա նախապես ծրագրված էր հունիսի 9-ին, պարզապես դա մեկ օրով առաջ են բերել, ընդ որում ելնելով այդ օրը Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների սկզբնավորման հավանականությունից:

Հունիսի 8-ին Անկարա կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ի դեպ՝ նա հունիսի 6-ին պատրաստվում էր այցելել Բելգրադ, սակայն նախօրեին Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվեցին նրա ինքնաթիռին օդային տարածք տրամադրել և նա ստիպված չեղարկեց այցը Սերբիա: Ըստ թուրքական լրատվամիջոցների Լավրովի այցն Անկարա նախապես ծրագրված էր հունիսի 9-ին, պարզապես դա մեկ օրով առաջ են բերել, ընդ որում ելնելով այդ օրը Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների սկզբնավորման հավանականությունից:

 

Մինչդեռ հունիսի 2-ին, ինչպես «Հյուրիյեթն» է նշել, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սիրիայի հյուսիսում Թել Ռիֆաթի և Մանբիջի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու հայտարարությանը, ՌԴ արտգործնախարարությունն ընդգծել էր, որ կտրականապես դեմ է այդ գործողություններին, որոնց նախարարության ներկայացուցիչ  Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում բնութագրել էր  «մտահոգիչ», դրանցից զերծ մնալու հորդորներով: Ի դեպ՝ «Հյուրիյեթ»-ն այդ փաստը վերագրում է ռուսական կողմի շտապողականությանը, թե ռուսները չեն կարողացել համբերել նույնիսկ մեկ օր:

 

Հատկանշական է, որ մինչ ՌԴ արտգործնախարարությունը, այդ թվում Զախարովան, հակազդեցությամբ էին արձագանքում Սիրիա ներխուժելու Էրդողանի պատրաստակամությանը, թե դեմ են դրան, հանկարծ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Միջին Արևելքի գծով հատուկ ներկայացուցիչ և փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարում է. «ՌԴ արտգործնախարարությունն ըմբռնումով է վերաբերում Թուրքիայի սահմանամերձ շրջանների անվտանգությունից բխող մտահոգություններին»: Այսինքն նա հավանություն տալիս Սիրիայի հյուսիսում նախատեսվող թուրքական բանակի ռազմական գործողություններին: Ընդ որում Թել Ռիֆաթն ու Մանբիջը ռուսական զորքերի վերահսկողության տակ են և այդ հանգամանքը չի խանգարում, որ թուրքական ներխուժումն անընդունելի համարի ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքը:

 

Որքան էլ կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությունը մատնանշի, թե Անկարայում թուրք գործընկերոջ Մևլութ Չավուշօղլուի հետ Լավրովը կքննարկի ուկրաինական հացահատիկը Թուրքիա ներկրելու հարցը, ինչը չի հաջողվում Ուկրաինայի նավահանգիստների ռուսական շրջափակման պատճառով, բայվևայնպես ՌԴ արտգործնախարարին ուղեկցում են բարձրաստիճան ռուս սպաներ, որոնք հազիվ թե Անկարա են մեկնում մասնակցելու համար հացահատիկի ներկրման քննարկումներին: Հետևաբար Լավրովն Անկարայում առաջնահերթ նշանակությամբ քննարկելու է հենց թուրքական զորքերիՍիրիա ներխուժման հարցը: Թերևս այդ առումով պատահական չէ  պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը, թե ուշադիր հետևելու են Լավրովի Թուրքիա կատարվող այցին և դրա ավարտին բացատրության ակնկալիքով դիմելու են Անկարային:

Համենայն դեպս, ինչպես վկայել է  թուրքական հանրային հոռուստատեսությունը՝ TRT Haber-ը, հունիսի 6-ին Լավրովն այցի առնչությամբ պարզաբանումներ է տվել ռուս լրագրողներին: Նա ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ջանքեր են գործադրում համատեղ լուծելու հացահատիկի հարցը: Նա դրա համար մեղադրել  է Արևմուտքին, մատնացույց անելով Ռուսաստանի դեմ կիրառվող «անմիտ պատժամիջոցները»: Ավելին, Լավրովն ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալու է Ռուսաստանի անվտանգությունը, իհարկե նա ողջամտորեն շրջանցել է Թուրքիայի Սիրիա նեխուժելու նկրտումները:

 

Ինչո՞վ է դա բացատրվում:  Սիրիայում դեռևս 2016-ի Աստանայի գործընթացով սկզբնավորված Ռուսաստան-Թուրքիա համագործակցությամբ, ինչպես նաև Սիրիայից հեռանալու հավանակությունից բխող պաշտոնական Մոսկվայի մտավախություններով: Թեև Էրդողանը Սիրիայում թիրախավորել է ռուսական վերահսկողության տակ գտնվող Թել Ռիֆաթն ու Մանբիջը, իսկ դա միանգամայն հակասում է Սիրիայում Ռուսաստանի ազդեցության տարածքները հնարավորինս ընդարձակելու Պուտինի նկրտումներին, սակայն Թուրքիայի հետ համագործակցությունը Սիրիայում շարունակելու  հրամայականը Մոսկվային այլ ընտրանք չի թողնում, քան հանդուրժել Էրդողանի նկրտումները:

Ըստ երևույթին Մոսկվան միաժամանակ հաշվի է առնում Սիրիայում ռազմական գործողություններ ձեռնարկելու դեպքում Արևմուտքի հետ Թուրքիայի առանց այդ էլ լարված հարաբերությունների էլ ավելի վատթարացման հավանականությունը, ստանալով միաժամանակ թուրքական ներխուժման հարցը ինչպես թուրքական կողմի, այնպես էլ Արևմուտքի հետ սակարկելու հնարավորություն, որ սակարկությունների մեջ ներքաշելով Արևմուտքին, ի վիճակի լինի գոնե մասամբ թուլացնել Ռուսաստանի միջազգային մեկուսացվածությունը: Համենայն դեպս վերոհիշյալ հարցի ավելի հանգամանալից պատասխանը մենք կստանանք այցից հետո, ամփոփելով Լավրով-Չավուշօղլու բանակցությունների արդյունքները:

 

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: