ԻԻՀ առաջնորդ. Իմամ Խոմեյնին Իսլամական Հանրապետության հոգին է
parstoday.com-Իրանի իսլամական հեղափոխությունը համեմատելով 1789 թվականի ֆրանսիական հեղափոխության և 1917 թվականի ռուսական հեղափոխությունների հետ, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ այս երկու հեղափոխությունները հաղթել են ժողովրդի օգնությամբ, սակայն դրանից հետո ժողովուրդն այլևս ոչինչ չի արել, մղվել է մի կողմ ու դադարել մասնակցել հեղափոխությանը, որը տեղի է ունեցել իր ներկայության շնորհիվ: Առաջնորդը հավելել է, որ այդյունքում, այս երկու հեղափոխությունները շեղվեցին ժողվրդական ուղուց:
Նա նշել է, որ իսլամական հեղափոխությունը հաղթեց ժողովրդի ներկայության շնորհիվ, եվ հաղթանակից երկու ամիս անց, երկրում անցկացվեց համաժողվրդական հանրաքվե, որի ժամանակ ժողովուրդն ընտրեց երկրի կառավարման հհամակարգը:
Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակից մոտ մեկ տարի անց, -ժողովուրդն ընտրեց առաջին նախագահին, իսկ մի քանի ամիս անց՝ խորհրդարանի անդամներին: Նա հավելել է, որ մինչ այժմ երկրում անցկացբվել է մոտ 50 ընտրություն: